Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ


Կադաստրի կոմիտեի «Աբովյան» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Թաթուլ Հովհաննիսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն տարիներ առաջ քրեական վարույթ է նախա…

Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է. Կոշերբաևը՝ Միրզոյանին

Գոհունակությամբ պետք է նշեմ մեր հարաբերություններում արձանագրված դրական և կայուն դինամիկան…

Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանությանը

Երեխաների անվտանգությանը նվիրված կլոր սեղանի շրջանակում քննարկվեցին Հայաստանում երեխաների պաշտպանության վերջին բարեփոխումներն ու միջոցառումները։

2025 թվականի նոյեմբերի 29-ից Հայաստանում ներդրվեց «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքը:

2026 թվականի մարտի 30-ին կայացած կլոր սեղանը միավորել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, սոցիալական աշխատողներին, մանկավարժներին, հոգեբաններին, հոգեթերապևտներին, հոգեբույժներին, իրավաբաններին և միջազգային կազմակերպություններին` օրենքի կիրառման վաղ փորձը քննարկելու և ի հայտ եկող առաջնահերթությունները սահմանելու համար:

Քննարկումը կենտրոնացած էր երկու ամենահրատապ մարտահրավերների վրա՝ երեխաների թվային և առցանց ռիսկերին ենթարկվելը և նրանց հոգեկան առողջությունը: Մասնակիցներն ուսումնասիրեցին մի շարք արձագանքներ, այդ թվում՝ հիմնական ռիսկերը լուծելու համար կառավարության կողմից կարգավորման ուժեղացման անհրաժեշտությունը, երեխաների համար հոգեբանական աջակցության ծառայությունների ընդլայնումը և նման ծառայությունների ներառումը պարտադիր առողջապահական ապահովագրության փաթեթում:

Կարգավորող միջոցառումների հետ մեկտեղ մասնակիցները շեշտեցին կանխարգելման կարևորությունը: Մասնավորապես, զգալի ուշադրություն դարձվեց կրթության և դաստիարակության դերին: Մայրերի և հայրերի ծնողական պարտականություններին նախապատրաստումը, ինչպես նաև ի հայտ եկող ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը նշվեցին որպես գործողությունների կարևորագույն ոլորտներ: Մասնակիցներից շատերը նաև ընդգծեցին կրթության և դաստիարակության դերը, այնպիսի կրթության, որը խթանում է բարեկամությունը, վստահելիությունը և ազնվությունը երեխաների հետ հարաբերություններում։

Կլոր սեղանը կազմակերպվել էր Հայաստանի Սոցիալական Դիսկուրսի գրասենյակի (ՀՀ Բահայի համայնք) և «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի կողմից։

 

 

Սպիտակ տունը Ջորջ Քլունիին «ռազմական հանցագործ» է համարում

Սպիտակ տունը դերասան Ջորջ Քլունիին համարում է «ռազմական հանցագործ», պատճառը նրա «սարսափելի ֆիլմերն ու դերասանական նողկալի խաղն» է․ գրել է The Independent-ը։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ նախագահականը նման դիրքորոշում է «որդեգրել» այն բանից հետո, երբ դերասանը քննադատել է Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ հայտարարությունները։

Օրեր առաջ Քլունին ԱՄՆ նախագահին մեղադրել էր ռազմական հանցագործություն իրականացնելու մտադրության համար, երբ Թրամփի հայտարարել էր, թե «Իրանը՝ որպես քաղաքակրթություն, կարող է վերանալ»։

 

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել։ Զեղծարարները շահագործում են օգտատերերի հոգատարությունն ու պատրաստակամությունը օգնելու նրանց, ովքեր հայտնվել են վտանգի մեջ։ Միայն վերջին տարիներին իրավապահ մարմինները տվյալ սխեմայով արձանագրել են տասնյակ միլիոն դրամների հափշտակումներ։

Խաբեության մեխանիզմը․ հաղորդագրությունից մինչև անդառնալի կորուստ

Դեպքերը միշտ սկսվում են անսպասելի հաղորդագրությունից՝ Facebook-ում, Instagram-ում կամ մեսենջերներում՝ ծանոթի կամ հարազատի անունից։ Խաբեության իրականացման համար զեղծարարները օգտագործում են  երկու մեթոդ․ կոտրում են գոյություն ունեցող էջը կամ հարազատների իրական նկարներով կեղծ էջ են ստեղծում։

Զեղծարարները տարածում են հաղորդագրություններ կոնտակտների ցուցակով՝ խնդրելով շտապ ֆինանսական օգնություն։ Լեգենդը հիմնականում կապված է սթրեսային իրավիճակի հետ․ տրանսպորտային պատահար, մտերիմ մարդու հանկարծակի հիվանդություն կամ ամենաանհամապատասխան պահին բանկային հաշիվների բլոկավորում։ Հիմնական շեշտը դրվում է հանկարծակիության կամ հոգեբանական ճնշման վրա․ զեղծարարը միտումնավոր շտապեցնում է «զոհին»՝ ժամանակ չտալով փաստերի ստուգման համար։  

Կարևոր է հիշել մի քանի մեթոդ, որոնց միջոցով ձեզնից փորձում են գումար հափշտակել։ Զեղծարարը գրեթե միշտ ունի պատճառ, թե ինչու իրեն պետք չէ զանգել կամ հանդիպել իր հետ․ «չեմ կարող խոսել», «վատ է լսվում», «ժամանակ չկա»։ Երբեմն իրենք են խնդրում․ «մի զանգեք, որպեսզի չնյարդայնացնեք», «ոչ ոքի մի գրեք, սա գաղտնի տեղեկատվություն է»։ Այսպիսի պատճառաբանությունները վառ նշան են այն բանի, որ ձեզ հետ կապվել է զեղծարար ուրիշի անվան տակ։

Եվս մեկ «դասական» հնարք․ տվյալները «իմը չեն»։ Ձեզ կարող են ասել, որ գումարի փոխանցումը պետք է կատարել «ընկերոջ քարտին», «բժշկին», «վարորդին», «փաստաբանին»։ Սա դժվարեցնում է հետվերադարձը և խճճում է հետքերը։

Իրավաբանական ծուղակ

Օրենքի տեսանկյունից իրավիճակը բարդանում է, երբ հաճախորդը փոխանցումը կամավոր է կատարում։ Եթե գործարքը կատարվել է հաշվի սեփականատիրոջ կողմից կամ նրա կողմից հաստատվել է SMS հաղորդագրության կոդի միջոցով, բանկը սա համարում է օրինական գործողություն։ Զեղծարարների տվյալներին ուղարկված այսպիսի վճարման հետվերադարձը գրեթե անհնար է։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

Զեղծարարության զոհ չդառնալու և ձեր միջոցները պահպանելու համար անհրաժեշտ է հետևել թվային գրագիտության պարզ կանոններին․

  • Երբեք մի շտապեք։ Շտապողականությունը զեղծարարների գլխավոր գործիքն է։ Դադար վերցրեք՝ իրավիճակը սթափ վերլուծելու համար։
  • Օգտագործեք կապի լրացուցիչ միջոց։ Եթե ձեզ հետ կապ են հաստատել WhatsApp-ով, զանգահարեք այդ մարդուն սովորական հեռախոսազանգով կամ գրեք նրան այլ մեսենջերով (Telegram, Viber):
  • Ստուգեք պրոֆիլը։ Նոր էջի դեպքում ուշադրություն դարձրեք դրա ստեղծման ամսաթվին, ընկերների քանակին կամ ձեր նամակագրության պատմությանը՝  կեղծ էջերի դեպքում այս բաժինները հիմնականում դատարկ են։
  • Տվեք «գաղտնի» հարց։ Հարցրեք մի դեպքի մասին, որի հետ կապված մանրամասները գիտեք միայն դուք և ձեր իրական ընկերը։ Զեղծարարը չի կարողանա այդ հարցին պատասխանել և, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի երկխոսությունը։
  • Բլոկավորեք և ներկայացրեք բողոք։ Անպայման օգտագործեք «հաղորդել սփամի մասին» կամ «բողոք ներկայացնել պրոֆիլի դեմ» ֆունկցիան, որպեսզի դադարեցնեք զեղծարարության ալիքի տարածումը։

Հիշեք․ այս սխեման հիմնվում է վստահության և հանկարծակիության վրա։ Ձեր գումարները կլինեն անվտանգ այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ կամավոր կերպով չփոխանցեք դրանք զեղծարարներին։ 

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