Իսրայելն անեծք և չարիք է մարդկության համար․ Պակիստանի պաշտպանության նախարար

Մինչ Իսլամաբադում ընթանում են խաղաղության բանակցություններ, Լիբանանում իսրայելցիների ձեռքով ցեղասպանություն է տեղի ունենում․ հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը:

«Իսրայելն անեծք և չարիք է մարդկության համար։ Սկզբում Իսրայելը սպանում էր անմեղ մարդկանց Գազայում, ապա՝ Իրանում, իսկ հիմա՝ Լիբանանում․ արյունահեղությունը շարունակվում է: Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ Եվրոպայի հրեաներից ազատվելու համար Պաղեստինի հողի վրա այս քաղցկեղածին պետությունը ստեղծած մարդիկ կայրվեն դժոխքում», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

100.000.000 դոլարից ավել գումար․․․ ու Արցախը հանձնվեց թշնամուն…


Տեսնում եմ, թե ինչ թափով են նախընտրական ասֆալտ փռում Երևան քաղաքում ու հիշում եմ, թե ոնց Արցախյան 44 օրյա պատերազմից հետո 100.000.000 դոլարից ավել գումար ներ…

100.000.000 դոլարից ավել գումար․․․ ու Արցախը հանձնվեց թշնամուն…


Տեսնում եմ, թե ինչ թափով են նախընտրական ասֆալտ փռում Երևան քաղաքում ու հիշում եմ, թե ոնց Արցախյան 44 օրյա պատերազմից հետո 100.000.000 դոլարից ավել գումար ներ…

Ովքեր են ֆուտբոլային լավագույն մարզիչներն աշխարհում․ կազմվել է ցանկ


Կազմվել է աշխարհում լավագույն քսան ֆուտբոլային մարզիչների ցանկը։ Առաջին հորիզոնականում «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է։ Նա առաջ է անցել «Մանչեսթեր Սիթ…

TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպի մեկնաբանությունը «Արմենպրես»-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը. «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

«TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,- նշել է նա։

Շարունակությունը՝ սզկբնաղբյուրում։