Կատարը վնասի փոխհատուցում է պահանջել Իրանից
«Հետք»-ը գրում է․ X-ում (նախկին Twitter) տարածվում են կեղծ տեղեկություններ, իբրև թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է հայկական գյուղատնտեսությունը վաճառել Թուրքիային։
X-ի առնվազն 3 օգտահաշիվներում, որոնցից երկուսում գրեթե նույն ժամին, մյուսում՝ ավելի ուշ, տարածվել է մի տեսանյութ, որում, առանց կոնկրետ աղբյուրների պատշաճ հղում անելու, նշվում է՝ «Հայաստանի ֆերմերային ոլորտը մոնոպոլացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխկապակցված անձանց առնչվող գյուղատնտեսական հոլդինգների կողմից: Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ սա կարող է հանգեցնել ռազմավարական գյուղատնտեսական ակտիվների վաճառքին թուրքական խոշոր կորպորացիաներին, ինչը սպառնում է երկրի պարենային անվտանգությանը և տնտեսական ինքնիշխանությանը»։

Տեսանյութում հիշատակվող հայկական գյուղատնտեսական խոշոր ընկերությունների մասին պնդումները, թե դրանք ձևավորում են իշխանության հետ փոխկապակցված «կարտել», հիմնավորված չեն։
Անհիմն են նաև ներկայացվող թվերը․ պնդումը, թե գյուղատնտեսական ոլորտում պետական սուբսիդիաների 70%-ը բաժին է հասնում ընդամենը մի քանի ընկերության, կամ դրանք տարեկան 350 միլիոն դոլարի եկամուտ են ստանում, չունի որևէ վիճակագրական հիմք, և տեսանյութում որևէ աղբյուրի հղում չի արվում։
Ապրիլի 7-ին X-ում տարածված կեղծ տեսանյութի բովանդակության մի փոքր ավելի երկար տարբերակը նախորդ օրը՝ ապրիլի 6-ին, հրապարակվել է թուրքական veryansintv.com կայքում։

Հոդվածն ուղեկցող նկարի վրա գրված է. «Օքայ Դեփրեմը գրում է. կարո՞ղ են Հայաստանի գյուղատնտեսական ձեռնարկությունները փոխանցվել թուրքական ընկերություններին»:
Կայքն ունի հեղինակների առանձին բաժին, սակայն այնտեղ Դեփրեմի անունը չկա։ Փոխարենը դրա ֆեյսբուքյան էջում նշվում է, որ այն թուրքական անկախ լրատվական կայք է, կողմնակալ է` հօգուտ Թուրքիայի: Այն նաև հարթակ է, որտեղ հայրենասեր գրողները, մեկնաբանները և փորձագետները կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքները: Veryansın TV-ն հիմնադրվել է 2019 թվականին թուրք գրող և լրագրող Նիհաթ Գենչի (1956-2025 թթ.) կողմից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Պռոշյանի կոնյակի գործարանն իր արտադրանքը Ռուսաստան արտահանելու որևէ խնդիր այս պահին չունի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են գործարանից` անդրադառնալով Ռոսալկոգոլտոբակկոնտրոլի հրապարակած հաղորդագրությանը։
«Մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում՝ հայկական արտադրող գործարանը շփոթելով Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ, որը հանդիսանում է տվյալ շուկայում գործող ներմուծող ընկերություններից մեկը։ Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը և որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացների հետ»,– Sputnik Արմենիային հայտնել են Պռոշյանի կոնյակի գործարանից։
Ավտոներկրողներն ահազանգում են, որ արդեն երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Որպես պատճառաբանություն բերվում է փաստաթղթերի անհամապատասխանելիությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ից ներկրվող որոշ մեքենաների փաստաթղթերում առկա է մետաղաջարդոն մակնշումը, ինչն էլ մաքսայինի աշխատակիցները գնահատում են խոչընդոտ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծում իրականացնելու համար։
Մինչդեռ, նախկինում նման տեսակի փաստաթղթերը երբևէ խնդիր չեն առաջացրել նույն մաքսավորների շրջանում։ Եթե անգամ կա ներքին որոշում, ինչու՞ նախապես չեն տեղեկացվել ներմուծողները։
Այսպիսի անհասկանալի դիրքորոշման հետևանքով այս պահին 14-15 ավտոմեքենա շարունակում է մնալ մաքսատանը։
ՀՀ ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրում եմ խնդրի շուրջ՝ ակնկալելով պարզաբանում և շուտափույթ լուծում»,- նշում է Դանիելյանը։
Թուրքիան բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։
Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն:
Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը կազմակերպվել է Իրանի կողմից ներկայացված կարիքների հիման վրա, իսկ դեղամիջոցներն ու սարքավորումները հավաքագրվել են տարբեր քաղաքներից:
Նշվում է, որ ուղարկված բեռը ներառում է ավելի քան 200 օգնության փաթեթ:
Դրանում առկա է 70 տեսակ դեղորայք, 33 տեսակ տարբեր տեսակի բժշկական նյութեր և 240 միավոր բժշկական տեխնիկա, ինչպիսիք են՝ ռենտգեն, ուլտրաձայնային, շնչառական, ԷԿԳ և այլ բժշկական սարքավորումները։
Մոսկվան իր պատասխանը Բաքվին կփոխանցի դիվանագիտական խողովակներով. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը բողոք էր հայտնել Ռուսաստանին՝ Փաշինյանի և Պուտինի միջև Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը և նրա առաջնորդը կարևոր դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ այս զգայուն հարցի լուծման համար՝ սկսած 1990-ական թվականներից։ Վերջին տարիներին Երևանն ու Բաքուն որոշել են երկխոսություն վարել առանց միջնորդների, ինչը Ռուսաստանը հասկացել է։
«Բայց նաև, դեռ շատ բան կա անելու, որպեսզի կարգավորման գործընթացը անշրջելի դառնա։ Հակամարտության կարգավորման թեմայի փակումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումն էր, որին աջակցել է Մոսկվան»։