Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը․ տեղեկացնում է Արցախի թեմը։

«Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։

Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը»,- ասված է հաղորդագրությունում:

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» 3:0 հաշվով

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի պաշտպան Նիկո Օ՛Ռայլին, անգլիացի պաշտպան Մարկ Գեհին և բելգիացի կիսապաշտպան Ժերեմի Դոկուն։

«Մանչեսթեր Սիթին» 31 խաղից հետո 64 միավորով երկրորդն է, «Չելսին» 6-րդն է՝ 48 միավոր։

Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում


«Լելո — Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է վերանվանել Անակլիայի խորջրյա նավահանգիստը. ըստ նրանց՝ այն պետք է դառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ…

Հունգարիայի ընտրություններում ռեկորդային մասնակցություն է գրանցվել

Վերլուծաբանները ենթադրում են, որ մեկ ժամից՝ ընտրատեղամասերի փակման պահին, մասնակցությունը կարող է հասնել 80%-ի

Այլևս չի թույլատրվում ամուսնություն գրանցել ռեստորանում կամ բնության գրկում


Մինչ հիմա հնարավոր էր ամուսնությունը գրանցել ոչ միայն ՔԿԱԳ-ում, այլ նաև տանը, հիվանդանոցում, բանտում կամ նույնիսկ ռեստորանում՝ վճարովի հիմունքներով։ Սակայն 2…

Այլևս չի թույլատրվում ամուսնություն գրանցել ռեստորանում կամ բնության գրկում


Մինչ հիմա հնարավոր էր ամուսնությունը գրանցել ոչ միայն ՔԿԱԳ-ում, այլ նաև տանը, հիվանդանոցում, բանտում կամ նույնիսկ ռեստորանում՝ վճարովի հիմունքներով։ Սակայն 2…

Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում․ Արցախի թեմը՝ Սուրբ Հակոբ եկեղեցու ավերման մասին

Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում․ Արցախի թեմը՝ Սուրբ Հակոբ եկեղեցու ավերման մասին

Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանին մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծման արտոնություն է տրամադրել

ԵՏՀ խորհուրդը որոշել է սակագնային արտոնություն տրամադրել․․․