Թուրքիայի հեը սահմանի բացման գործընթացի մեկնարկը կախված է թուրքական կողմից․ փոխարտգործնախարարի հարցազրույցը՝ CNN Turk-ին
Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց հրադադարի ժամանակահատվածում՝ համաձայնեցված երթուղով․ գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Այս որոշմանն անմիջապես արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ «Իրանը հենց նոր հայտարարեց, որ Իրանի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է լիարժեք անցման համար»։
Հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին, որի կարողությունը գնահատվում
է 92.6 միլիարդ դոլար, դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝ զբաղեցնելով նաև աշխարհի
ամենահարուստների ցուցակի 19-րդ հորիզոնականը։
Bloomberg-ի տվյալներով՝ հնդիկ գործարար Մուկեշ Ամբանին, ով երկար
ժամանակ գլխավորում էր մայրցամաքի միլիարդատերերի ցուցակը, այժմ ունի 90.8 միլիարդ
դոլար կարողություն և նահանջել է երկրորդ հորիզոնական՝ համաշխարհային վարկանիշում զբաղեցնելով
20-րդ տեղը։
Այս տարվա ընթացքում ֆոնդային շուկաների կտրուկ տատանումների պայմաններում
Adani Group-ի ակտիվներն աճել են 8.1 միլիարդ դոլարով, մինչդեռ Reliance
Industries-ը կրել է 16.9 միլիարդ դոլարի կորուստ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքի ժամանակ 17 անձ է ձերբակալվել:
Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին։
Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։
Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում և նկատել, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում մեքենան, հայտնում են ոստիկանությունից։
«Ապրիլի 8-ին՝ ժամը 16-ին, համայնքային ոստիկանները ձերբակալում են Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ 26-ամյա տղամարդուն և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա կնոջն ու մեքենայով հանդերձ տեղափոխում բաժին։
Ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածքում կնիքվել է։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողության ընթացքում 26-ամյա տղամարդը հուշահամալիրի հետնամասի տարբեր հատվածներից ներկայացրել է արդեն տեղադրված չորս փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան կայքէջի միջոցով՝ իրացնելու նպատակով։
Դատարանի որոշմամբ՝ «Սուզուկի» մակնիշի մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կարմիր ու դեղին գույնի 21 փաթեթ։ Ըստ 26-ամյա տղամարդու՝ դրանցում նույնպես մարիխուանա է, որոնք պետք է տեղադրեին Գյումրիի տարբեր տարածքներում։
26-ամյա տղամարդն ու 24-ամյա կինը կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Հարավային Կովկասի տարածաշրջանն այժմ մտել է ավելի կայուն և խաղաղ
փուլ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման
ուղղությամբ»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ միջնորդությամբ Երևանն
և Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասը
արդեն մտել է խաղաղության փուլ։
Հաջիևի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ
նշանակություն ունի տարածաշրջանային կայունության տեսանկյունից, և հակամարտությունը
կարելի է դիտարկել որպես անցյալում մնացած փուլ։
Ավիացիոն վառելիքի պակասի պատճառով Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն մայիսի վերջից․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշին։
Եվրոպական ավիաընկերությունները զգուշացրել են Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած ավիացիոն վառելիքի պակասի մասին։
Նշվում է, որ այս հարցում Եվրոպան հատկապես խոցելի է, քանի որ այն ավելի շատ կախված է ավիացիոն վառելիքի ներկրումից, քան որևէ այլ տրանսպորտային վառելիքից։
Ավիացիոն վառելիքի պակասի պատճառով Եվրոպայում չվերթները հնարավոր է՝ չեղարկվեն մայիսի վերջից․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ուիլի Ուոլշին։
Եվրոպական ավիաընկերությունները զգուշացրել են Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած ավիացիոն վառելիքի պակասի մասին։
Նշվում է, որ այս հարցում Եվրոպան հատկապես խոցելի է, քանի որ այն ավելի շատ կախված է ավիացիոն վառելիքի ներկրումից, քան որևէ այլ տրանսպորտային վառելիքից։