Կառավարությունը քննարկել է խցանումների հարցը․ Ավինյանը լուծումներ է առաջարկել

Կառավարության նիստին քննարկվել է Երևանում խցանումների խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ամեն օր այդ խնդրի հետ կապված նամակներ է ստանում։

«Ստեղծել ենք աշխատանքային խումբ, հույս ունեմ, որ այն լուծումներ կառաջարկի»,–ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման համար պետք է արհեստական բանականության դերակատարումը մեծացնել։

«Մյուս կողմից էլ պետք է հասկանանք՝ ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանափակ չէ։ Մեքենաների ներմուծման վիճակագրությունը պետք է տեսնենք, հասկանանք, որ այդ մեքենան գալիս, մտնում է այդ նույն փողոցը»,–ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրել է, որ շուտով Երևանի ՏԻՄ նոր օրենքն են դնելու քննարկամ, որտեղ նոր կարգավորումներ են լինելու։

Նա տեղեկացրել է, որ խցանումները 3 կոմպոնենտ ունեն՝ մեքենաների քանակ, վարելու պրակտիկա և առաջարկվող լուծումներ։

«Երևանում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը՝ քաղաքով տեղաշարժվելու համար»,-ասել է Ավինյանը։

Բեյութում սպանվել է «Հեզբոլլահի» ղեկավարի քարտուղարը

Նախորդ գիշեր Բեյրութին հասցված հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» ղեկավար Նաիմ Քասեմի անձնական քարտուղարը. հայտարարել է իսրայելական բանակը:

«Հեզբոլլահի» ներկայացուցիչը սպանվել է Բեյրութում՝ երեկ Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի արդյունքում, հայտարարել են Իսրայելի զինվորականները։

Ալի Յուսուֆ Հարշին թիրախ է դարձել Բեյրութի Թալեթ Խայաթ թաղամասում՝  Դահիյեի ամրոցի մոտ հասցված ավիահարվածի ժամանակ։

Զինվորականները պնդում են, որ Հարշին Քասեմի զարմիկն ու անձնական քարտուղարն էր։

 

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում


Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ի…

«Հրապարակ». Ականի պայթյունից հետո ՊՆ-ն ուշացումով գործի է անցել


Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի բնակիչ, 41-ամյա Արտյոմ Հարությունյանն ապրիլի 2-ին, ժամը 15-ի սահմաններում, Կոթիի սահմանամերձ «Խոլնի քար» տարած…

«Ութ տարվա գործունեության հիմքում սուտն ու կեղծիքն են»


«Իշխանության գլխավոր ասելիքն ու անելիքն այս ընտրական փուլում ինքնարդարացումն ու հակառակորդների վարկաբեկումն է»,- հայտարարել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։…

«Ութ տարվա գործունեության հիմքում սուտն ու կեղծիքն են»


«Իշխանության գլխավոր ասելիքն ու անելիքն այս ընտրական փուլում ինքնարդարացումն ու հակառակորդների վարկաբեկումն է»,- հայտարարել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։…

«Հեզբոլլահը» պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերին

Շարժման հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Թայբե բնակավայրի տարածքում գտնվող իսրայելական ուժերին․․․

Վահագն Հովակիմյանն ընդունել է Կոպիրկինին


ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշեւը ապրիլի 9-ին հյուրընալվել են ՀՀ ԿԸՀ-ում։ Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպանը հետա…