Երկու միլիոն մարդ մասնակցել է Եմենում Իրանի աջակցության հանրահավաքին. Al-Masirah
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունն այսօր՝ ապրիլի 10-ին, Իրանի ավերածություններից նոր թվեր է հրապարակել․ փոխանցում է IRNA գործակալությունը։
Ըստ ընկերության տվյալների՝ փետրվարի 28-ից առ այսօր ընդդեմ Իրանի ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 125 հազար քաղաքացիական օբյեկտ։
«125․630-ից մոտ 100․000-ը միայն բնակելի շենքեր են, մոտ 23․500-ը՝ առևտրի կենտրոններ ու գործարաններ, մոտ 340-ն էլ՝ բժշկական հաստատություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսական եւ խորհրդային էստրադայի երբեմնի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի բնակարանը հանվել է վաճառքի։ Բնակարանը գտնվում է Մոսկվայի Արբատի փաղամասում։ Այն գնա…
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ մնալով ատելության հռետորաբանությունից․ Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի օրը հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։
«34 տարի է անցել 1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղում նախապես պլանավորված և դաժան կոտորածից։ Ադ վայրագությունները փաստագրված են եղել «Human Rights Watch»-ի և «Amnesty International»-ի նման իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Ողբերգական նման հետևանքներ առաջանում են, երբ համակարգային ատելությունն ու տևական անպատժելիությունն անտեսվում են։
1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչներն ամբողջական էթնիկ զտումների ենթարկվեցին. սպանեց ադրբեջանական ուժերն սպանեցին ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեցին, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Զոհերի և անհետ կորածների հիշատակը հարգելը պահանջում է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել, այլև իրական հանձնառություն՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը։
Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերը՝ ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների հերոսացումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումն ավելի վաղ արտահայտված են եղել 1988-1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում:

Տարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր: Ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում: Վաղը, 17:00 -ին, Ազատության հրապարակ: Գրել է Արագա Հովսեփյանը

Տարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր: Ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում: Վաղը, 17:00 -ին, Ազատության հրապարակ: Գրել է Արագա Հովսեփյանը