Այս գիշեր կկործանվի մի ամբողջ քաղաքակրթություն․ Թրամփն՝ Իրանի մասին

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք չի վերականգնվի Իրանի մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, դա տեղի կունենա։ Այժմ, երբ տեղի է ունեցել ռեժիմի լիակատար և ամբողջական փոփոխություն, և գերակշռում են տարբեր, ավելի խելամիտ ու պակաս ծայրահեղական մտածողություն ունեցող ուժեր, գուցե հեղափոխական մասշտաբի հրաշալի բան տեղի ունենա, ո՞վ գիտի մենք դա կիմանանք հենց այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ «վերջապես» վերջ կդրվի 47 տարվա «կոռուպցիային և մահերին»։

«Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին», -գրառումը եզրափակել է Թրամփը։

Ի գիտություն՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը գալիս է լռության, աղոթքի և ներքին հանդարտության համար. Շաքե Իսայան

Ի գիտություն՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը գալիս է լռության, աղոթքի և ներքին հանդարտության համար. Շաքե Իսայան

Ապրիլի 7-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Ապրիլի 7-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 374 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 378 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 374.20 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 378.85 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 431 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 438 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել  428.47  դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 440.61 դրամ: Ռուսական […]

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի


Ավտո


Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոցում:

Պարոնյան փողոց, 22/1 հասցեի շինությանը հարակից ճանապարհահատվածից մինչև Պարոնյան փողոց, 22 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:



Մարտի 30-ը Զրոյական թափոնների միջազգային օրն է․ 2026-ի թեման սնունդն է

Մարտի 30-ը Զրոյական թափոնների միջազգային օրն է․ 2026-ի թեման սնունդն է

Մարտի 30-ը Զրոյական թափոնների միջազգային օրն է։ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 77-րդ նստաշրջանում ընդունեց բանաձև, որով մարտի 30-ը հռչակվեց Զրոյական թափոնների միջազգային օր։

2026 թվականին օրվա թեման կենտրոնանում է սննդի վրա՝ ինչ ենք ուտում, ինչ ենք թափում և ինչպես կարող ենք շարժվել դեպի շրջանաձև տնտեսություն։

«Պայքարը զրոյական թափոններով աշխարհի համար սկսվում է ձեր ափսեներից», – օրվա կապակցությամբ նշում է ՄԱԿ-ը։

Ամեն տարի թափվում է մոտ 1 միլիարդ տոննա սնունդ, ինչը կազմում է ամբողջ արտադրած սննդի գրեթե մեկ հինգերորդը։

Տնային տնտեսություններն արտադրում են սննդային թափոնների 60%-ը, հանրային սննդի ոլորտը՝ 28%-ը, իսկ մանրածախ առևտուրը՝ 12%-ը։

Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2050 թվականը կոշտ կենցաղային թափոնների առաջացումը կաճի՝ հասնելով տարեկան 3.8 միլիարդ տոննայի։

Սննդային թափոններն առաջացնում են համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումների 8-10%-ը, ինչը գրեթե հինգ անգամ ավելի է, քան ավիացիոն ոլորտի արտանետումները։

Ըստ ՄԱԿ-ի՝ սա պայմանավորված է սննդային համակարգերի անարդյունավետությամբ՝ արտադրություն, բաշխում և սպառում։ Որպես լուծում առաջարկվում է վերափոխել այս համակարգերը՝ անցնելով ավելի կայուն, շրջանաձև մոտեցման, որը հիմնված է արդյունավետության, դիմակայունության և բնապահպանական կայունության վրա։

ՄԱԿ-ը նշում է, որ կառավարությունները կարող են սննդային թափոնների կրճատման միջոցները ներառել կլիմայի և կենսաբազմազանության ռազմավարություններում։ Մասնավոր հատվածը կարող է սկսել չափել կորուստները և քայլեր ձեռնարկել դրանց նվազեցման ուղղությամբ։ Իսկ սպառողները կարող են ավելի լավ պլանավորել իրենց սնունդը, կատարել գիտակցված գնումներ, ճիշտ պահպանել սնունդը և ամբողջությամբ օգտագործել գնված մթերքները։

Նշենք, որ Հայաստանում առաջանում է միջինում օրական 1,887 տոննա կամ տարեկան շուրջ 700 000 տոննա կոշտ կենցաղային աղբ։ Թափոնների 46%-ը խոհանոցային թափոններ են։

Մարտ 30, 2026 at 16:55

«Ցիլոյո՛վ մարդ, մի՛ վախեցիր Կարապետյանից, քեզ վատ բան չի անելու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ցիլոյո՛վ մարդ, մի՛ վախեցիր Կարապետյանից, քեզ վատ բան չի անելու»․ Նարեկ Կարապետյան

«Ցիլոյո՛վ մարդ, մի՛ վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու։ Մի՛ վախեցիր ընդհանրապես»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարպետյանի հետ» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած դիտրակումներին»։

ԿՀՎ-ն նոր ֆուտուրիստական ​​գործիք է օգտագործել՝ հարավային Իրանում ամերիկացի օդաչուին փրկելու համար. NYP

Հետախուզական գործակալությունն այդ գործիքն առաջին անգամ էր կիրառում դաշտային պայմաններում…

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ զոհվել է, երկու ոստիկան՝ վիրավորվել։ Այս մասին…