Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Իրանի հետ նոր հակամարտության

Տեղեկատվությունը հրապարակվել է Պակիստանում ամերիկյան և իրանական բանակցությունների ավարտից 24 ժամ անց, որոնց…

Թրամփ. Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ին տրամադրվող բազմամիլիարդ դոլարանոց ֆինանսական օգնությունը ծիծաղելի է

Գիտեք, մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել ՆԱՏՕ-ի վրա՝ նրանց օգնելու համար։ Ըստ էության, [ենթադրաբար] մեզ…

Հարավային Կովկասն ու Հայաստանում ընտրությունները՝ ՌԴ-ի արտաքին քաղաքականութան կիզակետում․ РБК

Ռուսաստանն ակտիվացնում է իր համագործակցությունն արտասահմանյան երկրների հետ՝ հետխորհրդային տարածքի համար մրցակցության ֆոնին։ Հարավային Կովկասը և Հայաստանում ընտրություններն առանցքային ուղղություններն են․ նշվում է РБК-ի «Բացատրական բրիգադ» ծրագրի ժամանակ։

Նշվում է, որ Հարավային Կովկասը մնում է Ռուսաստանի համար ռազմավարական առումով կարևոր տարածք՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական տեսանկյունից։

Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հավասարակշռությունը, Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային միջնորդի դերի թուլացման և աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխության պայմաններում երկրների դեպի արտաքին խաղացողներ վերակողմնորոշվելու ռիսկերը։

Ընդգծվել է, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր իրադարձություն են, քանի որ դրանց արդյունքներով կորոշվի վարչապետը և, հետևաբար, երկրի կուրսը։ ՀՀ-ն ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի բարիքներից, բայց և միաժամանակ հարաբերություններն ամրապնդել ԵՄ-ի հետ։ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հասկացրել է, որ դա անհնար է։

Նշվում է, որ Փաշինյանը ստիպված կլինի պայքարել վարչապետի աթոռի համար․ թեև նա շանսեր ունի, սակայն մրցակցությունը թեժ է։ Բացի այդ՝ հաղորդավարները շեշտել են, որ անկախ նրանից, թե ով կընտրվի վարչապետ՝ ՌԴ-ն պետք է աշխատի հասարակության կարծիքի վրա։ ՀՀ-ում հանրության շրջանում տարածված կարծիք կա, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չեն օգնել երկրին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ինչը լայնորեն շահարկում են որոշ ուժեր, դա էլ, իր հերթին, նպաստում է հակառուսական տրամադրությունների աճին։

 

BYD-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը


Ապրիլի 12-ին՝ ժամը 23:28-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է…

ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում ոչնչացրել է հինգ կասկածյալ նարկոահաբեկիչների

Հետախուզությունը հաստատել է, որ նավերը հետևել են Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության…