Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել հարգել Իրանի ինքնիշխանությունը և Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը

Վան Ին համապատասխան հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ…

Չինաստանի արտգործնախարարը կոչ է արել հարգել Իրանի ինքնիշխանությունը և Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը

Վան Ին համապատասխան հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ…

Բոլորիդ հրավիրում եմ ամսի 19-ի՝ կիրակի օրվա ավտոերթին, Աշտարակ-Գյումրի ճանապարհի բացմանը. Խուդաթյան

16.04.2026

Հասարակություն

Բոլորիդ հրավիրում եմ ամսի 19-ի՝ կիրակի օրվա ավտոերթին, Աշտարակ-Գյումրի ճանապարհի բացմանը. Խուդաթյան

Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է ներկրվել

2026 թվականի մարտին Ադրբեջանը առաջին անգամ գրանցել է Հայաստանից ապրանքների ներմուծում՝ շուրջ 960 ԱՄՆ դոլարի չափով։ Տվյալները հրապարակվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից՝ հղում անելով երկրի Պետական մաքսային կոմիտեին։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանը դեպի Հայաստան արտահանել է ընդհանուր առմամբ 5,757,000 դոլարի ապրանք։ Այդ ցուցանիշից 1,537,000 դոլարը բաժին է ընկնում միայն մարտ ամսին։

Հայաստան արտահանումից ստացված եկամուտը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման մոտ 0.1%-ը։

Չի նշվում, թե կոնկրետ ինչ ապրանք է ներմուծվել Հայաստանից։ Սակայն ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծմամբ, այդ թվում՝ ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, մրգեր, բանջարեղեն, որոշ խմիչքներ և տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։

Նարկոբիզնես vs ընդդիմություն․ Արսեն Թորոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նարկոբիզնես vs ընդդիմություն

Սիրելի հայրենակիցներ, նորից եմ ուզում անդրադառնալ ընտրակաշառքի թեմային և այդ թեմայի մեջ այն անձանց ներգրավվածությանը, որոնք այս կամ այն առումով խոցելի են։

Ուզում եմ օրինակ բերել մեքսիկական կամ հարավամերիկյան նարկոկարտելների կամ ընդհանրապես նարկոբիզնեսի գործելաոճը, երբ թմրանյութերի վաճառքում ներգրավում են անչափահասներին։ Իսկ գիտե՞ք ինչու են ներգրավում անչափահասներին այդ ամենի մեջ։ Որովհետև անչափահասները իրավապահ համակարգի առաջ խոցելի են, այսինքն՝ նրանց կամ ավելի մեղմ պատիժ է հասնում, կամ ընդհանրապես պատիժ չի հասնում որոշ հանցագործությունների համար, և նրանք հատուկ են այդպիսի մարդկանց ներգրավում իրենց հանցավոր գործունեության մեջ։

Հիմա ընտրակաշառք բաժանող մեր ընդդիմության գործելաոճը, ըստ էության, չի տարբերվում նարկոկաբիզնեսի գործելաոճից։ Նրանք հատուկ են խոցելի մարդկանց ներգրավում այս հանցավոր շղթայում՝ երիտասարդ կանանց, կերակրող մայրերի, որպեսզի դատարանը հաշվի առնելով այդ հանգամանքները մեղմ պատիժ սահմանի նրանց նկատմամբ։

#ՈւժեղՆարկոբիզնես»։

Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը և դրա արդյունավետ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից են

Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա), ինչպես նաև Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելը և փորձագետ Տանիա Գրոպպին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

 

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից իրականացվող մշտադիտարկման այցի շրջանակում, որի նպատակն է գնահատել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։

 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափի հանդիպումները ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ համագործակցության զարգացման տեսանկյունից՝ ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները։

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար իրականացնում է մարզային այցեր, հանդիպում գյուղական համայնքների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները, որոնք ամփոփվում են ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավունքների պաշտպանության և տեղական իշխանությունների կազմում ներառականության ապահովման հարցերին: Անահիտ Մանասյանը անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պատշաճ ներկայացվածության կարևորությանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցության նրանց հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը։

 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիտարկումները՝ հիմնված քաղաքացիներից ստացված դիմումների, մշտադիտարկումների և մարզային այցերի արդյունքների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը անմիջական ազդեցություն ունի մարդու իրավունքների իրացման վրա՝ հատկապես սոցիալական ծառայությունների մատչելիության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և բնակչության կյանքի պատշաճ որակի ապահովման տեսանկյունից։

 

Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է երկխոսության հարթակների ստեղծումը՝ որպես օրինակ ներկայացնելով վերջերս ՄԻՊ աշխատակազմի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

 

«Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը և դրա արդյունավետ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից են։ Մարզային այցելությունների ընթացքում արձանագրում ենք, որ համայնքներում առկա խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ միայն ռեսուրսների սահմանափակությամբ, այլև կառավարման և մասնակցային մեխանիզմների ոչ լիարժեք կիրառմամբ։ Այս առումով կարևոր է շարունակաբար կատարելագործել տեղական ժողովրդավարության գործիքակազմը և ապահովել դրա արդյունավետ իրացումը»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

 

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։

 

Կոնգրեսի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար՝ ընդգծելով շարունակական երկխոսության և համագործակցության կարևորությունը։

2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը չի աշխատել և չի աշխատելու. Էդ դարաշրջանը փակված է. վարչապետ

2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը չի աշխատել և չի աշխատելու. Էդ դարաշրջանը փակված է. վարչապետ

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը․ Ցուցուլյան

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ։

 

Ուղերձում ասվում է․

 

«Սիրելի՛ ոստիկաններ,

 

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: 

 

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, և մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։

 

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը։ Յուրաքանչյուրիդ պատասխանատվության ու սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում առավել արհեստավարժ ու բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը: 

 

Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։ 

 

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:

 

Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:

 

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:

 

Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն»:

Դատական համակարգի պրոբլեմների զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության

Դատական համակարգի պրոբլեմների զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության