Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում

Ապրիլի 9-ին, ժամը 19։06-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով մեծ քարի կտորներ են հայտնվել երկաթգծի վրա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին. երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է։

Փրկարարները և երկաթգծի աշխատակիցները (երկաթուղային կռունկի օգնությամբ), հեռացրել են քարաբեկորները` ընդհանուր մոտ 3,5 խմ․ երթևեկությունը վերականգնվել է։

5 զոհ, 3 վիրավոր. Շիրակի մարզում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5 զոհ, 3 վիրավոր. Շիրակի մարզում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում

2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ հաջորդ երկկողմ կլոր սեղանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունը տեղի է ունենում Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած համաձայնեցված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում։

Հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների գործունեության և նրանց նվաճումների, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումները։

Առանձին նիստեր կնվիրվեն հասարակական մակարդակում խաղաղության խթանմանը և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդմանը։

Ադրբեջանական կողմից մասնակիցներ՝

Ֆարհադ Մամեդով – համակարգող, Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն,
Ռուսիֆ Հուսեյնով – Թոփչուբաշովի կենտրոնի տնօրեն,
Ռամիլ Իսկենդերլի – Ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ,
Քամալա Մամեդովա – «Առաջին լրատվական մեդիա» առցանց պորտալի (1news.az) գլխավոր խմբագիր,
Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ,
Դիլյարա Էֆենդիևա –Ադրբեջանի կանանց իրավունքների պաշտպանության ընկերության «Կանանց, խաղաղության և անվտանգության» կենտրոնի ղեկավար,
Քենուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գիտաշխատող,
Զաուր Շիրիև – Կարնեգիի Ռուսաստանի և Եվրասիայի կենտրոնի փորձագետ,
Ռաուֆ Աղամիրզաև – տրանսպորտի փորձագետ է և թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից Հանրային խորհրդի անդամ,
Գյուլբենիզ Գանբարովա– Գյուղական կանանց ասոցիացիայի նախագահ,
Նազրին Ալիևա – Մարդու իրավունքների աջակցության կենտրոնի ներկայացուցիչ,
Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան, Էմին Ալիև – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր,
Մուրադ Մուրադով – Թոփչուբաշովի կենտրոնի փոխտնօրեն,
Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային բազմամշակութային կենտրոնի խորհրդական։
Իլյաս Հուսեյնով – քաղաքական վերլուծաբան,
Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ,
Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող,
Օրխան Ամաշով – AnewZ-ի գլխավոր խմբագրի տեղակալ և հաղորդավար,
Եղիանա Հաջիևա – Մամուլի խորհրդի խորհրդի անդամ։

Հայկական կողմից մասնակիցներ՝

Արեգ Քոչինյան – Հայկական խորհրդի համակարգող, նախագահ,
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ,
Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն,
Նարեկ Մինասյան – Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ,
Սամվել Մելիքսեթյան – Հայկական խորհրդի փորձագետ,
Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ,
Էդգար Վարդանյան – Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ,
Ռոբերտ Ղևոնդյան – Հայկական խորհրդի փորձագետ,
Լուսինե Խառատյան – գրող և մշակութային մարդաբան,
Նելլի Մինասյան – պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ և թյուրքագիտության մասնագետ,
Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան և Միջազգային անվտանգության և հարաբերությունների հայկական ինստիտուտի փորձագետ,
Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար,
Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ է և երիտասարդական աշխատող,
Նաիրա Մարտիկյան – JAMnews (Հայաստան)-ի խմբագիրն ու տնօրեն,
Վազգեն Կարապետյան – Եվրասիական գործընկերության հիմնադրամի փոխտնօրեն,
Տաթև Դանիելյան – քաղաքական ծրագրերի գլխավոր խմբագիր է և Հայաստանի հանրային հեռուստատեսության հաղորդավար,
Արմեն Պետրոսյան – Օրբելի կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ,
Ալեն Ամիրխանյան – Հակոբյանի անվան բնապահպանական կենտրոնի (ՀԲԿ) տնօրեն,
Նելլի Ռաֆայելյան – լրագրող Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում,
Օպերատոր Հայաստանի հանրային հեռուստատեսությունում։

Հավատով ու աղոթքով. Գոռ Հակոբյանի ընտանիքի պայքարը և Հրուշ Մնոյանի հուզիչ հրապարակումները 

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի ընտանիքն արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է հանրության ուշադրության և աղոթքների կենտրոնում։ Նրանց փոքրիկ որդու՝ Ֆելիքսի առողջական խնդիրն ու դրա դեմ պայքարը դարձել է մի պատմություն, որին հետևում և որի համար սրտացավ են հազարավոր մարդիկ։

Ինչպես հայտնի է, փոքրիկ Ֆելիքսի բուժումն այս փուլում ընթանում է Գերմանիայի լավագույն կլինիկաներից մեկում։ Ընտանիքը պարբերաբար տեղեկություններ է հայտնում երեխայի վիճակի մասին՝ փորձելով կիսել թե՛ դժվարությունները, թե՛ հաջողության փոքրիկ քայլերը։

Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը ևս այս ողջ ընթացքում որդու կողքին է։ Օրերս սոցիալական հարթակներում նա նոր հրապարակումներ է արել։ Առաջին լուսանկարում ընտանիքն է՝ միասնական և ուժեղ։ Այս կադրը ևս մեկ անգամ փաստում է, որ սերն ու հարազատների աջակցությունը ամենամեծ դեղամիջոցն են ցանկացած հիվանդության դեմ։

Հրուշի հաջորդ հրապարակումն էլ ավելի խորհրդանշական էր։ Այն լի էր հավատով և Աստծո նկատմամբ վստահությամբ։ Նրա գրառման մեջ արտացոլված էր մայրական այն անկոտրում ուժը, որը սնվում է աղոթքով։ «Աստծու օգնությամբ ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա»։

Հանրությունը շարունակում է իր զորակցությունը հայտնել ընտանիքին՝ մեկնաբանություններում թողնելով բազմաթիվ բարեմաղթանքներ և շուտափույթ ապաքինման հույսեր։

Մերձավանի դպրոցում արձանագրվել են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ապրիլի 8-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոց:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:

Դպրոցի տնօրինության հետ քննարկվել են շենքային պայմանների բարելավման, սովորողների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի լիարժեք ու անխոչընդոտ իրացման, մանկավարժական անձնակազմի, տնօրինության և սովորողների միջև առկա խնդիրներին վերաբերող և այլ հարցեր:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացներին, առանձնազրույցներ են ունեցել սովորողների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության իրավունքի արդյունավետ իրացման հետ կապված խնդիրներին։

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծում։

Մասնավորապես՝

▪️ Դպրոցին ամրակցված շենքը վատթար վիճակում է, սանհանգույցները՝ հին, առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված խնդիրներ: Ընդհանուր առմամբ, Դպրոցի շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են, իսկ ֆիզիկական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չէ: Առկա է խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։
▪️ Դպրոցն ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն և այլն։
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։

Այցի ընթացքում Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Կոտայքի մարզում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտու արգելապատնեշները. խցանումը հասնում է 10 կմ-ի

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Բոմբ» հյուրանոցի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված մի քանի երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ պարեկները պարզել են, որ երկաթե մի քանի արգելապատնեշներ շպրտվել և վնասել են դեպի Երևան ընթացող «BMW» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Նախկին մանկավարժը կետադրություն չգիտի (լուսանկար)

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ով նախկինում պատմության ուսուցիչ է եղել, կարծես թե, կետադրություն չգիտի:

Նա Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրառում կատարել, որից պարզ է դառնում, որ նախկին մանկավարժը չգիտի, որ այդտեղ «բութ» նշանն ավելորդ է:

«Հայաստան» դաշինքի սոցիալ-տնտեսական և գյուղատնտեսական ծրագրի 10 հիմնական դրույթները

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և գյուղատնտեսական ծրագրի 10 հիմնական դրույթները․

«Աճող ընտանիք» մոդելի ներդրում. Երկրորդ երեխայից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում եկամտահարկը կնվազի ևս 3%-ով։ Կվերականգնվի երիտասարդ ընտանիքների (մինչև 35 տարեկան) եկամտահարկի վերադարձի մեխանիզմը:

Աշխատանքային ստաժի ճանաչում. Տաքսու վարորդների և գյուղացիական տնտեսությամբ զբաղվողների գործունեությունը կհամարվի աշխատանքային ստաժ:

Գյուղատնտեսության աջակցություն. Կվերականգնվի Գյուղատնտեսության նախարարությունը: Ոլորտի ներկայացուցիչներին կտրամադրվեն մինչև 15 մլն դրամի վարկեր՝ պետության կողմից 100% սուբսիդավորմամբ:

Վարկային քաղաքականության վերանայում. Կվերանայվեն վարկառուների «սև ցուցակները»՝ թեթևացնելով քաղաքացիների ֆինանսական բեռը:

Եկամուտների և թոշակների ավելացում. Նվազագույն աշխատավարձը կհավասարեցվի նվազագույն սպառողական զամբյուղին: Բազային կենսաթոշակը կբարձրանա առնվազն 50%-ով և կինդեքսավորվի գնաճին զուգահեռ:

Կոմունալ ծախսերի փոխհատուցում. Ձմռան ամիսներին սոցիալապես անապահով խավի, միայնակ թոշակառուների և բազմազավակ անապահով ընտանիքների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը կփոխհատուցվեն 100%-ով:

Հարկային արդարություն. Կնվազեցվի գույքահարկը և կներդրվի «շքեղության հարկ»:

Հայտարարագրման համակարգ. Կչեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրման պարտադիր պահանջը:

Արդյունաբերական վերելք. Կիրականացվի «Արտադրված է Հայաստանում» քաղաքականությունը. արդյունաբերության ծավալները կկրկնապատկվեն՝ կազմելով ՀՆԱ-ի 25%-ը:

Փոքր բիզնեսի խթանում. Փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար կկիրառվի վճարված հարկերի 100% վերադարձի մեխանիզմ:

Ընդդիմության առաքելությունը՝ թույլ չտալ իշխող ուժին հաղթահարել նվազագույն շեմը․ Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է․ «Հայաստանը շարժվում է դեպի վճռորոշ խորհրդարանական ընտրություններ՝ հունիսի 7-ին, և դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։

Երկրի ողջ տարածքում զգացվում է հոգնածություն, հիասթափություն և դժգոհություն՝ ութ տարվա ընթացքում կուտակված ազգային ցնցումների, կորուստների, բոլոր տեսակի ձախողումների և ապագայի անորոշության հետևանքով։

Միևնույն ժամանակ, այս ընտրությունները տեղի են ունենում նոր քաղաքական միջավայրում, որտեղ արդեն ձևավորվել են մի շարք լուրջ և վստահելի ընդդիմադիր քաղաքական դաշինքներ, որոնք աչքի են ընկնում իրենց ծրագրերով, փորձով և կառավարման կարողությամբ։ Առանձին թե միասին՝ այս դաշինքները կարող են ապահովել խորհրդարանական հստակ մեծամասնություն։

Համենայնդեպս, այս իրականության պայմաններում ընդդիմության և հայ հասարակության նպատակը չպետք է լինի միայն այն, որ թույլ չտան, որպեսզի Փաշինյանը ստանա պարզ մեծամասնություն, այլ նաև այն, որ նրա կուսակցությունը չհաղթահարի նույնիսկ խորհրդարան մուտք գործելու նվազագույն շեմը։

Վերջիվերջո, այս ընտրությունները վերաբերում են հայ հասարակության իրական տրամադրությունները հստակ քաղաքական արդյունքի վերածելուն։ Պայմանները առկա են՝ դժգոհ ընտրազանգված, հիասթափված, հուսալքված ու նվաստացած հասարակություն, վստահելի ու հեռանկարային խաղաղության և զարգացման ծրագրեր, ինչպես նաև ընդհանուր գիտակցում, որ ներկա ընթացքը անընդունելի է։

Եթե հավաքական ընդդիմությունը և ընտրողները գործեն հստակությամբ և նպատակասլացությամբ, արդյունքը կարող է լինել ոչ միայն պարզ իշխանափոխություն, այլև արմատական ու լիարժեք քաղաքական վերակառուցում։

Իրոք, մեծ հնարավորություն կա ոչ միայն փոխել իշխանությունը, այլև մեկընդմիշտ փակել և հիշողությունից ջնջել մի փուլ, որը արդեն համարվում է երկրի ամենածանր և նվաստացուցիչ ժամանակը, և բացել նորը՝ հիմնված արժանապատվության, պատասխանատվության, կարողության և ազգային վերականգնման վրա»։