Թուրքիան բժշկական օգնություն է ուղարկել Իրան

Թուրքիան բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։

Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն:

Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը կազմակերպվել է Իրանի կողմից ներկայացված կարիքների հիման վրա, իսկ դեղամիջոցներն ու սարքավորումները հավաքագրվել են տարբեր քաղաքներից:

Նշվում է, որ ուղարկված բեռը ներառում է ավելի քան 200 օգնության փաթեթ:

Դրանում առկա է 70 տեսակ դեղորայք, 33 տեսակ տարբեր տեսակի բժշկական նյութեր և 240 միավոր բժշկական տեխնիկա, ինչպիսիք են՝ ռենտգեն, ուլտրաձայնային, շնչառական, ԷԿԳ և այլ բժշկական սարքավորումները։

Մոսկվան իր պատասխանը կփոխանցի դիվանագիտական խողովակներով. Զախարովան՝ Բաքվի բողոքի մասին

Մոսկվան իր պատասխանը Բաքվին կփոխանցի դիվանագիտական խողովակներով. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը բողոք էր հայտնել Ռուսաստանին՝ Փաշինյանի և Պուտինի միջև Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը և նրա առաջնորդը կարևոր դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ այս զգայուն հարցի լուծման համար՝ սկսած 1990-ական թվականներից։ Վերջին տարիներին Երևանն ու Բաքուն որոշել են երկխոսություն վարել առանց միջնորդների, ինչը Ռուսաստանը հասկացել է։

«Բայց նաև, դեռ շատ բան կա անելու, որպեսզի կարգավորման գործընթացը անշրջելի դառնա։ Հակամարտության կարգավորման թեմայի փակումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումն էր, որին աջակցել է Մոսկվան»։

ՔՊ-ի տապալմամբ սկսվում է մի նոր ծանր փուլ, որը պետք է միասին անցնենք. Ստեփան Դանիելյան

ՔՊ-ի տապալմամբ սկսվում է մի նոր ծանր փուլ, որը պետք է միասին անցնենք. Ստեփան Դանիելյան

ԱՄՆ-ն մեծ քանակությամբ արյուն, փող և հեղինակություն է ծախսել՝ Իրանը ռազմավարորեն ավելի հզոր դարձնելու համար․ Նեդ Փրայս

Պատերազմը, ըստ ամենայնի, ավարտվում է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության հաստատմամբ և իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկմամբ․․․

Փխրուն հրադադար․ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են վերջնագրեր ներկայացնել միմյանց

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի թույլատրի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները, հայտար…

Մեմերի պատերազմ. Իրանի դեսպանատների արձագանքը ԱՄՆ նախագահի հայտարարություններին և Մերձավոր Արևելքի իրադարձություններին

Այսպիսով, օրինակ, Թաիլանդում Իրանի դեսպանատունն ապրիլի 3-ին հրապարակել է Լեգոյի ոճով մի մեմ, որտեղ պատկերված են իրանցի զինվորների մարդուկներ, որոնք վազում են խոցված կործանիչի օդաչուի հետևից․․․