«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անհայտ անձինք, ներկայանալով «Թիմ Տելեկոմ» ԲԲ ընկերության աշխատակիցներ, օտարերկրյա հեռախոսահամարներից զանգահարում են բաժանորդներին, խաբեության միջոցով նրանցից պահանջում բանկային քարտերի տվյալներ, գաղտնաբառեր և այլ անձնական տեղեկություններ, ինչի արդյունքում իրականցվում է համակարգչային հափշտակություն, և մարդկանց բանկային հաշիվներից դուրս բերվում առկա բոլոր դրամական միջոցները։
     Զանգերը հիմնականում կատարվում են WhatsApp հավելվածի միջոցով, խոսակցությունը՝ ռուսերեն լեզվով։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով՝ նրանք ներկայացնում են «5G» ինտերնետի կարգավորման կամ տեխնիկական թարմացման անհրաժեշտություն։
     Միայն այսօր ստացել եմ շուրջ երկու տասնյակ ահազանգեր, իսկ նշված անձանց պատճառված վնասը կազմում է արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամ։
     Կրկնում եմ. ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում»։

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը

Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու․․․

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել հնարավորինս շուտ նախագահական ընտրություններ անցկացնել

Վենեսուելայի սահմանադրությամբ՝ «Հանրապետության նախագահի ժամանակավոր բացակայությունը մինչև 90 օր լրացնում է գործող փոխնախագահը, ինչն Ազգային ժողովի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 90 օրով»…

«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ինքնաոչնչանում է իր միգրացիոն և էներգետիկ քաղաքականությամբ։

«Նրանք (եվրոպացիները) վճարում են աշխարհի ամենաբարձր էներգակիրների գները և նույնիսկ պատրաստ չեն պայքարել Հորմուզի նեղուցի համար, որտեղից ստանում են իրենց էներգիան։ Նրանք հույս ունեն, որ Դոնալդ Թրամփը կպահպանի այն բաց»,- ասել է նա Corriere della Sera-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում։

Թրամփը կրկին ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր»։ Հարցին, թե արդյոք նա օգնություն է խնդրել իտալացիներից և եվրոպացիներից ականազերծման նավերի հարցում, ամերիկացի նախագահը պատասխանել է. «Ես նրանց խնդրել եմ ուղարկել այն, ինչ ուզում են, բայց նրանք դա չեն ուզում, քանի որ ՆԱՏՕ-ն թղթե վագր է»։