Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար

Քաղաքականություն

ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի ծրագիրը թույլ կտա Թեհրանին և Մասկատին վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տարածաշրջանի երկրներից մեկի պաշտոնյային։

Նրա խոսքով՝ Թեհրանը ստացված միջոցներն օգտագործելու է երկրի վերականգնման համար: Ընդ որում, չի հստակեցվում, թե ինչի համար է ծախսելու Մասկատը։

Իրանը և Օմանը գտնվում են համապատասխանաբար Հորմուզի նեղուցի հյուսիսային և հարավային ափերին։ Նեղուցն ինքնին մասամբ գտնվում է երկու երկրի տարածքային ջրերում։

Գործակալությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում Հորմուզի նեղուցը համարվում էր միջազգային ծովային երթուղի, և դրանով անցնելու համար երբեք վճար չի գանձվել:

Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու

Քաղաքականություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնությանը։

Հայտարարության մեջ ասվում է, որ «Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ ապահովելու, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Ամերիկայի, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար»։

Միաժամանակ Իսրայելն ընդգծել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, և Թել Ավիվը չի դադարեցնի այդ ուղղությամբ հարվածները:

Չորեքշաբթի, ավելի վաղ, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնությունը վերաբերում է նաև Լիբանանին։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ իրենց դաշնակիցների հետ պայմանավորվել են անհապաղ հրադադարի մասին ամենուր, այդ թվում՝ Լիբանանում և մյուս երկրներում, որը ուժի մեջ կմտնի անմիջապես»,- ասված է հայտարարության մեջ։

Անհրաժեշտ է խթանել մշակվող հողերի կոոպերացիան և խոշորացումը ՝ պահպանելով սեփականության իրավունքը․ «Հայաստան» դաշինք

Խաչատրյանը հիշեցրել է, որ 1998 թվականին գյուղերում իրավիճակն ավելի վատ է եղել, քան քաղաքներում․ կոլտնտեսությունները քայքայվել էին, չկար ո՛չ տեխնիկա, ո՛չ սերմացուի ֆոնդ, սակայն ճիշտ քաղաքականության շնորհիվ գյուղը կարողացավ «շունչ քաշել»․․․

Իլոն Մասկը փոփոխել է OpenAI-ի դեմ $150 մլրդ հայցը

Իլոն Մասկը վերանայել է իր նախկին պահանջը՝ կապված OpenAI-ի հետ ներկայացված 150 միլիարդ դոլարի հայցի շրջանակում։ Եթե սկզբում խոսքը վերաբերում էր հնարավոր փոխհատուցմանը, ապա այժմ նա խնդրում է, որ գումարը փոխանցվի OpenAI-ի ոչ առևտրային ստորաբաժանմանը, այլ ոչ թե իրեն։

Դատական նիստը նախատեսված է 2026 թվականի ապրիլի վերջում։

Հայցի էությունը վերաբերում է OpenAI-ի կառավարման մոդելին և կազմակերպության զարգացման սկզբնական նպատակներին։ Մանրամասները կքննարկվեն առաջիկա դատական գործընթացի ընթացքում։

Չինաստանը հայտնել է Ուրումչիում Աֆղանստանի և Պակիստանի ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպման մասին

Մաո Նինը հերթական ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, որ երեք պատվիրակությունների անդամները ներկայացրել են․․․

Փեզեշքիանը նշել է ժողովրդի և զոհված առաջնորդի դերը՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի հարցում | ՄԱՄՈՒԼ.ամ

Փեզեշքիանը նշել է ժողովրդի և զոհված առաջնորդի դերը՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի հարցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրադադարը ժողովրդի մասնակցության արդյունքն է։

«Հրադադարը, Իրանի կողմից առաջարկված ընդհանուր սկզբունքների ընդունման հիման վրա, դարձել է մեր նահատակ առաջնորդ Խամենեիի թափված արյան, ինչպես նաև ողջ ժողովրդի մասնակցության արդյունքը։ Այսօրվանից սկսած մենք կշարունակենք միասին լինել՝ լինի դա դիվանագիտական ​​ճակատում, պաշտպանության ոլորտում, փողոցներում, թե հանրային ծառայության մեջ»,- գրել է նա X-ում։

Մի շարք երկրներ պնդում են՝ Իրանը խախտել է հրադադարը

Բահրեյնում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ՝ հրադադարի հայտարարումից մի քանի ժամ անց, հայտնել է թագավորության Ներքին…

Իսրայելի ազգային անվտանգության կոմիտեի նախագահը Թրամփին «բադ» է անվանել. ավելի ուշ հրապարակումն անհետացել է

Թրամփ, դու «բադ» ես․․․