Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում։ Ինչ որոշում կկայացնի կոմիտեն՝ վերոնշյալ օրը եկեղեցում մոտ 5 տասնյակ քաղաքացիներին կկանչեն հարցաքննության, և հատկապես այն անձանց, ովքեր ինքնակամ հայտարարել են, որ հարցաքննեն իրենց, կհետևենք քննության ընթացքին։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել էր եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները։ Դավիթ Մինասյանը, նայելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր «տենց չնայես» ու փորձել հարվածել։
Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։

18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Մյուս եղբայրը՝ Միքայելը, ազատ էր արձակվել։ Գործով նախաքննությունը շարունակվում է։

Երեկ հայտնի դարձավ, որ բժշկական հետազոտությունների արդյունքում 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

49 մլն դրամ եկամուտ, 37 մլն դրամ պարտք․ ինչ ունեցվածք ունի Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ քավորական հարաբերություններ ունեցող Հայկ և Վահե Ղալումյանները հեղափոխությունից հետո նոր պաշտոններ ստացան․ մեկը՝ պատգամավոր, մյուսը՝ Իջևանի քաղաքապետ։ Ապա Հայկ Ղալումյանը 2021-ին դարձավ Տավուշի մարզպետ, իսկ եղբայրը՝ տեղափոխվեց Ազգային ժողով։
Կարելի է ասել, որ այս ընտանիքի պարագայում կիրառելի է «խնամի-ծանոթ-բարեկամ» արտահայտությունը․ Ղալումյան եղբայրների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Իջևանի տեղամասի շահագործման բաժնի պետն էր, ինչպես նաև Տավուշում հայտնի դեմք է՝ տարիներ առաջ հիմնելով և համակարգելով ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի 2024 թվականի հայտարարագիրը և պարզեց նրա գույքային վիճակը։

Ըստ հայտարարագրի՝ Հայկ Ղալումյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ին։

4 միավոր անշարժ գույք

Անշարժ գույքի մասով՝ նա ունի միանձնյա սեփականությամբ հողամաս Տավուշի մարզի Իջևանում, որը ստացել է նվիրատվությամբ 2008 թվականի օգոստոսի 11-ին։ Նույն թվականին՝ 2008 թվականի օգոստոսի 11-ին, նվիրատվությամբ ձեռք է բերել նաև բնակարան Իջևանում։

Բացի այդ, Ղալումյանը համատեղ սեփականությամբ ունի բնակարան Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2022 թվականի փետրվարի 9-ին։

Նա նաև համատեղ սեփականությամբ ունի արտադրական նշանակության շինություն Տավուշի մարզի Գանձաքար համայնքում, որը ձեռք է բերել 2010 թվականի մարտի 5-ին։
Տրանսպորտային միջոցներից հայտարարագրում նշված է MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա՝ 2007 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը ներդրումներ ունի նաև բանկում․ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ձեռք է բերել 408,000 դրամի բաժնային արժեթղթեր, իսկ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ևս 905,200 դրամի։
Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 7,537,942 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10,000 ԱՄՆ դոլար և 1,000,000 դրամ։

Եկամուտների մասով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց և պարզեց, որ 2024 թվականին Ղալումյանի ընդհանուր եկամուտը կազմել է 49,216,882.12 դրամ։
Այդ թվում՝
• 15,988,801 դրամ՝ աշխատավարձ Տավուշի մարզպետի աշխատակազմից,
• 1,574,841 դրամ՝ այլ եկամուտ ՀՀ ֆինանսների նախարարությունից,
• 3,780,000 դրամ՝ վարձակալությունից («Էկո Բիլդինգ» ՍՊԸ, տնօրեն Արամ Մինասյան),
• ինչպես նաև ստացել է վարկ՝ 71,298 ԱՄՆ դոլարի չափով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից։

Վարկային պարտավորությունների մասով՝ տարեվերջին նրա պարտքը կազմել է 58,702 ԱՄՆ դոլար և 14,744,120 դրամ, որը ընդհանուր կազմում է 37,693,079.88 դրամ։
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ղալումյանը կատարել է 3,173,599 դրամ վարկի մարման վճարումներ։

Հայտարարագրում նշվածէ նաև, որ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 57,800 ԱՄՆ դոլար և 22,500,384 դրամ։
Նա անդամակցում է «Զարգացող Տավուշ» հիմնադրամին, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որտեղ զբաղեցնում է Վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Politico. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը չի մեղմացրել Թրամփի թշնամանքը դաշնակիցների նկատմամբ

Հանդիպումից հետո Ռուտտեն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը հստակ արտահայտել է իր հիասթափությունը…

Politico. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը չի մեղմացրել Թրամփի թշնամանքը դաշնակիցների նկատմամբ

Հանդիպումից հետո Ռուտտեն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը հստակ արտահայտել է իր հիասթափությունը…

18–ամյա Դավիթին կալանավորելու, տեսակցությունները լրիվ փակելու որոշման դեմ բողոք է բերել նաև հսկող դատախազը. Մելիքյան

Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ…

Ֆրանսիան պատրաստ է օգնել․ Մակրոնը զրուցել է Փեզեշքիանի և Թրամփի հետ


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա այս մասին հայտարար…

Լրատվամիջոցները անորակ ճանապարհները լուսանկարում են և տպավորություն են ստեղծում, թե դրանք մենք ընդունել ենք. Խուդաթյան

Ճանապարհների որակի հետ կապված մենք բարելավումներ ունենք, բայց շարունակում է…

Հստկող դատախազի բողոքն՝ ընդդեմ Դավիթի․ Էլ ի՞նչ են ուզում եկեղեցում «շառի» մեջ հայտնված տղայից․ Ռուբեն Մելիքյան

Հստկող դատախազի բողոքն՝ ընդդեմ Դավիթի․ Էլ ի՞նչ են ուզում եկեղեցում «շառի» մեջ հայտնված տղայից․ Ռուբեն Մելիքյան

«Մակիյաժով» հարց չեն լուծելու, անորակ շինություն լինի, ասֆալտ լինի, պիտի քանդվի. Փաշինյան

Ես մշտապես ասել եմ, որ ճանապարհների որակի հարցում կոմպրոմիս չի կարող լինել, վերջ…