ՌԴ-ն ձգտելու է 2-րդ համաշխարհայինի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը. Լավրով

Ռուսաստանը ձգտելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա տեսաուղերձում:

Խորհրդային ժողովրդի ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը պահպանելը մեր սրբազան պարտքն է։ Մենք թույլ չենք տա մոռացության մատնել այդ չարագործությունները, որքան էլ ջանան նրանք, ովքեր այսօր մտադրված են հերթական անգամ Եվրոպան ուղղել ռասայական գերազանցության մաշված ուղիով։

Տարօրինակ զվարճանք. կալիֆոռնիացի խարդախները փչացրել են իրենց մեքենաները եւ ապահովագրողներից գումար պահանջել

Կալիֆոռնիացի խարդախները արջի հագուստով փչացրել են իրենց մեքենաները եւ ապահովագրողներից մեծ գումարներ պահանջել…

Օնիկ Գասպարյանն առաջարկում է ԱԺ-ում քննարկում կազմակերպել 2020 թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ

Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային եւ պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։

Առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։

Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն։

Օնիկ Գասպարյան

Ավտոերթ ի նշանավորումն Երևան-Գյումրի ավտոճանապարհի շինարարության ավարտի․ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

Ավտոերթ ի նշանավորումն Երևան-Գյումրի ավտոճանապարհի շինարարության ավարտի: Բարի երթ բոլորին։

Երևան-Գյումրի ավտոերթ. Սա շատ մեծ իրադարձություն է ՀՀ համար. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր մեծ ավտոերթով նշվելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ճանապարհից:

Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ»:

Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ»: