Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը

Այսօր՝ ապրիլի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Higer» մակնիշի ավտոբուսն ու «Toyota», «BMW», «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Զեյթուն-Ներքին Չարբախ թիվ 14 երթուղին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լոռիում Nissan Murano-ն հայտնվել է ձորում. ՀՀ ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Լոռու մարզային շտապօգնության բրիգադների ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Ամիրխանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մազմանյանն ու Վաղինակ Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդուարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Փելեշյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Լոռու Ռազմական ոստիկանության ծառայողները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու 3 վիրավորները ծառայում են ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Վիրավորներն են 34-ամյա Կարինե Է.-ն, 52-ամյա Նոնա Ա.-ն, 48-ամյա Լուսաբեր Մ.-ն և 39-ամյա Հերմինե Դ.-ն։

Աշոցքում տներն ու տեխնիկան մնացել են ձյան տակ

Շիրակի մարզի լեռնային Աշոցք համայնքում ձյան տեղումները չեն դադարում։ Գիշերվանից սկսված առատ ձյան տեղումները լուրջ խնդիրներ են առաջացրել բնակիչների համար․ գյուղերում տներն ու կենցաղային շինությունները մասամբ ծածկվել են ձյան հաստ շերտով, իսկ բակերում կայանված տեխնիկան գրեթե ամբողջությամբ մնացել է սպիտակ շերտի տակ։

Ձյան բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մի քանի տասնյակ սանտիմետրի, ինչի հետևանքով դժվարացել է ոչ միայն տեղաշարժը, այլև առօրյա աշխատանքների իրականացումը։

Գյուղատնտեսական տեխնիկան՝ տրակտորներ, բեռնատարներ, հաճախ հնարավոր չէ գործարկել՝ մինչև չմաքրվի ամբողջությամբ։ Ճանապարհների մի մասը շարունակում է դժվարանցանելի մնալ, հատկապես միջգյուղական հատվածներում։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է ձնառատ տեսանյութ։

Պարեկներին հրահանգ է իջեցվել, մարզպետները գործի են անցել, քաղաքապետարանը աշխատավարձ է պարտք․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի 3,5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ: Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, սակայն դատարանը մերժել է դատախազությանը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ 2 միջոցառում էր անցկացվել։

Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան, փոքր դահլիճում՝ Վարչաբենդի հանդեսը։

Մարզահամերգայինի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու դահլիճն էլ Փաշինյանի թիմին տրամադրվել է վարձակալությամբ։ «Փոքր դահլիճի համար վճարել են 3 մլն դրամ, մեծ դահլիճի համար՝ 5 մլն»,- ասաց նա։

Դիտարկմանը` բայց այլ քաղաքական ուժերին անհամեմատ ավելի բարձր գնով եք վարձակալության հանձնում, մեզ ասել են, որ մինչեւ 15 մլն դրամ է վարձավճարը, Ղազարյանն արձագանքեց․ «Չկա նման բան, մենք բոլոր քաղաքական ուժերին նույն պայմաններն ենք առաջարկել, «Ուժեղ Հայաստան»-ին էլ էինք նույն գնով տվել, մյուսներին էլ»։

«Հայաստան» դաշինքից մեզ ասացին, որ իրենք 6 միլիոն դրամ վճարել են փոքր դահլիճի համար, 15 միլիոն` մեծի: Նույն գներն են նշում նաեւ երաժիշտները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների, ոստիկանության պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել:

Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու։

Մեզ ասացին, որ պարեկներն ուղղակի զօրուգիշեր հերթապահում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների հարեւանությամբ, նկարահանում, արձանագրում, տուգանում կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսների եւ սպրինտերների վարորդներին։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը․ քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին:

Ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը երեկ մեզ հայտնեց, որ քաղաքապետարանը թեպետ օրեր առաջ խոստացել է վճարել, բայց այնքան են խաբել, որ այլեւս չեն հավատում եւ պատրաստվում են առաջիկայում կառավարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնել։

«Հրապարակ»․ թերթը գրում է ․Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որ խաչակրաց արշավանք է հայտարարել մարզի դպրոցներում տարիներ շարունակ եղած փառքի անկյունների դեմ եւ անձամբ վերահսկում է դրանք հեռացնելու գործընթացը, ըստ մարզից ստացված տեղեկությունների՝ հընթացս սկսել է նաեւ նախընտրական ճնշումներ գործադրել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ։

Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր` կասկածելիները: Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա՝ հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների «հարցը»՝ կա՛մ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող, կա՛մ ազատի աշխատանքից։

«Փաստ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացված գյուղական բնակարանաշինության ծրագիրը, որի նպատակն էր խթանել բնակեցումը և աջակցել տեղական բնակչությանը, ըստ գյուղացիների, փաստացի չի ծառայել իր հիմնական նպատակին։ Տեղացիները ահազանգում են, որ պետական սուբսիդիաները չեն հասել հենց այն ընտանիքներին, որոնց համար նախատեսված էին, իսկ բազմաթիվ կառուցված տներ այսօր դատարկ են մնում։ Գյուղերի բնակիչները «Փաստին» հայտնել են գյուղական բնակարանաշինության ծրագրի ձախողման մասին։

Պատմիր՝ ինչպես ես տուն խլել. Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը Հայկ Մարությանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական հարթակներում կոշտ գրառմամբ է հանդես եկել՝ արձագանքելով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին հարցազրույցին (Tete A Tete):

Սիմոնյանը Մարությանին մեղադրել է կեղծավորության և անձնական շահը գերադասելու մեջ։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ տեսել է հարցազրույցի անոնսը, որտեղ կրկին շոշափվել է իր ծառայողական մեքենայի թեման։ Այս առնչությամբ նա սուր տոնով նկատել է. «Ապրես, արդեն 5 տարի է՝ նույն բանն եք ասում՝ թե՛ դու, թե՛ մյուս քո նման լուսանցքում մնացածները»։

