«Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը չի կարող ստեղծել երկարաժամկետ կայունություն»․ Արմեն Հովասափյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը չի կարող ստեղծել երկարաժամկետ կայունություն»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ապոկալիպտիկ իրականության մեջ հաճախ ենք հայտնվում տարբեր քաոտիկ իրավիճակներում. բնականաբար նման քաոտիկ ժամանակները չէր կարող չունենալ դրա կազմակերպիչը, չունենար իր «մարդ քաոսը», ով միսուժեղանում, հոգին փառավորվում է ցանկացած էքսցենտրիկ և ոչ ստանդարտ քայլերից։
     Ըստ էության՝ դա այն անհատն է, ում հոգու խորքում և գործողություններում գերակշռում է անկանխատեսելիությունը, կառուցվածքային համակարգվածությունն ու անկայունությունը, և ով հաճախ հենց այդ միջավայրում է իրեն առավել «կենդանի» կամ ազդեցիկ զգում։
     Որպես կանոն՝ այդպիսի մարդը չունի հստակ արժեքային հենարաններ կամ կայուն աշխարհայացք ու արժեհամակարգ («ես իզմեր չունեմ», «ոչ ոք չկասկածի իմ հրամանատարական ունենակությունների վրա» և այլն)։ Նրա դիրքորոշումները կարող են արագ փոխվել՝ կախված իրավիճակից, շահից կամ տրամադրությունից («ես ներողություն եմ խնդրում, որ նման բան եմ ասել», «ես չեմ ասել, թե արցախցիները փախել են»)։
     Տվյալ սուբյեկտի քայլերն ու գործողությունները հաճախ հակասական են, կտրուկ, երբեմն՝ ինքնանպատակ («հանգիստ նստեք տեղներդ», «ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու», «էդ ընդդիմադիրներին բռնելու ենք ու շինենք», «խի տենց դատավոր կա՞, որ իմ ասածը չանի»)։ Ավելին, նա շատ հանգիստ կարող է մի օր պաշտպանել մի բան, հաջորդ օրը՝ տրամագծորեն հակառակը, և դա անել առանց ներքին կոնֆլիկտի զգացման։
     Ասեմ նաև, որ «մարդ քաոսն» իր քաղաքական կենսունակությունը չի կառուցում կարգի, ինստիտուտների և կանխատեսելիության վրա։ Նա ուժեղանում է՝ անորոշությունից, ճգնաժամից, կտրուկ շրջադարձերից։ Նման դեմքերը հատկապես ակտիվանում են այն իրավիճակներում, երբ համակարգերը խաթարված են, խաղի կանոնները՝ խարխլված, իսկ հասարակությունը՝ հոգեբանական լարվածության մեջ։ Այդ պահին նա դառնում է ոչ թե համակարգի կոորդինատորը, այլ իրադարձությունների գլխավոր մեկնաբանն ու ուղղորդողը՝ հաճախ փոխարինելով ինստիտուցիոնալ մեխանիզմները անձնական քաղաքական ռեակցիաներով։
     Ըստ էության՝ քաոսը դառնում է ոչ միայն միջավայր, այլև յուրահատուկ արդարացման միջոց («ո՞նց, ես տենց բան եմ ասե՞լ»․ «Ժամանակին սխալվել եմ, որ նման արտահայտություն եմ արել», «բոլորս էլ մեր հոգու խորքում դաշնակցական, ոչմիթիզական ենք եղել» և նմանօրինակ անմեղսունակ տեքստեր, 8 տարվա մեջ հարյուրավոր անգամներ լսել ենք բոլորս)։
     Ի դեպ՝ այստեղ կա նաև իրավիճակի հակառակ կողմը։ Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը երկարաժամկետ չի կարող ստեղծել կայունություն, որովհետև այն չի արտադրում ինստիտուտներ, չի ամրապնդում կանոններ և չի ձևավորում վստահություն, այն կարող է ապահովել կարճաժամկետ կոնֆորտ զոնա, և զրո ռազմավարություն։ Ավելին՝ ժամանակի ընթացքում քաոսը սկսում է ոչ թե կառավարելի լինել, այլ կլանել հենց իր ստեղծողին՝ վերածվելով անվերահսկելի գործընթացների շղթայի («հեղափոխությունը խժռում է իր զավակներին», «չկա առաջվա ռոմանտիզմը»)։
     Այս իմաստով «մարդ քաոսը» վտանգավոր է ոչ այնքան իր մտադրություններով, որքան իր գործելաոճով։ Նա կարող է անկեղծորեն խոսել խաղաղության, բարեփոխումների կամ զարգացման մասին, բայց եթե այդ նպատակները իրականացվում են անկայունության մշտական վերարտադրության միջոցով, արդյունքը հակառակն է լինում։ Քաոսը, որը սկզբում ծառայում է որպես գործիք, աստիճանաբար դառնում է ինքնանպատակ։
     Այսպիսով՝ պետությունը, որը կառավարվում է «քաոսի» տրամաբանությամբ, վաղ թե ուշ կանգնում է ընտրության առաջ՝ կամ անցնել ինստիտուցիոնալ կայունության և կանխատեսելիության ճանապարհով, կամ խորանալ անկայունության մեջ՝ կորցնելով ռազմավարական սուբյեկտայնությունը, իսկ այդ անցումը սովորաբար ունենում է շատ բարձր քաղաքական և անվտանգային գին՝ ընդհուպ պետականության կորուստ»։

Իրանի զինված ուժերը պատրաստ են վճռական պատասխան տալ ցանկացած սխալի դեպքում․ Խամենեիի Խորհրդական

Համաշխարհային ուժի նոր ճարտարապետության և բազմաբևեռ կարգին անցնելու փուլում Իրանն արդեն սոսկ երկիր չէ, այլ իսլամական ուժի բևեռացված կենտրոն․․․

Որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով, կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»․ Լևոն Տեր-Պետրոսյանը վերահրապարակելէ իր խոսքերը

«Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության․ գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վերահրապարակելով 2013 թվականի իր խոսքերը։

«Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները: Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել: Հետևաբար, փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն:

Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին»»,- գրել է նա։

«Հեզբոլլահը» չեղյալ կհամարի հրադադարը, եթե Իսրայելը չդադարեցնի Հարավային Լիբանանի վրա իր հարձակումները

Եթե Բեյրութի ժամանակով մինչև ժամը 14:00-ն սիոնիստները չդադարեցնեն հարձակումները և չհեռանան երկրի հարավից․․․

Մարտին Հայաստան է այցելել ավելի քան 150.000 զբոսաշրջիկ. ո՞ր երկրներից են ամենաշատը եկել

2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է…

TRIPP-ի ճիշտ օգտագործման դեպքում այն կարող է նվազեցնել ՀՀ-ի երկարատև տնտեսական մեկուսացումը. Զոհրաբ Մնացականյան

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է…

Իրանում ոչ մեկը չէր նվնվում` «ինչ ուզում է լինի` միայն թե պատերազմ չլինի»


Հաշվի առնելով ԱՄՆ-Իսրայել-Իրան հայտարարված զինադադարը և բանակցությունների վերսկսման հիմքը հանդիսացող Իրանի առաջարկները պետք է արձանագրել, որ տակտիկական առում…

Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է մտնի գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ. Տեր–Պետրոսյան

Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ…