Իրանի շուրջ բանակցություններին ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Ջեյմս Դեյվիդ Վենսը

Այդ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա շաբաթ առավոտյան՝ տեղական ժամանակով…

Իրանի շուրջ բանակցություններին ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Ջեյմս Դեյվիդ Վենսը

Այդ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա շաբաթ առավոտյան՝ տեղական ժամանակով…

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ռուսամետ ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակնկալում է, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք չենք կարող անտեսել հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, և ակնկալում ենք, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի քաղաքացիների կամարտահայտմանը», – ասել է նա։
«Այսպիսով՝ մենք կրկին չենք քննարկում ներքին գործերին միջամտությունը. դա բացառվում է։ Փոխարենը` մենք խոսում ենք այն մասին, որ ապահովվի, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն ընտրելու իրավունք, բայց նաև աջակցում են Ռուսաստանի հետ կապերին և հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով մի շարք ակնհայտ, օբյեկտիվ և անվիճելի գործոնների և փաստերի վրա, նույնպես կարողանան դա անել ազատորեն և ժողովրդավարական ճանապարհով, ինչպես արվում է քաղաքակիրթ երկրներում», – նշել է դիվանագետը։

«Հաղթեցինք Իրանին, նա էր հրադադար աղերսում»․ ամերիկյան ցինիզմ


Մինչ Իրանն ու ոչ միայն Իսլամական հանրապետությունը, այլև համաշխարհային ազդեցիկ ԶԼՄ-ներն ու փորձագետները, պնդում են, թե Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հրադադարի հա…

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Արման Սահակյանի եւ Արտեմ Ասատրյանի վերաբերյալ վարույթից

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը…

Ռուսաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությամբ․ Զախարովա

Ռուսաստանը հետաքրքրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի լիիրավ մասնակցությամբ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Կա իրավաբանորեն ձևակերպված համաձայնագիր. անվանեք այն ինչպես կուզեք՝ փոխըմբռնում, որոշում, որը հստակ ցույց է տալիս, որ Երևանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, մենք այլ տարբերակ չենք տեսնում», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ոչ ոք որևէ այլ որոշում չի կայացրել՝ չնայած բազմաթիվ բանավոր ենթադրություններին։ «Իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանը վերսկսի իր լիիրավ մասնակցությունը մեր համատեղ անվտանգային կառույցի գործունեությանը», – նշել է դիվանագետը։