ԱԺ նախագահն իր գրառման մեջ անցել է ավելի անձնական ու ծանր մեղադրանքների՝ Մարությանին առաջարկելով խոսել սեփական անցյալի մութ էջերից:

Սիմոնյանը ակնարկել է մի դեպքի մասին, ըստ որի Մարությանը 10-15 հազար դոլարի պատճառով տուն է խլել նորածին երեխա ունեցող և առողջական խնդիրներ ունեցող կնոջից։

Նա նաև կոչ է արել պատմել, թե ինչու և ինչպես է Մարությանը կորցրել իր մտերիմ ընկերներին՝ առաջարկելով ներկայացնել երկու կողմերի տարբերակները։

Սիմոնյանն ընդգծել է, որ խնդիր չի տեսնում, երբ արվեստագետն է մտնում քաղաքականություն, սակայն խիստ քննադատել է Մարությանի տեսակը. «Վատ է, երբ կեղծավոր ու փողի համար ամեն ինչի պատրաստ մարդն է զբաղվում քաղաքականությամբ»։

Գրառման վերջում Ալեն Սիմոնյանը խորհրդավոր ակնարկ է արել՝ նշելով, որ ամեն ինչի մասին իր ժամանակը կա, ինչը հուշում է, որ այս թեմայով բացահայտումները դեռ կարող են շարունակվել։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն իր հարցազրույցում անդրադարձել էր իր սկզբունքներին և այն պատճառներին, թե ինչու են մտերիմները նեղացել իրենից պաշտոնավարման տարիներին:

Արտեմ Ասատրյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը և նույն գործի շրջանակներում ձերբակալված մյուս անձինք ազատ են արձակվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ազատ է արձակվել նաև ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը։

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։ Մեղադրյալների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը:

Հիշեցնենք, որ մի շարք նախկին պաշտոնյաներ երեկ ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Արտեմ Ասատրյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը և նույն գործի շրջանակներում ձերբակալված մյուս անձինք ազատ են արձակվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ազատ է արձակվել նաև ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը։

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։ Մեղադրյալների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը:

Հիշեցնենք, որ մի շարք նախկին պաշտոնյաներ երեկ ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացված գյուղական բնակարանաշինության ծրագիրը, որի նպատակն էր խթանել բնակեցումը և աջակցել տեղական բնակչությանը, ըստ գյուղացիների, փաստացի չի ծառայել իր հիմնական նպատակին։ Տեղացիները ահազանգում են, որ պետական սուբսիդիաները չեն հասել հենց այն ընտանիքներին, որոնց համար նախատեսված էին, իսկ բազմաթիվ կառուցված տներ այսօր դատարկ են մնում։ Գյուղերի բնակիչները «Փաստին» հայտնել են գյուղական բնակարանաշինության ծրագրի ձախողման մասին։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային դաշտում առավել հաճախ են բարձրաձայնվում սոցիալական և տնտեսական ծրագրերի արդյունավետության հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Տավուշից հնչող ահազանգերը նոր լույս են սփռում պետական ծրագրերի իրական ազդեցության վրա՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության պահպանումը կենսական նշանակություն ունի։ Տեղացիների փոխանցմամբ, սուբսիդավորման ծրագրի իրականացումն ուղեկցվել է անհասկանալի և ոչ թափանցիկ մեխանիզմներով։ Նրանց խոսքով, աջակցությունը բաշխվել է ընտրողական սկզբունքներով՝ հաճախ շրջանցելով առաջնային շահառուներին։ Արդյունքում՝ այն ընտանիքները, որոնք իրականում ունեն բնակարանային խնդիր և ապրում են սահմանամերձ գյուղերում, չեն ստացել անհրաժեշտ աջակցությունը։

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է պարադոքսի. պետական միջոցներով կառուցված կամ ձեռք բերված բազմաթիվ տներ այսօր մնում են դատարկ։ Այն տարածքներում, որտեղ յուրաքանչյուր բնակիչ ունի ռազմավարական նշանակություն, ծրագիրը ոչ միայն չի նպաստել բնակեցման աճին, այլև փաստացի չի լուծել իր առջև դրված խնդիրները։

Տեղացիների գնահատմամբ, այս դեպքը հերթական անգամ ցույց է տալիս պետական համակարգի գործելաոճը, երբ նույնիսկ զարգացմանն ուղղված ծրագրերը զերծ չեն մնում շահերի բախումից և հաճախ ծառայեցնում են նեղ խմբային նպատակների։ Նրանց համոզմամբ, նման մոտեցումը ոչ միայն չի նպաստում գյուղերի զարգացմանը, այլև խորացնում է առկա խնդիրները՝ ավելացնելով անվստահությունը պետական ծրագրերի նկատմամբ։ Այս պատմությունը ևս մեկ անգամ առաջ է բերում կարևոր հարցադրում. որքանո՞վ են պետական ծրագրերը իրականում ծառայում հանրային շահին, և որքանո՞վ են դրանք վերահսկվում արդյունավետ ու արդար բաշխման տեսանկյունից։ Տավուշում դատարկ մնացած տները, ըստ էության, դարձել են այդ հարցի ամենախոսուն պատասխաններից մեկը։

Լիբանանի արյունալի օրը․ Իսրայելի հարվածից շուրջ 90 մարդ է զոհվել


Իսրայելական բանակը հայտարարել է, որ Բեյրութում հարվածել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարին։ Լիբանանում այսօր տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհվել է 89 մարդ, վի…