Month: April 2026
Ապշած եմ՝ որքան հիմար է նա. Թոփուրիան կոշտ քննադատության է ենթարկել Արման Ծառուկյանին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան խիստ քննադատական և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հասցեին:
Արիել Հելվանիին տված հարցազրույցում Թոփուրիան կասկածի տակ է դրել Ծառուկյանի վարքագիծն ու մտավոր ունակությունները.
«Ես իսկապես ապշած եմ՝ որքան հիմար է նա։ Նրա մտածելակերպը երեխայի է նման։ Այն ամենը, ինչ տեսնում եմ նրա մասին համացանցում, լիակատար խայտառակություն է։ Ո՞ւմ է նա առհասարակ հետաքրքրում։ Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ձևանում են հարուստ և ի ցույց են դնում գումարը։ Դու այնքան աղքատ ես, որ միակ բանը, որ ունես, փողն է։ Այն էլ ծախսում ես հորդ, այլ ոչ թե քո գումարները։ Նա պարզապես երեխա է»,- հայտարարել է Թոփուրիան։
Խոսելով հնարավոր մենամարտի մասին՝ գործող չեմպիոնը վստահություն է հայտնել իր ուժերի նկատմամբ՝ Ծառուկյանին խորհուրդ տալով կենտրոնանալ սթրիմների վրա.
«Նա իմ մակարդակին չէ։ Եթե մենք հանդիպենք, ես առաջին ռաունդում կկոտրեմ նրա ծնոտը։ Ի՞նչ է նա անելու. փորձելու է ինձ տապալե՞լ։ Եղբա՛յր, խնդրում եմ, լսի՛ր ինձ. մասնակցի՛ր քո ըմբշամարտի մրցաշարերին, վարի՛ր քո սթրիմները, իսկ երբ գա պահը, պարզապես եղի՛ր այնտեղ, և ես կանեմ մնացածը»,- հավելել է նա։
Armsport
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես

Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրել է․ «Թերևս դժվար է տրամադրել քեզ մեկնաբանելու կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած անձի այսօրվա արտահայտած մտքի «գոհարնե…
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը
Կհրաժարվե՞ն դոլարից

Արաբական Միացյալ Էմիրությունները Միացյալ Նահանգների հետ սկսել են բանակցություններ՝ Մերձավոր Արեւելյան հակամարտության ներկայիս փուլում աջակցություն ստանալու հ…
DDoS հարձակումներ, թվային «խցանումներ»․ ինչպե՞ս պաշտպանվել
Եթե հայի վերջին խելքը մի քիչ շուտ մեզ մոտ արթնանար՝ դու ու պատերազմները չէիք լինի….

Եթե կարմիր շորերով ցուլերի աչքին երեւանք՝ պատերազմ կլինի։ Եթե նշաձողը չիջեցնենք՝ պատերազմ կլինի։ Եթե Կիրանցի հարակից տարածքը չտանք՝ մի շաբաթից պատերազմ կլինի…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան

