
Կերակրող մայր կալանավորելը հակամարդկային է, հակաքրիստոնեական, հակաօրինական, մանավանդ, երբ կինն անմեղ է։ Ազատություն Գոհար Ղումաշյանին Նիկողոս Հովհաննիսյանի ֆ…
Month: April 2026
Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին․ մարդու ծիծաղն է գալիս․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում | ՄԱՄՈՒԼ.ամ
Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում | ՄԱՄՈՒԼ.ամ
Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել
Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի փետրվարին արձանագրվել է երկրից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք․ գրում է ermenihaber-ը։
«Տվյալների համաձայն՝ վերջին 12 ամսում ընդհանուր արտահոսքը կազմել է 21.4 մլրդ դոլար, իսկ վերջին 30 ամսում՝ 36.4 մլրդ դոլար։
Թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ արտահոսքը գրանցվել է ԱՄՆ–Իսրայել–Իրան բախումներից առաջ։ Միևնույն ժամանակ, վերջին 1 տարում գրանցված 35.5 մլրդ դոլարի ընթացիկ հաշվի դեֆիցիտի ֆոնին Թուրքիայում ֆինանսավորման ընդհանուր պահանջը հասել է մոտ 57 մլրդ դոլարի»,- նշում է լրատվամիջոցը։
Էմիրաթներում օդային տարածքը դեռ փակ կմնա

Արաբական Միացյալ Էմիրությունների ավիացիոն իշխանությունները երկրի օդային տարածքը փակ կպահեն եւս մեկ շաբաթ։ Այս մասին հայտնում են Մերձավոր Արեւելքի դիսպետչերակ…
Փայլի տակ թաքնված իրական Ադրբեջանը. Ադրբեջանի կուլիսներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք. մանրամասներ

Մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ Սուրբ Աննա եկեղեցու դեպքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանքը դատախազը վերացրել է։ Մինչ այդ, հիշեցնենք, փաստաբաններն…
«Առաջիկա երկու օրվա ընթացքում կարող է ինչ-որ բան պատահել». Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ
Դատավորը մերժեց կալանավորել Արշակ Սրբազանին
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Արմավիր» նստավայրում այսօր` ապրիլի 14-ին, կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիատը: Այն նախագահում է դատավոր Արթուր Ադամյանը: Արշակ Սրբազանը խնդրեց դատարանին, որպեսզի իրեն դիմեն հոգևոր անունով:
Պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործը կարճվի:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները:
Դատախազ Ալիսա Բոյաջյանն ասաց, որ կան ռիսկեր, թե Արշակ Սրբազանը կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա և միջնորդեց, որպեսզի Սրբազանին կալանավորեն:
Փաստաբան Արսեն Բաբայանն էլ միջնորդեց, որպեսզի առհասարակ վերացվեն բոլոր խափանման միջոցները:
Այս պահին Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրված է վարչական հսկողություն խափանման միջոցը:
Դատավորը որոշեց խափանման միջոց վարչական հսկողությունը թողնել անփոփոխ:
Նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 3-ին:

