Գազայի վրա Իսրայելի օդային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Ալ Ջազիրան՝ հղում անելով պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրներին։

Հեռուստաալիքը նշել է, որ հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող պաղեստինյան փախստականների Էլ-Բուրեյջ ճամբարը։

Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպության շտապ օգնության բաժնի ղեկավար Քլեր Սան Ֆիլիպոն հայտարարել էր, որ Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանությունը շարունակվում է, և իրավիճակը շարունակում է մնալ աղետալի, չնայած հրադադարից անցել է վեց ամիս։

Հորմուզի նեղուցում Իրանն ու Չինաստանը փորձում են խաթարել դոլարի գերիշխանությունը. Al Jazeera

Յուանի կուրսի բարձրացումը շահավետ է և՛ Իրանին, և՛ Չինաստանին։ Այդ արժույթի օգտագործումը նրանց հնարավորություն է տալիս շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները, որոնք սահմանվել են ֆինանսական համակարգի միջոցով, որում գերիշխում է դոլարը…

Առանց Ուկրաինայի և Թուրքիայի, Եվրամիությունը չի կարող համեմատվել Ռուսաստանի ռազմական ուժի հետ. Զելենսկի

«Միևնույն ժամանակ, այդ երկրների հետ ԵՄ-ն կկարողանա վերահսկել ծովերը, պաշտպանել օդային տարածքը և ունենալ ամենամեծ ցամաքային ուժերը»,- հավելել է նա…

Առանց Ուկրաինայի և Թուրքիայի, Եվրամիությունը չի կարող համեմատվել Ռուսաստանի ռազմական ուժի հետ. Զելենսկի

«Միևնույն ժամանակ, այդ երկրների հետ ԵՄ-ն կկարողանա վերահսկել ծովերը, պաշտպանել օդային տարածքը և ունենալ ամենամեծ ցամաքային ուժերը»,- հավելել է նա…

Եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի նախապայմանները, բանակցությունները կսկսվեն վաղը կեսօրին. Pars Today

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի գլխավորած ամերիկյան թիմը և մոտ 300 հոգանոց շքախումբը իրանական պատվիրակությանից առաջ ժամանել են Պակիստան…

Եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի նախապայմանները, բանակցությունները կսկսվեն վաղը կեսօրին. Pars Today

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի գլխավորած ամերիկյան թիմը և մոտ 300 հոգանոց շքախումբը իրանական պատվիրակությանից առաջ ժամանել են Պակիստան…

Ավտովթար՝ Երևանում. BMW-ն մխրճվել է ծաղկի սրահի՝ ծաղկամաններով ծաղիկների մեջ

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Ղ.-ն իր վարած «BMW» Արշակունյաց պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ՍՊԸ-ներւց մեկին պատկանող դրսում տեղադրվաժ ծաղկանոցի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են րՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Արցախը չի հանդուրժում ադրբեջանցիներին. նոր ճանապարհն ամբողջությամբ ճաքել, քանդվել է (տեսանյութ)

Արցախի հողն ու լեռները չեն հանդուրժում ադրբեջանցիներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում կարճ հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, որ Արցախում ադրբեջանցիների կառուցած նոր ճանապարհն ամբողջությամբ ճաքել, քարուքանդ է եղել:

Թվում է՝ Արցախն իր ձևով է պայքարում նրանց դեմ:

Նա գրել է՝ «Աստծո գործերն անքննելի են»:

1 զոհ, 12 վիրավոր. իրար են բախվել ոստիկանության գվարդիայի ավտոբուսն ու Nissan-ը

Այսօր՝ ապրիլի 11-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել՝ մահվան ելքով:

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Ժամը 7:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և Nissan-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է: Կա 12 վիրավոր:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Խնդրում եմ ճանապարհներին լինել հնարավորիս զգույշ. Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօր կլինեն Լոռիում

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ ուղևորվում են Լոռու մարզ:

Փաշինյանն անդրադարձավ երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարին ու հորդորեց զգույշ լինել:

«Տխուր իրադարձություններ են տեղի ունեցել: Հորդորում եմ հնարավորինս զգույշ ու պահել երթևեկության կանոնները, որովհետև ճանապարհների լավ վիճակը երբեմն գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարելու համար, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»:

Փաշինյանն իր թիմով կլինի Տաշիրում, Ստեփանավանում, Վանաձորում, Սպիտակում ու Ապարանում: