ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ ձերբակալության, ահաբեկչության և տարածաշրջանային հակամարտության սրման զգալի ռիսկերի պատճառով

Քանի որ Իրանում անմիջական հյուպատոսական ծառայություններ չկան, քաղաքացիները պետք է մեկնեն բաց առևտրային օդային կամ ցամաքային սահմաններով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան) և չպետք է մեկնեն Աֆղանստան կամ Իրաք. ասվում է հայտարարության մեջ։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․    ՀՀ արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 22-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 21-ի համեմատ նվազել է 0.21 կետով՝ կազմելով 372.38 դրամ։

Կենտրոնական բանկի կայքէջի համաձայն՝ եվրոն նույնպես նվազել է 0.65 կետով՝ կազմելով 437.55 դրամ, իսկ ռուբլին՝ 0.0094 կետով՝ կազմելով 4.9558 դրամ։

  22.04.2026 21.04.2026
ԱՄՆ դոլար-Դրամ 372.38 372.59
Եվրո-Դրամ 437.55 438.2
Ռուբլի-Դրամ 4.9558 4.9652

«Սա միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքն է». Հակոբ Կարապետյան

«Սա միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքն է». Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ նորմերն անվերապահ պաշտպանություն են սահմանում մշակութային եւ կրոնական կառույցների նկատմամբ՝ անկախ տարածքի պատկանելությունից եւ/կամ այդ տարածքը փաստացի տնօրինող պետության ներքին կարգավորումներից։ Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի այս հերթական ակտը ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության եւ հիշողության դեմ, այլեւ ի ցույց է դնում միջազգային իրավունքի եւ ստանձնած պարտավորությունների հանդեպ Բաքվի վարչակազմի խոր արհամարհանքը։
     Ցավով ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն հայ եւ ադրբեջանցի հասարակությունների խաղաղության ձգտմանն արձագանքում է ատելության ու անհանդուրժողականության հերթական դրսեւորմամբ՝ հիմնահատակ ավերելով Արցախի քրիտոնեական տաճարները եւ պղծելով տեղի բնիկ բնակչության սրբությունները»։

ԱՄՆ-ի դաշնակիցներն Իրանի շուրջ հակամարտության ֆոնին Պարսից ծոցում և Ասիայում ֆինանսական աջակցության հայտ են ներկայացրել

Նա նշել է, որ ինչպես Դաշնային պահուստային համակարգի, այնպես էլ Ֆինանսների նախարարության նման սվոպ-գծերն ուղղված են դոլարային ֆինանսավորման կայունացմանը և ակտիվների կտրուկ վաճառքի կանխմանը:

Ըմբշամարտի ԵԱ․ Գասպար Տերտերյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական մեդալն է նվաճում. 72 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Գասպար Տերտերյանը։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Ալիակսանդր Լիավոնչիկն էր։ Լարված դիմակայությունն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն վերջին միավորը վաստակելու առավելությունը տրվեց Տերտերյանին, ինչն էլ նրան հաղթանակ և Եվրոպայի առաջնության բրոնզե պարգև բերեց։

Հայ մարզիկը մրցաշարում իր ելույթները սկսել էր որակավորման փուլից՝ 6։0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով Շվեդիան ներկայացնող Հենրի Դահլենի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Տերտերյանը կարողացավ շրջանցել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուրուլաևին։

Կիսաեզրափակիչում, սակայն, մեր ըմբիշը 1։6 հաշվով զիջեց Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող Իբրահիմ Ղանեմին՝ պայքարը շարունակելով միայն երրորդ տեղի համար։

Հայ սամբիստները ԵԱ-ում նվաճել են 7 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկե

Սերբիայում շարունակվում է սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են փայլուն արդյունքներ գրանցել։

Մրցումային հերթական օրը չափազանց հաջող էր մեր երիտասարդական հավաքականի համար. ասպարեզ դուրս եկած 8 հայ մարզիկներից 7-ը կանգնել են պատվո հարթակին՝ նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

Մարզական սամբոյի մրցաշարում հիանալի ելույթներ են ունեցել Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ): Երկու հայ մարզիկներն էլ եզրափակիչ գոտեմարտերում վստահ հաղթանակներ են տարել Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ և հռչակվել Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ:

Մարտական սամբոյի մրցումներում Հայաստանն ուներ եզրափակչի երեք մասնակից։ Վճռորոշ գոտեմարտերում Միքայել Թումասյանը (64 կգ), Վադիս Համբարձումյանը (79 կգ) և Արեն Հարությունյանը (98 կգ) զիջեցին Ռուսաստանի մարզիկներին և դարձան ԵԱ-ի փոխչեմպիոններ:
Աղջիկների 72 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ակտիվը արծաթե մեդալով հարստացրեց Սյուզաննա Մանուկյանը, ով եզրափակիչում պարտվեց Բելառուսը ներկայացնող մարզուհուն։

Մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում էլ հանդես եկող Սեյրան Սարուխանյանը, տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն, արժանացավ բրոնզե պարգևի: Հայաստանի ներկայացուցիչներից միայն Միլենա Առաքելյանին չհաջողվեց մեդալ նվաճել. նա պայքարը լքեց մեկ հաղթանակից հետո։

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ վաղը՝ ապրիլի 23-ին, մեդալների համար պայքարի դուրս կգա ևս 7 հայ մարզիկ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականն արդեն նվաճել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Armsport