WSJ–ն հաղորդել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Իրանին թիրախային հարվածներ հասցնելու հարցը՝ բանակցությունների փակուղուց հետո
Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունն այդ երկրում` մեկնաբանելով հունգարա-ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի` Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հաղորդումը։
Ավելի վաղ Ալեքսանդր Սորոսը, խոսելով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների մասին, որոնցում ձայների 98.79%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայում և ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 138-ը, հայտարարել է, որ Հունգարիայի ժողովուրդը «վերադարձրել է իրեն իր երկիրը»։
«Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում»,- գրել է Մասկը X սոցսանցում։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակը կիրակի օրը՝ ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում:
«Հունգարիան ընտրել է Եվրոպան։ Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիան։ Երկիրը վերականգնում է իր եվրոպական ուղին։ Միությունն ավելի ու ավելի ուժեղ է դառնում»,- նշել է ֆոն դեր Լայենը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կիրակի երեկոյան ընդունել է պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հաղթանակի առթիվ շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անընդունելի է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Հռոմի պապ Լևոն XIV-ի մասին։
«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի Հռոմի պապի մասին արված դիտողությունները։ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, և նորմալ է ու ճիշտ, որ նա կոչ է անում խաղաղության և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը»,- ասել է Մելոնին։
Երկուշաբթի օրը Թրամփը քննադատել էր Հռոմի պապին՝ հայտարարելով, որ իրեն պետք չէ պապ, որը դեմ է իր քաղաքականությանը:
Թրամփի խոսքով՝ «Լեոն Վատիկանում չէր լինի», եթե Սպիտակ տանը չլիներ:
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ծրագրված են հանդիպումներ ԵՄ գործընկերների, այդ թվում՝ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հյուրընկալվել է պետական «Anadolu» լրատվական գործակալության «Խմբագրի սեղան» հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասին և հայ-ադրբեջանական գործընթացին։
«Մեր հարավային սահմանները դարպաս են դեպի Մերձավոր Արևելք և Մերձավոր Արևելքի ցանկացած անապահով վիճակ եթե հասնի մեզ, ապա պիտի փնտրենք Մերձավոր Արևելքի անվտանգության հարցում կայուն կարգավորում, այնպես չէ՞։ Մենք էլ հենց այդ գործընթացի մեջ ենք»,- նշել է նա։
Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան սահման ունի նաև Կովկասի հետ ու ընդգծել. «Կովկասի պատերազմներն ու անկանոնությունը գալիս մեզ է հասնում։ Այդ պատճառով մենք այնտեղ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում կարգուկանոնի և անվտանգության ապահովման, ինչպես նաև անվտանգության համակարգի հարցերում։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում մենք հսկայական ջանքեր են գործադրել, սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև հմուտ դիվանագիտություն, որպեսզի այդ թեժ բախումը չազդի Թուրքիայի վրա։ Մենք հաշվի ենք առնում նաև տարածաշրջանային երկրներին, համաշխարհային տերություններին և բազում այլ գործոններ»։
Ֆիդանը նաև հավելել է, որ Թուրքիան անվտանգության առումով շատ մեծ ռազմավարական գոտի ունի ինչպես Մերձավոր Արևելքում, Կովկասում, Սև ծովում և Միջերկրական ծովում, այնպես էլ՝ Եվրոպայում։
Ermenihaber