Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

 ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․ /ԱՌԿԱ/․Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Պարտատոմսերի արժեկտրոնի տոկոսադրույքը կազմում է 5.6% տարեկան, որը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն քանակը՝ 10 հատ, իսկ ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։ Շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս:
ԱՄՆ դոլարով պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 29.06.2026թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

Բանկի կողﬕց թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական ﬕջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիﬓադրաﬕ կողﬕց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով:

Ծրագրային ազդագիրը (գրանցված 08.04.2026թ. թիվ 1/156 Ա որոշմամ) և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում։

Մեր ճակատագրերը փոխկապակցված են: Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի. Հասմիկ Հակոբյանը՝ Ստամբուլում

Հույսը դառնում է տեւական, երբ այն իրական օգուտներ է բերում: «Թրամփի ուղի՝ հանուն…

Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500 000 դրամով «Հետք»

Մեր նպատակները չեն սահմանափակվում ընկույզի այգիներով: Agro Union-ը ընդլայնվում է գյուղատնտեսական բազմազան ուղղություններով՝ հողի բարելավումից մինչև…

Հոգևորականների նկատմամբ մեծ ատելnւթյան խոսք կա, եկեղեցու ինքնավարությունը պետք է հարգվի. ՄԻՊ

Հոգևորականների նկատմամբ մեծ ատելnւթյան խոսք կա, եկեղեցու ինքնավարությունը պետք է հարգվի. ՄԻՊ

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանները՝ հայամետ փաստաթղթեր ընդունելու համար

Ադրբեջանն իր խիստ բողոքն է հայտնել Բելգիային և Նիդեռլանդներին՝ ապրիլի 16-ին այդ երկրների խորհրդարանների ընդունած հակաադրբեջանական փաստաթղթերի առնչությամբ, որն, ըստ ԱԳՆ-ի, անդրադառնում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։

Բելգիայի և Նիդեռլանդների դեսպաններ Ժյուլիեն դը Ֆրեպոնը և Մարիան դը Յոնգը կանչվել են ԱԳՆ։

Հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմն իր խիստ բողոքն է հայտնել ընդունված փաստաթղթերի վերաբերյալ, որոնք, ինչպես նշվում է, ուղղված են «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանը»։

Ադրբեջանական կողմը նաև մերժել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքները և հայերի անօրինական ձերբակալության մասին մեղադրանքները։

«Հեգնական է, որ այս փաստաթղթերի ընդունումը համընկել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների վերջին հանդիպման հետ», – նշվում է հայտարարությունում։

Եզդի Հարևաններից ում երեխեն տղա էր ծնվում, Գագո էին դնում անունը, ումը աղջիկ՝ Ռոզա. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եզդի Հարևաններից ում երեխեն տղա էր ծնվում, Գագո էին դնում անունը, ումը աղջիկ՝ Ռոզա. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք»

Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք»

Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստին:

Փոփոխությունները և լրացումները պայմանավորված են բուհեր ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, սահմանվել են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական նոր պահանջներ, մշակվել և հաստատվել են նոր առարկայական ծրագրեր, ուսումնական պլաններ, դասագրքեր և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:

Ընդունելության քննությունների գործընթացում խելամիտ հարմարեցումներ՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող անձանց համար

Բուհեր ընդունելության կարգում ավելացվում է նոր կետ, ըստ որի՝ ընդունելության համապատասխան փուլերի հայտագրման ժամկետների ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները դիմում են ԳԹԿ, ներկայացնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող համապատասխան փաստաթղթեր՝ բժշկական տեղեկանքներ, որպեսզի ընդունելության քննությունների ընթացքում ապահովվեն խելամիտ հարմարեցումներ: Դրանց թվում են նաև բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցները, անհատական տեխնիկական միջոցները, ժեստերի թարգմանիչները և այլն:

Մինչև 2029-2030 ուսումնական տարի ընդունելության կազմակերպման փոփոխություններ չեն լինի

Որոշմամբ ամրագրվում է, որ 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների ընդունելությունը կկազմակերպվի Արարատյան բակալավրիատի քննություններով, ինչպես կազմակերպվել է նախորդ ուսումնական տարիներին:

Արդեն 2029-2030 ուսումնական տարվանից, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի համաձայն, ընդունելության մրցույթի կազմակերպումը կվերապահվի բուհերին:

«Շտեմարաններ» հասկացությունը փոխարինվում է

Ըստ վերոնշյալ կարգի՝ ընդունելության միասնական քննությունները կազմակերպվում են ԿԳՄՍՆ կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով, շտեմարաններով: Վեջիններս այլևս չեն հրատարակվում և չեն կիրառվում որպես բուհերի ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող առաջադրանքների, թեստերի մշակման աղբյուր։

Հետևաբար, միասնական քննությունների կազմակերպման գործընթացում քննական նյութերի համապատասխանությունը նոր չափորոշիչով սահմանված առարկայական ծրագրերին և դասավանդված ուսումնական նյութին ապահովելու նպատակով՝ սույն որոշմամբ «շտեմարաններ» հասկացության փոխարեն ամրագրվում է «ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր» ընդհանուր հասկացությունը: Այն ներառում է նաև հանրակրթական ուսհաստատություններում գործածության երաշխավորված համապատասխան մոդուլները՝ որպես հիմնական ուսումնական ռեսուրսներ։

Վերջնաժամկետի փոփոխություն ընդունելության առաջին փուլում

Հստակեցվել է, որ ընդունելության առաջին փուլում դիմում-հայտ ներկայացրած դիմորդը կարող է փոփոխություններ կատարել կամ հրաժարվել դիմում-հայտից մինչև դեկտեմբերի 25-ը:

Ընդունելության առաջին փուլն ընդգրկում է դեկտեմբերի 15-25-ը ընկած ժամանակահատվածը:

Բացի այդ՝ որոշմամբ կատարվել են նաև մի շարք այլ տեխնիկական փոփոխություններ:

Որոշումը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից։

«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Պատերազմում վիրավորված տղերք…Նայեք առաջին նկարին՝ մեր նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն է։Նայեք երկրորդ…