XChat․ Մասկը նոր ու գրավիչ մեսենջեր է թողարկում


Իլոն Մասկը հայտարարել է X սոցիալական ցանցի հիման վրա XChat հավելվածի թողարկման մասին: Հավելվածը App Store-ում կթողարկվի ապրիլի 17-ին։ Ծառայությունը խոստանում…

ՔՊ–ական պատգամավորներ Արման Եղոյանն ու Տաթևիկ Գասպարյանը գործուղվում են Խորվաթիա

Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը… Top of Form

Փրկարարները Ծաղկահովիտ գյուղի տներից մեկին կից օժանդակ շինությունից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր

Ապրիլի 13-ին՝ ժամը 10։46-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն…

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը

Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակել են Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը․ հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ավտոճանապարհի՝ Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հատվածի 94-ից 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: Հետևաբար, այս պահին փակ է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» -«Բավրա» անցակետ»,- ասված է հայտարարության մեջ։

Փաշինյանի որոշմամբ Արման Սարոյանի նոր նշանակելը հերթական ոտնձգություն է Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ․ Մայր ԱթոռԱՊՐ 13, 2026 11:50

Փաշինյանի որոշմամբ Արման Սարոյանի նոր նշանակելը հերթական ոտնձգություն է Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ․ Մայր ԱթոռԱՊՐ 13, 2026 11:50

Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեց


Սպորտ


«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Կոմոյի» նկատմամբ արտագնա խաղում տարած կամային հաղթանակը 4:3 հաշվով:

«Հեշտ չէր, և մենք սպասում էինք դրան: Խաղում էինք մի թիմի դեմ, որը պայքարում է կարևոր նպատակների համար, և առաջին խաղակեսում նրանք դա ակնհայտորեն ցույց տվեցին։ Մեզ համար դժվար էր դուրս գալ ճնշման տակից, բացի այդ, պաշտպանությունում կոշտությունը չէր բավականացնում։ Մենք կարևոր գոլ խփեցինք՝ կրճատելով հաշվի տարբերությունը 0:2-ի ժամանակ, իսկ հետո երկրորդ խաղակեսում փոխեցինք մեր տրամադրվածությունը: Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեց:

Ինչ վերաբերում է ստանդարտ դիրքերից խփած գոլերին, ապա դա ամբողջ մարզչական շտաբի աշխատանքի արդյունքն է: Այսօր առավոտյան մենք մարզում ենք անցկացրել, որն ամբողջությամբ նվիրված էր ստանդարտներին. փորձեցինք առավելագույնս պատրաստվել՝ հասկանալով, որ գրագետ օգտագործման դեպքում դա հիանալի հնարավորություն է։ Սխալ կլիներ անտեսել նման մանրամասները՝ հաշվի առնելով, որ մենք ունենք հարվածների հիանալի իրացնողներ և երկրորդ հարկում ուժեղ խաղացողներ։

Այս հաղթանակը մեծ հասունության ցուցանիշ է։ Հնարավոր է, որ առաջին խաղակեսում մրցակցի ինտենսիվությունը մեզ զարմացրեց, բայց հետո մենք արձագանքեցինք որպես հասուն թիմ, որը պատրաստ է պայքարել արդյունքի համար մինչև վերջ։ Ես ուրախ եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք մեր նպատակին՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի նվաճմանը։ Ընդ որում, մաթեմատիկորեն մենք դեռ չենք երաշխավորել մեր մասնակցությունը մրցաշարին»,- Կիվուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Նշենք, որ Ա Սերիայի 32 տուրերից հետո «Ինտերը» 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Կոմոն» զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 58 միավոր:



Կարգալույծ եղած անձը չի կարող ներկայացնել Հայ Առաքելական Եկեղեցին․ Մայր Աթոռ

Մայր Աթոռն անընդունելի է ու անօրինական է համարում վարչապետի որոշմամբ Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակումը «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի»…

Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը խթանել է Ասիական մեսենջերների ժողովրդականությունը

Այնուամենայնիվ, ռեկորդակիր է դարձել Telegram-ի ոչ պաշտոնական հաճախորդը՝ Telega-ն․․․

ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ․ հայտնում է Մայր Աթոռը։

«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։

Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։

Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։

Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուբինյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Ռուբինյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին