ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից մի քանի ժամ առաջ առևտրականները 1 միլիարդ դոլարի խաղադրույք են կատարել․ Reuters

Նախքան Դոնալդ Թրամփի կարևոր քաղաքական ելույթը, շուկայում հերթական մեծ գումարներն են «դրվել» աշխարհի ամենավաճառվող հումքի գների փոփոխության վրա․․․

Փաշինյանը կրկին ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել երկու կողմերին հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար․․․

Ի՞նչ էր դարեր շարունակ թաքցնում Կոլիզեումը․ վերականգնվել է ամֆիթատրոնի նախնական տեսքը

Իտալիայի ամենախորհրդանշական տեսարժան վայրը ստացել է նոր ուշագրավ տեսք։ Հռոմի Կոլիզեումը ենթարկվել է լայնածավալ վերականգնման․ արդյունքում բացահայտվել են դրա սկզբնական կառուցվածքի այն մասերը, որոնք թաքնված են եղել դարեր շարունակ․ գրում է Euronews-ը։

Ամֆիթատրոնի դրսում տեղադրվել են նոր տրավերտինե մարմարե բլոկներ՝ մատնանշելով վայրը, որտեղ նախկինում գտնվում էին հիմնական մուտքի սյուները:

Նախագծի շրջանակում վերականգնվել են Կոլիզեումի արտաքին եզրերը, բացահայտվել են ամֆիթատրոնի այն մասերը, որոնք տարիներ շարունակ թաքնված են եղել գետնի տակ։

Հնում բոլոր ոչ գլխավոր կամարների վերևի հատվածներում փորագրված են եղել համարներ, որպեսզի մարդիկ հեշտությամբ կարողանային գտնել ճիշտ մուտքը։

Վերականգնման նախագծի ճարտարապետ Ստեֆանո Բոերին ասել է, որ նախագծի սկզբնական գաղափարը եղել է այցելուներին իրական պատկերացում տալ հուշարձանի համամասնությունների մասին։

 

Խուդաթյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են ավիացիոն, տրանսպորտային ոլորտներին առնչվող հարցեր

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրանից դրա…

Բոլորս միասին՝ Ազատության հրապարակում. հանրահավաքից հետո մենք ունենալու ենք լույսերով քայլերթ. Նարեկ Կարապետյան

Մեր երկրին փոփոխություն է պետք, փոփոխությունը մենակ կփրկի մեր երկիրը անկումից…

ԱՄՆ-Իրան զինադադարը փխրուն է, բայց այլընտրանքը՝ մռայլ․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Կայա Կալլասն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը և դրա տարածաշրջանային հետևանքները, այդ թվում՝ Լիբանանի և Իրաքի համար։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը մնում է փխրուն, բայց այլընտրանքը մռայլ է թվում։ Առաջնահերթությունը պետք է լինի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը»,- նշել է նա։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը և Եվրամիության ու ԱՄԷ-ի միջև գործընկերության ամրապնդման հեռանկարները, այդ թվում՝ համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

 

Թրամփը մեղադրել է New York Times–ին և CNN-ին Իրանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ

Բոլոր տասը կետերը հորինված էին։ ՉԱՐ ՊԱՐՏՎՈՂՆԵՐ!!! ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՀԶՈՐ ԿԴԱՐՁՆԵՆՔ…