ՀԴԲ-ն նախազգուշացրել է «իրանական» սպառնալիքի մասին, սակայն Սպիտակ տունը փորձել է նվազեցնել հարձակման հավանականությունը

Գյումրին միշտ էլ քաղաքական տրամադրությունների յուրահատուկ «ջերմաչափ» է եղել․ այստեղ ոչ միայն ընտրում են, այլև՝ չափում խոսքի ու գործի տարբերությունը։ Առաջիկա…
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի արտոնի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Նիքզադը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե այդ 10 պայմանները չընդունվեն, Գերագույն առաջնորդը ստորագրման թույլտվություն չի տա»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ հիմնվելով Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա:

Այդ վիճակը ոչ մեկին չի բավարարում․ Արման Թաթոյանը՝ խոպանչիների մասին

Այդ վիճակը ոչ մեկին չի բավարարում․ Արման Թաթոյանը՝ խոպանչիների մասին
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին, 12-13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-ի ցերեկը, 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 8-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։