Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի հայտարարումը, կոչ արել բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքը և զինադադարի դրույթները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից երկշաբաթյա զինադադարի հայտարարումը: Նա Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները, ինչպես նաև պահպանել զինադադարի դրույթները՝ տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ռազմական գործողությունների դադարեցումն անհապաղ անհրաժեշտություն է քաղաքացիական բնակչության պաշտպանության համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, բացի այդ, երախտագիտություն է հայտնել Պակիստանին և մյուս միջնորդներին՝ զինադադարի հաստատմանն աջակցելու համար:

Երևանում բախվել են Nissan-ն ու Ford Fiesta-ն․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Թոթովենցի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 27-ամյա Շմավոն Բ․-ի վարած «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Շմավոն Բ․-ն և ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Գոհար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Իսրայելը նույնպես երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի մասնակից է. CNN

Ըստ պաշտոնյայի՝ Իսրայելը ևս համաձայնել է դադարեցնել իր ռմբակոծությունները, քանի դեռ բանակցությունները շարունակվում են…

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը 10 կետանոց ծրագրի որոշ մանրամասներ է բացահայտել

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդն ընդգծել է, որ դա չի նշանակում պատերազմի ավարտ…

ԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի 10֊ կետանոց առաջարկը։

ԱՄՆ-ն, ըստ Իրանի Անվտանգության խորհրդի, համաձայնել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնել Թեհրանին, վճարել փոխհատուցում, վերացնել պատժամիջոցները, թույլատրել ուրանի հարստացումը շարունակել և դուրս բերել զորքերը Մերձավոր Արևելքից։

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Թեհրանը երկու շաբաթ է հատկացրել բանակցային ողջ գործընթացի համար, որի ընթացքում կհաստատվի հրադադար: Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն նշանակում ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտ:

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունել է մանդատների ստեղծման ու վերանայման վերաբերալ ԳԱ բանաձևի ընդունումը

«ՄԱԿ80» բարեփոխումներին նվիրված ՄԱԿ ԳԱ ոչ պաշտոնական քննարկման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունել է մանդատների ստեղծման, կիրարկման ու վերանայման վերաբերալ ԳԱ բանաձևի ընդունումը, վերահաստատել կրկնողություններից խուսափելու և կազմակերպության աշխատանքներն օպտիմալացնելու առնչությամբ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Ընդգծվել է զարգացող երկրների կարիքներին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կարողությունների զարգացումը:

UNFPA-ի և UN Women-ի հնարավոր միավորման համատեքստում վերահաստատվել է մանդատների պահպանման կարևորությունը:

Հրադադարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու

Իսրայելը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով կասեցնելու որոշմանը, սակայն հրադադարը չի ներառում Լիբանանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:

Վարչապետի գրասենյակը նշել է, որ Իսրայելը թիկունք է կանգնում ԱՄՆ-ի քայլին՝ պայմանով, որ Թեհրանն անհապաղ բացի նեղուցը և դադարեցնի հարձակումները Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ:

Իսրայելը նաև հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ ջանքերին՝ ուղղված նրան, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի արաբ հարևանների համար՝ հավելելով, որ Վաշինգտոնը հայտնել է Իսրայելին, որ հավատարիմ է առաջիկա բանակցություններում իրենց ընդհանուր նպատակներին հասնելուն:

Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ավելի վաղ հաստատել էին, որ Իսրայելը համաձայնել է երկշաբաթյա հրադադարին և Իրանի ռմբակոծությունների դադարեցմանը, մինչդեռ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, ով օգնել է միջնորդել գործարքը, X-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ համաձայնագիրը ներառում է նաև Լիբանանում Իսրայելի ռազմարշավի դադարեցումը: