Մայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ

Հայաստան

Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են հետևել ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը։

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. Դատախազություն

Հայաստան

2026 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ: Գույքի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ է (շուրջ 871 հազար ԱՄՆ դոլար):

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու նպատակով կնքել էր հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել էր դատարանի վճռով:

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ:

Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է:

«Հինգ կիլոմետրի համար էս գի՞նը»․ Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Էս ամեն ինչին վերահսկող կա՞․․․ Հինգ կիլոմետրի համար էս գի՞նը․․․ Դուք լրիվ եք գժվե՞լ․․․ Yandex Taxi ԲԵՍՊՐԻՁԵԼ»։

«Ես պեդոֆիլ չեմ». Թրամփը հերքում է ընթրիքի ժամանակ կրակողի մանիֆեստում տեղ գտած պնդումը

Հարցազրույցի ընթացքում հաղորդավարը նշել է, որ կրակողը, հնարավոր է, ակնարկել է այսպես կոչված մանիֆեստում բացասական…

Փողոցում տղամարդ է մահացել. Քննիչը դեպքի վայրում է

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Էրեբունիում։ Հրապարակին ականատեսները պատմեցին, որ փողոցում տղամարդու դի կա, այս պահին դեպքի վայրում շտապ օգնության աշխա…

ՄԻՊ–ից չհայտարարված այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն». Համակարգային խնդիրներ են արձանագրվել

Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի…