Լուկաշենկոն էլ իմ ընկերն է. «Բելառուսամետ օլիգարխ» Գագիկ Ծառուկյան
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջից դեպի Արարատ-Բանավան թաղամաս տանող ճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» և Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տարոն Պ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանի վերջին տեսանյութերից մեկին՝ կապված ուսուցիչների ատեստավորման գործընթացի հետ։
««Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել (կարծես ԱԲ չէ), որում պատմում է, որ ուժեղ Հայաստանում ատեստացիայից առաջ (ենթադրում եմ նկատի ունի կամավոր, ոչ թե հերթական) բոլոր ուսուցիչները կունենան անվճար վերապատրաստվելու հնարավորություն և կհրապարակեն գրականության ցանկը, որը դրված է լինելու թեստերի հիմքում։
Կարող եմ անվճար լայֆհաք ասել. որևէ գյուտ անելուց առաջ ԱԲ-ին հարցրեք, թե որ թվականից է այդ կարգավորումը ուժի մեջ։
Ուսուցիչների թե’ կամավոր, թե’ հերթական ատեստավորման ժամանակ բոլոր մանկավարժները հնարավորություն ունեն անվճար վերապատրաստվելու։ Ավելին, ատեստավորումից կտրված ուսուցիչներին պետությունը ոչ թե հեռացնում է համակարգից, այլ հենց վերապատրաստում առաջարկում աշխատանքին զուգահեռ։
Բոլոր առարկաների թեստերի հիմքում ընկած մասնագիտական գրականության ցանկերը հրապարակված են ԳԹԿ կայքում։
Այս փաստերը, հնարավոր է, Նարեկ Կարապետյանը չգիտի, բայց գիտեն համակարգի հազարավոր շահառուները։
Ես իսկապես չեմ հասկանում այս կրկնվող տրամաբանությունը, ո՞ւմ համար են այս տարօրինակ առաջարկները, եթե բուն շահառուներին չեն գրավելու, մեդիայի՞, պատվիրատուների՞, ո՞ւմ։
Ինչպես որ ցանկացած մեկը նայելով իր շուրջը, նույնիսկ ամենահեռավոր գյուղի խորքերում, կտեսնի, օտարերկրացի աշխատողներին և կհասկանա, որ 300 հազար աշխատատեղի կարիք չունի ՀՀ-ն, այլ աշխատողների, այնպես էլ ցանկացած ուսուցիչ գիտի, որ ինքն արդենիսկ ապրում է ուժեղ Հայաստանում, և նոր տարակուսելի հավելումների կարիք չկա»,- գրել է պատգամավորը։
Կառավարության որոշմամբ, ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության տակ գտնվող 87 միավոր տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Վերոնշյալ գործընթացի ընթացքում պարզվել է, որ 46 միավոր տրանսպորտային միջոցի տեխնիկական փաստաթղթերում առկա են վրիպակներ և անհամապատասխանություններ, ընդ որում դրանցից 1-ը գրանցված է այլ սուբյեկտի անվամբ և անհրաժեշտ է հանել ցանկից։
Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության գրությունը և Գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի զեկուցագրով ներկայացված շտկված ցանկը՝ մնացյալ 45 միավոր տրանսպորտային միջոցների հետագա ամրացման գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի № 663-Ա որոշման հավելվածի մեջ կատարելու փոփոխություններ:
Կառավարության ընդունած որոշմամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով և նախընտրած ձևով պատրաստված ու տեղադրված շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց հատուցում կտրամադրվի: Հատուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականի ընթացքում տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհված (մահացած) և պանթեոնում հուղարկավորված անձանց գերեզմանների բարեկարգման նպատակով անհրաժեշտ կլիներ ձեռքբերել նոր լրակազմեր` այդ նպատակով հայտարարելով մրցույթ, որի փոխարեն առաջարկվում է հատուցել զոհվածների ընտանիքների կողմից պատրաստված և տեղադրված տապանաքարերի արժեքը, իսկ այդ նպատակով նախատեսված և չօգտագործված ու պահեստավորման ենթակա տապանաքարերն արդեն իսկ կնքված Պայմանագրի շրջանակներում օգտագործել նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար:
Որոշման համաձայն նախատեսվում է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունից ստացված տեղեկատվության հիմքով ապահովել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված թվով 8 անձանց ընտանիքների կողմից տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերն իրենց միջոցներով իրականացված լինելու պայմաններում այդ ընտանիքներին հատուցում տրամադրելու գործընթացը:
Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցը նաև ասել է, որ իրենց քաղաքական ուժը բացառում է համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
«Քաղաքական դաշտում արդեն ձևավորվում են խոշոր կոնսոլիդացիաներ, և առաջիկա ընտրությունները կընթանան այլ սցենարով, քան 2021 թվականին։ Մենք գնում ենք ընտրություններին հաղթելու»,- ասել է նա։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ դոլարի հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ։
Կենտրոնական բանկի կայքում նշվում է, որ եվրոն նույնպես նվազել է 0.98 կետով՝ կազմելով 438.86 դրամ, իսկ ռուբլին աճել է 0.0305 կետով՝ կազմելով 4.8219 դրամ։
| 09.04.2026 | 08.04.2026 | |
| ԱՄՆ դոլար-Դրամ | 376.06 | 376.32 |
| Եվրո-Դրամ | 438.86 | 439.84 |
| Ռուբլի-Դրամ | 4.8219 | 4.7914 |

ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է բացել Իսպանիայի Թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի դեմ՝ կապված երկրպագուների կողմից Իսպանիա-Եգիպտոս ընկերական խաղի ընթացքում թ…