Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին. գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Ծառուկյան

Մարդիկ տարիներով գործ են դրել, բիզնես են անում, վերջապես սկսել են եկամուտ ստանալ…

Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք պետք է չվախենան․ Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև մասսայական սպորտի և զանգվածային…

«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում»․ Հովիկ Աղազարյան

«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում։ Իրան թվում ա, թե ինքը կարա Թրամփի մոտ մանևրի, Մակրոնի մոտ մանևրի, Եվրոպայում մանևրի, հետո մանևրի Պուտինի մոտ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը լավ արտաքին քաղաքականություն է վարո՞ւմ, թե՞ տնտեսական քաղաքականություն։

Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին․ գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան

Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին․ գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան | Armat Media

Ես տարածաշրջանի կողմնակից եմ ու Եվրոպային դեմ եմ


«Երբ դու մեկ ուրիշ տնտեսական միավորման անդամ ես լինում, մաքսային միավորման անդամ ես լինում, էն մյուսի մեջ չես կարող լինել, ուղղակի չես կարող։ Այո, միաժամանակ…

Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բջնիում է: Նա դրական է գնահատել վերականգնված ճանապարհների որակը: Ըստ նրա՝ Արա գյուղից Քարաշամբ և Քարաշամբից Արզական տանող ճանապարհները վատը չեն, և անզեն աչքով նկատելի է՝ զբոսաշրջային ներդրումների հնարավորություն է ստեղծվել ճանապարհների նորոգման արդյունքում:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Կառավարության 2025 թվականի որոշմամբ բացվել են Բջնիի ամրոցի պարիսպները, ամրոցի տարածքում լուսավորություն է անցկացվել, նաև դեպի ամրոց տանող ճանապարհն է վերականգնվել:

«Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է»,- ասաց Փաշինյանը, ապա հորդորեց՝ նրանք, ովքեր չեն եղել Բջնիում, անպայման այցելել:



ԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծ


Բիզնես


Նախագծի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 8-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Առաջարկվում է սահմանել, որ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ  անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի  և տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը:

Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջարկվող կարգավորումների կիրառության պարագայում հաճախ կլինեն իրավիճակներ, երբ պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարներն ավելի փոքր են, քան հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները (որի պարագայում վերջնարդյունքում կձևավորվեն պետական բյուջեից վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարներ)՝ նախագծով առաջարկվում է նաև ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը:

«Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները մեծապես նպաստելու են այս ոլորտների զարգացմանը,  քանի որ առաջարկը ստացել ենք ոսկեգործության և ադամանդագործության ոլորտի մեր տնտեսավարող սուբյեկտներից՝ որպես հավաքական առաջարկ»,- ասել է փոխնախարարը: Նա հավելել է, որ նախագիծը քննարկված է ոլորտի տնտեսվարողների կողմից և շատ սպասված է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: