Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով


Հայաստան


Հանրապետության տարածքում`

Ապրիլի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին, 12-13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-ի ցերեկը, 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով։

Երևան քաղաքում`

Ապրիլի 8-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։



«Իրանի բնակիչները պատրաստ են պայքարել և մահանալ իրենց Հայրենիքի համար, ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ»․ Արման Աբովյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանի բնակիչները պատրաստ են պայքարել և մահանալ իրենց Հայրենիքի համար, ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Ուզում եք իմանալ, թե ինչպես են իրենց երկիրը սիրող և իրենք իրենց հարգող Ազգերը հասնում խաղաղությանը… խնդրեմ – Իրանական աղբյուրները հրապարակում են կադրեր կամուրջների և էլեկտրակայանների մոտից, որտեղ հավաքվում են բնակիչները՝ արձագանքելով իշխանությունների կոչին՝ ստեղծել կենդանի շղթաներ ենթակառուցվածքային օբյեկտների շուրջ, որպեսզի թույլ չտան ամերիկա-իսրայելական հարվածներ։
     Եվ նրանցից ոչ ոք չի ասում՝ «ինչ ուզում է թող լինի, միայն թե պատերազմ չլինի»։
     Իրանի առաջնորդները խելագարների պես չեն վազվզում փողոցներով և չեն գոռում, թե ամեն ինչում մեղավոր են «Շահի ժամանակվա նախկինները»։
     Իրանական հեռուստատեսությամբ հանդես չեն գալիս խոսնակներ, որոնք ասում են, թե, օրինակ, Իրանի միջուկային ծրագիրը «օձիք է իրանցիների վզին» և պետք է դուրս բերել Իրանը այդ «միջուկային թակարդից»։
     Թեհրանի բնակիչները չեն մեղադրում իրաքցի շիաներին այն բանում, թե իբր նրանք եկել են Թեհրան և ամեն ինչ զավթել։
     Իրանցիները չեն ասում, թե ամենակարևորն առևտուրն է, բաց ճանապարհները, թոշակներն ու բժշկական ապահովագրությունը, իսկ մնացածը նշանակություն չունի, քանզի կարևորը դա խմել, լափել և տժժժաաալլլննն է… իրանցիների մտքով դա նույնիսկ չի անցնում։
     Իրանի իշխանությունները չեն ասում, որ պետք է համաձայնվել օկուպանտների պայմաններին՝ «պետականությունը (իբր) փրկելու համար» համար։
     Սովորական իրանցիներն ագրեսիայի հենց սկզբից չեն լքում իրենց քաղաքների փողոցները։
     Իրանի բնակիչները պատրաստ են պայքարել և մահանալ իրենց Հայրենիքի համար, այլ ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ՝ իբր «խաղաղությունն էլ է արժանապատվություն» անիմաստ բառերի հետևում։
     Դա նույնն է, ինչ ասել՝ բերանի առկայությունը հագեցված լինելու նշան է։
     Իրանցիները պատրաստ են մահանալ իրենց Հայրենիքի, արժանապատվության, պատվի համար, իսկ դա նշանակում է, որ նրանք կապրեն, և հենց իրենք էլ իրենց իսկական խաղաղությունը կվաստակեն պայքարի միջոցով»։

Կասեմ՝ որն է նրա ամենամեծ հանցագործությունը


«Այո, մենք Նիկոլին անվանում ենք ազգի թշնամի։ Դա այդպես է, որովհետև այն ամենը, ինչն ինքը անում է, չի արել և ոչ մի թշնամի այսքան ժամանակ»,- այս մասին քիչ առաջ…

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը անդունդի եզրից հետ քաշվելու քայլ է․ Կալաս

Այն խիստ անհրաժեշտ հնարավորություն է ընձեռնում՝ սպառնալիքները մեղմելու, հրթիռները կանգնեցնելու, նավագնացությունը վերսկսելու և դիվանագիտական տարածք ստեղծելու համար և ուղղված կլինի կայուն համաձայնագրի ձեռքբերմանը․․․

Ջեյ Դի Վենսը պատմել է, թե ինչու է Իրանի հետ ժամանակավոր հրադադարը «փխրուն» համարում

Բուդապեշտում ունեցած ելույթի ժամանակ Վենսն ասել է, որ Իրանի արձագանքը բավականին տարբեր է եղել, ինչը կախված է եղել կառավարության ներսում գործող խմբերից․․․

«Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ չի կարող»․ Տիգրան Դումիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ չի կարող»․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել.
     Պետության ուժեղ և թույլ լինելու չափման հիմնական միավորը համարվում է նրա տնտեսության զարգացման մակարդակը, քանի որ այն արտացոլում է երկրի արտադրողականությունը, բնակչության կենսամակարդակը, տեխնոլոգիական առաջընթացը և միջազգային մրցունակությունը։
     Հայաստանի պարագայում պատկերը խիստ մտահոգիչ է, քանի որ աղքատության մակարդակով մեր երկիրը գտնվում է համաշխարհային վարկանշային ցուցակի ստորին հատվածում՝ զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը։ Ցավոք, նախորդ տարիների փորձը փաստում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողացել իրականացնել խորքային և կենսական տնտեսական բարեփոխումներ։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018 թվականից ի վեր ամեն տարի ՀՀ պետական պարտքը (ներառյալ ներքինը) ավելացրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ հասցնելով այն արդեն 14,5 միլիարդի։
     Այսօր Հայաստանը տարեկան շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներմուծում է իրականացնում՝ համեմատած ընդամենը 3 միլիարդ դոլարի արտահանման հետ, ինչը հանգեցնում է մոտ 4 միլիարդ դոլարի առևտրային հաշվեկշռի բացասական տարբերության։ Այս բացը հիմնականում լրացվում է ներքին և արտաքին տրանսֆերտների միջոցով կամ արտաքին պարտքի ավելացմամբ, ինչը երկարաժամկետ կայուն զարգացման տեսանկյունից լուրջ խնդիր է ստեղծում։
     Գործընթացն իրականում մտել է խիստ վտանգավոր փուլ, քանի որ մի կողմից շարունակ աճում է արտաքին պարտքի բեռը, մյուս կողմից տնտեսության իրական հատվածում նկատելի աճ չկա։ Օրվա իշխանությունը, կոնկրետ ծրագրեր կամ զարգացման տեսլական առաջարկելու փոխարեն, ժողովրդին «կերակրում է» կեղծ և անբովանդակ խոստումներով։
     Իրավիճակի միակ սթափ և իրատեսական գնահատականն այս պահին պատկանում է ժամանակակից տնտեսության մեջ համաշխարհային անուն ձեռք բերած ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Հատկապես տնտեսական զարգացման տեսլականի կարևորագույն դրույթներից է առաջիկա հինգ տարիներին արդյունաբերականացման ծրագրի միջոցով Հայաստանում շուրջ 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությունը։
     Ծրագրի շրջանակում առաջարկվում է զարգացնել արդյունաբերությունը, որպեսզի Հայաստանը դուրս գա միայն ծառայությունների վրա հիմնված և արտաքին օգնությունից կախված տնտեսական մոդելից։ Այս մոտեցումը նպատակ ունի ոչ միայն մեծացնել արտահանումը, այլև ապահովել լայնածավալ զբաղվածություն՝ ձևավորելով տնտեսական զարգացման ավելի ինքնաբավ և կայուն հիմք։
     Միևնույն ժամանակ, ծրագրում նշված հինգ տարվա ընթացքում շուրջ 300 հազար աշխատատեղ ստեղծելը պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնանպատակ վերջնարդյունք, այլ որպես ընդհանուր ռազմավարության հնարավոր հետևանք։ Տնտեսական տեսանկյունից առաջնայինը ոչ թե կոնկրետ թվային ցուցանիշի մեխանիկական ապահովումն է, այլ ընտրված զարգացման ուղին։ Եթե արդյունաբերականացման քաղաքականությունը հաջողությամբ իրականացվի ներդրումների ներգրավման, տեխնոլոգիական արդիականացման և արտադրողականության աճի միջոցով, ապա աշխատատեղերի ստեղծումը կլինի այդ ամենի բնական արդյունքը։
     Զավեշտալի է, երբ գործող իշխանության տնտեսական և քաղաքական պատասխանատուները հայտարարում են, թե այս մոտեցումը «իրատեսական չէ»։ Իրականում, Կարապետյանի առաջարկած ռազմավարությունը հաջողությամբ փորձարկվել է մի շարք երկրներում։ Դեռևս 1980-ականներին, երբ, օրինակ, Իռլանդիան կանգնած էր ծանր տնտեսական պայմանների առջև, կառավարությունը որոշեց նվազեցնել հարկերը, ներգրավել ներքին ու միջազգային ներդրումներ և զարգացնել արդյունաբերությունն ու տեխնոլոգիական ոլորտները։ Արդյունքում, երկրի արդյունաբերական ու տեխնոլոգիական հիմքերը լուրջ զարգացում ստացան, ինչը ապահովեց տնտեսական արագ վերելք և աշխատատեղերի զգալի ավելացում։
     Հատկանշական է նաև Հարավային Կորեայի փորձը։ Պատերազմից հետո՝ 1950-ականներին, այն աղքատ և գյուղատնտեսական երկիր էր։ Պետությունը աջակցեց արդյունաբերությանը խոշոր ընկերությունների (չեբոլների) միջոցով, արտահանման վրա հիմնված ռազմավարության շնորհիվ ստեղծվեցին միլիոնավոր աշխատատեղեր ու երկիրը վերածվեց բարձր տեխնոլոգիական տնտեսության։
     Հետևաբարար, խնդիրն այն է, թե մեր հանրությունն առաջիկա ընտրություններին ավելի շատ վստահություն կցուցաբերի նրան, ով արդեն ապացուցել է, որ կարող է, թե՞ նրան, ով արդեն ապացուցել է, որ չի կարող»։

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի դեմ հարվածները դադարեցնելու մասին


Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները։ Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ․ «Քաղաքական կա…

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները. Դրանք տևում են ժամը 21.30–ից մինչև 07.00

Այսօրվանից  միջին նորոգման աշխատանքներ են սկսվել նաև Անտոն Քոչինյան- Բուզանդ…

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները. Դրանք տևում են ժամը 21.30–ից մինչև 07.00

Այսօրվանից  միջին նորոգման աշխատանքներ են սկսվել նաև Անտոն Քոչինյան- Բուզանդ…

Վարորդներին թալանող բալային համակարգը վերացնելու ենք․ Արծվիկ Մինասյան


«Մի կարևոր ոլորտ կա, խավ կա Հայաստանում, որին, կարծում եմ, չկա Հայաստանում մի մարդ, որ առնչված չլինի։ Խոսքը տաքսու վարորդների մասին է։ Նրանք ոչ միայն չունեն…