ՀՀ-ում ընտրությունները կարող են կարևոր շրջադարձային կետ լինել ոչ միայն ներքին քաղաքականության, այլև ԵՄ-ի հետ հարաբերությունների համար․ GMF

Հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունները կարող են կարևոր շրջադարձային կետ լինել ոչ միայն ներքին քաղաքականության, այլև ԵՄ-ի հետ հարաբերությունների համար․ գրում է The German Marshall Fund of the United States-ը (GMF)։

ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր փորձություն է իր արտաքին ազդեցությունը պահպանելու, ժողովրդավարական կառավարմանն աջակցելու և որպես հուսալի ռազմավարական դերակատար հանդես գալու ունակության համար։

Ընդդիմության որոշ շրջանակներ կասկածի տակ են դնում Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության տեմպը և ուղղությունը և պաշտպանում են այլընտրանքային կողմնորոշումները: Զուգահեռաբար՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների, Թուրքիայի հետ կապերի վերականգնման և Իրանի (կապի և ռազմավարական հավասարակշռության կարևոր հարևանի) հետ կայուն հարաբերությունների պահպանման միջոցով, բարդացրել են երկրի արտաքին քաղաքականությունը:

Իրանում պատերազմական իրավիճակը կարող է այժմ մարդասիրական ճնշում գործադրել Հայաստանի վրա, այդ թվում՝ բնակչության հնարավոր տեղաշարժերը, որոնք կծանրաբեռնեն նրա սահմանային կառավարումը, ընդունման հնարավորությունները և տեղական ծառայությունները, և խաթարեն առևտրային ու տարանցիկ ուղիները, որոնք կարևոր են նրա տնտեսական դիմադրողականության համար։

ԵՄ-ն պետք է հավասարակշռի իր քաղաքական ներգրավվածությունը Հայաստանի հետ հստակ և հետևողական սպասումներով՝ խուսափելով չափազանց քաղաքականացումից և ռազմավարական երկիմաստությունից։

Հայաստանը գտնվում է բարդ անվտանգային միջավայրում, որը ձևավորվել է Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից միաժամանակյա ճնշումների, ինչպես նաև Իրանի դեմ պատերազմի տարածաշրջանային ազդեցությունների հետևանքով, և նրա արտաքին քաղաքականության ընտրությունները պայմանավորված են համընկնող խոցելիություններով: ԵՄ-ի ներգրավվածությունը պետք է հստակ խուսափի այնպիսի տպավորություն թողնելուց, կարծես այն Երևանին դնում է զրոյական օգուտով աշխարհաքաղաքական ընտրության առաջ, ինչը բնակչությանը կստիպի մտածել, որ իրենց երկիրը ճնշման տակ է իր կայունությունն ու անվտանգությունը խաթարելու համար: Այս միջավայրը հաշվի չառնելը կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ-ն ոչ միայն թուլացնի Հայաստանում բարեփոխումների հեռանկարները, այլև նվազեցնի իր սեփական ռազմավարական նշանակությունն այս հարևանության մեջ:

Փաշինյան. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո ազգայնացվել է

Կառավարության ղեկավարը նշեց, որ իրենք կփորձեն վերջիններիս ներգրավել միջազգային և թափանցիկ մրցույթի միջոցով…

Փաշինյան. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո ազգայնացվել է

Կառավարության ղեկավարը նշեց, որ իրենք կփորձեն վերջիններիս ներգրավել միջազգային և թափանցիկ մրցույթի միջոցով…

Politico. Նավթային ընկերությունների ղեկավարները դեմ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի պլանին

Նավթային արդյունաբերության ներկայացուցիչները չորեքշաբթի առավոտյան հանդիպել են վարչակազմի բարձրաստիճան…

Politico. Նավթային ընկերությունների ղեկավարները դեմ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի պլանին

Նավթային արդյունաբերության ներկայացուցիչները չորեքշաբթի առավոտյան հանդիպել են վարչակազմի բարձրաստիճան…

«Հեզբոլլահը» ռեկորդային կորուստներ ունի. երեկ սպանվել է ավելի քան 200 ահաբեկիչ․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» ռեկորդային կորուստներ ունի։

««Հավերժական խավար» գործողությունը հզոր հարված էր «Հեզբոլլահին», որը ցնցված և շփոթված էր ներթափանցման խորությամբ և հարձակման մասշտաբով։

Երեկ սպանվել է ավելի քան 200 ահաբեկիչ։ «Հեզբոլլահը» հուսահատորեն ցանկանում է հրադադար, և նրա իրանցի կողմնակիցները նույնպես ճնշում և սպառնալիք են գործադրում նրա վրա՝ խորը վախից ելնելով, որ Իսրայելը կջախջախի «Հեզբոլլահին»։

Իսրայելի պաշտպանության բանակը լիովին պատրաստ է և զինված է գործելու ամբողջ ուժով, եթե Իրանը կրակ բացի Իսրայելի վրա»,- ասել է Իսրայել Կացը։

ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ Թուրքիա-Իսրայել հնարավոր բախման պարագայում

ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու իրական պատճառը կարող է լինել Թուրքիա–Իսրայել լարվածությունը, ոչ թե արտաքին միջամտություններից խուսափելու ցանկությունը։

Քենթն այս հայտարարությունն արել է` արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած քննադատությանը։ Նրա խոսքով՝ եթե Թուրքիան և Իսրայելը Սիրիայում ռազմական առճակատման մեջ մտնեն, Վաշինգտոնն Իսրայելին աջակցելու համար կարող է նույնիսկ դուրս գալ ՆԱՏՕ-ից:

Նախկին պաշտոնյան նաև քննադատել է ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը՝ այն անվանելով անհետևողական և ոչ կայուն։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ն հաճախ միաժամանակ հանդես է գալիս որպես ճգնաժամեր ստեղծող և դրանք լուծող կողմ, ինչը վնասում է ինչպես երկրի միջազգային հեղինակությանը, այնպես էլ տարածաշրջանային կայունությանը։

Քենթը կոչ է արել վերանայել Մերձավոր Արևելքում վարած ռազմավարությունը՝ նշելով, որ ներկայիս մոտեցումը հանգեցնում է մարդկային կորուստների և ռազմավարական սխալների։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս հայտարարությունները կարող են նոր քննարկումներ առաջացնել ԱՄՆ-ի դաշնակցային պարտավորությունների և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ։

Ermenihaber

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինվորականների 1000 մարմին և ստացել 41 զոհվածի մարմին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

«Կարող եմ հաստատել, որ ամեն ինչ այդպես է»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ի պատասխան խնդրանքի՝ հաստատել Ուկրաինային զոհված զինվորականների 1000 մարմինների փոխանակումը զոհված ռուսաստանցիների 41 մարմինների հետ, որը տեղի է ունեցել այսօր:

Զոհվածների մարմինների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել փետրվարի 26-ին. 1000 մարմին հանձնվել էր Ուկրաինային, 35-ը՝ Ռուսաստանին:

Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արաղչիի հետ հեռախոսազրույցում Լավրովը հույս է հայտնել բանակցային գործընթացի հաջողության վերաբերյալ։

Լավրովը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների երկշաբաթյա դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը։

Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ զբաղեցրած սկզբունքային դիրքորոշման համար։

Մոսկվան վստահ է, որ Իրանի շուրջ հակամարտության մեջ հրադադարի մասին համաձայնագիրը վերաբերում է նաև Լիբանանին։