Բերման են ենթարկել պատերազմի հերոս Կանդազին , հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն. Կարապետյան
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից հայտնում են.
«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ հայտնում ենք՝
տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը։
Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։
Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը»։

6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Հոկայդո կղզում, Խաղաղ օվկիանոսի ավազանում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմի…

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշ…