Նախատեսում ենք բուհերի ուսման վարձի փոխհատուցման համակարգ ներդնել․ նախարար

Նրա խոսքով՝ կարևոր է, որ բարձրագույն կրթությունը լինի հասանելի, կարևոր է նաև ոչ միայն բուն ուսուցումը, այլև այն, թե ինչ են սովորում ուսանողները․․․

21 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար

21 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար

Պարգևատրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակում

Հայաստան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կայացել է աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը, որի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի միջազգային անվանի ներկայացուցիչների:

Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու համար, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել՝

  • Մերձավոր Արևելքի առաջատար կատարողական արվեստի կենտրոնի՝ Dubai Opera-ի ղեկավար, մշակութային հեղինակավոր գործիչ, գիտնական Պաոլո Պետրոչելլին,
  • Royal Opera House Muscat օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին,
  • Բազմակի Գրեմմի մրցանակակիր, դասական երաժշտության ձայնային ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը,
  • Ջութակահար, Jingse International Culture and Education կազմակերպության նախագահ Յուան Յուանը,
  • Միջազգային երաժշտական փառատոնների և մրցույթների նախագահ, մշակութային գործիչ և բարերար Կոնստանտին Իշխանովը:

Անվանի արվեստագետներն իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել հայ կատարողական արվեստի և հայ դասական երաժշտարվեստի տարածման գործում։ Նրանց աջակցությամբ իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մի շարք կարևոր նախագծեր, որոնք նպաստել են հայկական երաժշտարվեստի ներկայացմանը միջազգային բեմերում և Հայաստանի ու արտերկրի միջև մշակութային կապերի ամրապնդմանը։

Ֆրանսիացին դաշտը լքել է պատգարակի վրա

Սպորտ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը փոխարինման է մտել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման 30-րդ րոպեին։

«Էնֆիլդում» ընթացող խաղում եգիպտոսցի ֆուտբոլիստը փոխարինել է վնասվածք ստացած հարձակվող Ուգո Էկիտիկեին։ Ֆրանսիացին չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել և դաշտը լքել է պատգարակի վրա պառկած։

Ավելի վաղ Սալահը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Փարիզյան ակումբի դեմ հանդիպումը կարող է վերջինը լինել 33-ամյա հարձակվողի համար մերսիսայդցիների կազմում՝ Չեմպիոնների լիգայի մրցաշարում։

Թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում անգլիական ակումբը պարտվել էր 0:2 հաշվով։ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» գույները պաշտպանում է 2017 թվականից։

«ԹՐԻՓՓ-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«ԹՐԻՓՓ-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են». Նիկոլ Փաշինյան

«ԱՄՆ-ից ամենաբարձր մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ ԹՐԻՓՓ նախագիծն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԹՐԻՓՓ-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են։ Երկու կողմերն էլ ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել»,- ընդգծեց Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի գործունեությունը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման…

Իրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները և դրան հաջորդող Հորմուզի նեղուցի շրջափակումը հարված կհասցնեն համաշխարհային տնտեսությանը, բայց այն հետագայում լիովին կվերականգնվի։ 

«Հարված կհասցվի։ Մենք արդեն վեց շաբաթ է՝ անցնում ենք այս ամենի միջով։ Հարված (տնտեսությանը) կլինի, բայց այն, կարծում եմ, լիովին կվերականգնվի», – ասել է նա Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Թրամփը նաև համոզված է, որ նավթի ու գազի գները կնվազեն մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները: «Ես կարծում եմ՝ մինչև միջանկյալ ընտրությունները դրանք կլինեն այնքան, որքան մինչև այս, գուցե՝ ավելի ցածր», – նշել է Միացյալ Նահանգների նախագահը։