
Ապրիլի 8-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին, հայտնում են ադրբեջա…
Month: April 2026
Իրանին պшտերազմով կոտրելն անհնարին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանին պшտերազմով կոտրելն անհնարին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս
ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող հրադադարը դեռևս փխրուն է։ Այս մասին Բուդապեշտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Որոշ մարդիկ կրակի դադարեցման մասին լուրին արձագանքեցին դրականորեն և ասացին ճիշտ բաներ, իսկ մյուսները, օգտագործելով սոցիալական ցանցերը, ըստ էության, ստում են մեր ռազմական ձեռքբերումների մասին։ Նրանք ստում են համաձայնագրի բնույթի մասին։
Նրանք ստում են հրադադարի բնույթի մասին։ Եվ ահա թե ինչու եմ ես ասում, որ սա փխրուն հրադադար է. կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ և աշխատել մեզ հետ՝ շահավետ համաձայնություն գտնելու համար։ Սակայն կան նաև նրանք, ովքեր ստում են նույնիսկ այն փխրուն հրադադարի մասին, որը մենք արդեն կնքել ենք»,- ասել է նա։
Ստեփան Դեմիրճյանը հերքում է

Այսօր ավելի վաղ` ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը տեղեկություն էր տարածել, որ համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել իրենց և Հայաստանի…
Ձերբակալվել է Արտեմ Ասատրյանը | ՄԱՄՈՒԼ.ամ
«Փնտրվում է սատանա թ․666, մականունը՝ Նիկոլ»

Ի պաշտպանություն հոգևոր արժեքների՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է մեկնարկել։ Ակցիայի մասնակիցները սև հագուստով են։ «Փնտրվում է սատանա թ․666։ Մականունը՝ Նիկոլ, հատ…
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվում
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ապրիլի 8-ին ձեռք բերված երկշաբաթյա զինադադարի մասին համաձայնությունից վեց ժամ անց Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված, չկա նավագնացության ակտիվություն։ CNN-ը, հղում անելով փորձագետների կարծիքներին, հաղորդում է, որ կենսականորեն կարևոր ջրային այս ուղիով անցումը վերսկսելուց առաջ նավերը դրական ազդակների կարիք ունեն։
«Հրադադարն անհրաժեշտ առաջին քայլ է, բայց դա չի նշանակում, որ առևտրային նավագնացությունը նեղուցում անմիջապես կվերադառնա բնականոն հուն», – ամերիկյան հեռուստաալիքին ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպա և նավագնացության փորձագետ Չարլի Բրաունը։ Նա հավելել է, որ նախքան նավեր նեղուց ուղարկելը նավատերերը սպասում են ծովային անվտանգության ծառայություններից պաշտոնական խորհրդատվության։ Եթե առաջին նավերը Հորմուզի նեղուցով իրենց անցումը հաջողությամբ ավարտեն, դա կլինի «իրական ազդանշան», մյուսները կհետևեն նրանց, ասել է Բրաունը։
Մինչդեռ, ծովային ընկերությունները զգուշավոր են և սպասում են Իրանի զինված ուժերի հետ համակարգմանը։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը ներառում է առաջարկ, որը թույլ է տալիս Իրանին և Օմանին տարանցիկ վճարներ գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է Associated Press-ը։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կդադարեցնի «Իրանի վրա հարձակումները»՝ պայմանով, որ նույն ժամանակահատվածում կապահովվի նավերի անարգել անցում Հորմուզի նեղուցով։
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
