Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ արցախցիների շրջանում տարածված ներքին խոսակցությունների՝ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նեղսրտված է և զղջում է Վեհափառ Հայրապետի դեմ պայքարին միանալու համար։

Ավելի հավաստի տեղեկություններ ստանալու համար ArmLur.am-ը դիմել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանին, սակայն նա որևէ կերպ չարձագանքեց մեր հարցերին։

Նույն հարցով մենք դիմել ենք նաև Արցախի թեմական խորհրդին։ Խորհրդից մեզ պատասխանեցին, որ թեմի առաջնորդի հետ դեկտեմբերի 8-ից խզել են իրենց հարաբերությունները։ Թեմից նաև հայտնեցին, որ նպատակ ու ցանկություն էլ չունեն հետևելու կամ անդրադառնալու Վրթանես Սրբազանի գործողություններին։ «Թեմի որևէ անդամ դեկտեմբերի 8-ից որևէ առնչություն չի ունեցել նրա հետ»,- կրկին շեշտում են Արցախի թեմական խորհրդից։

Հիշեցնենք, որ Վրթանես Սրբազանն այն բարձրաստիճան հոգևորականներից է, որ միացել է Վեհափառ Հայրապետի դեմ տարվող պայքարին»։

ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավարն ինքնաթիռից սրտառուչ լուսանկար է հրապարակել

«Այս չվերթի իմ ուղեկիցները»,- գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը…

Մեդվեդևը դարձել է դպրոցական դասագրքերի խմբագիր


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դարձել է 9-11-րդ դասարանների նոր հասարակագիտության դասագրքերի…

Բալթյան երկրները հայտարարել են, որ չեն թույլատրել իրենց տարածքի օգտագործումը Ռուսաստանի դեմ հարվածների համար

Պաշտոնական արձագանքից անկախ՝ Ռուսաստանը շարունակում է ստել…