Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց…

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հիմնական իրադարձությունները ապրիլի 17-ի առավոտյան դրությամբ

Սրանք այն եզրակացություններն են, որոնք արվել են BBC-ի կողմից արված արբանյակային պատկերների և տեսանյութերի…

Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. Ջիբրալթարի ջրերում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների նավաբեկություններ

Հետազոտողները փաստաթղթավորել են ավելի քան 150 հնագիտական ​​վայրեր, որոնցից զգալի մասը՝ մոտավորապես 134-ը…

Հրապարակվել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրի տեքստը

Բանակցություններում միջնորդություն իրականացրած Միացյալ Նահանգները, իր հերթին, նշեց, որ Իսրայելը «պահպանում է…

Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին փոդքաստում Ռոբերտ Քոչարյանը հպանցիկ ասաց, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, սակայն չմանրամասնեց։ Մեր տեղեկություններով՝ զրույցն ավելի շատ բողոքի և պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձ է եղել։ Քոչարյանը ներկայացրել է, թե ինչ «անհավանական հաջողությունների» կարող էր հասնել, եթե իրեն չխփեին սերժականները, ու չհայտնվեր Սամվել Կարապետյանը։ Ապա թվարկել է, թե իր կարծիքով ինչ սխալներ է թույլ տալիս նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը», որից ողջ ընդդիմությունն է տուժում, և ոչ մեկը չի հաղթելու, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը»։
     Վերջում էլ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին նշանակել ՌԴ Հայերի միության նախագահ, որպես հիմնավորում շեշտելով, որ Արա Աբրահամյանը խիստ բացասաբար է տրամադրված Կարապետյանի նկատմամբ, հետևաբար, ընտրություններին ոչ միայն չի աջակցի, այլեւ նույնիսկ կարող է խանգարել։ Վստահեցրել է, որ Սողոմոնյանի միջոցով կանի ամեն հնարավորը, որ «Ուժեղ Հայաստանը» հնարավորինս շատ ձայներ հավաքի։

Մեր տեղեկությունների համաձայն, ՌԴ նախագահը տեղում հանձնարարել է հատուկ ծառայություններին՝ սկսել Վիկտոր Սողոմոնյանի ստուգման գործընթացը, ակնարկելով, որ վերջնական որոշումը կախված է դրա արդյունքներից։ Ըստ նույն աղբյուրի՝ Արա Աբրահամյանն այլևս չի կարողանում գտնել որեւէ մեկին, որն իր համար կմիջնորդի Պուտինի մոտ, եւ գրեթե համակերպվել է Հայերի միությունը կորցնելու մտքի հետ։ Սակայն, հաշվի առնելով, որ ՌԴ-ում նման գործընթացներն արագ չեն ընթանում, նա դեռ հույս ունի, որ մինչև ընտրություններն իրեն չեն դիպչի։ Իսկ եթե ընտրություններից հետո Փաշինյանը հաղթի, իրավիճակն այնքան կփոխվի, որ իր գոյության մասին կմոռանան և ավելի լուրջ հարցեր կլուծեն, օրինակ՝ հայ գործարարների ունեցվածքը խլելու, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը դադարեցնելու հարցերը»։