««ԹՐԻՓՓ»-ը չկա, մեխը ծռվել է». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

««ԹՐԻՓՓ»-ը չկա, մեխը ծռվել է». Ռոբերտ Քոչարյան

«ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմը շատ-շատ հարցեր առաջացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը;

Նա այս իրավիճակում չի տեսնում ԹՐԻՓՓ–ի պրակտիկ իրագործումը։

«Սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ: Այն շարունակելու միակ տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը՝ ներգրավելով Ռուսաստանին, Չինաստանին։ Ներգրավել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է ընկալում։ Այլ տարբերակը պրոբլեմային է»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանեն, ապա Իրանի տարածքը դառնալու է տրանզիտի համար ամենահարմար և կարճ տարածքը դեպի Եվրոպա, որը գլոբալ հսկայական փոփոխություններ է բերելու։

«Չինաստան, Պակիստան, Իրան, Թուրքիա, Եվրոպա։ Ամենից կարճ մարշրուտն է լինելու։ Իսկ մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններին։ Մենք ուղղակի չպետք է անենք քայլեր, որոնք կքանդեն այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում: Բայց այս իշխանությունը վարպետ է հարաբերություններ քանդելու մեջ։

Կարծում եմ՝ հիմա իրենք էլ են հասկանում, որ պրոբլեմներ ունեն, բայց քանի որ նախընտրական ժամանակաշրջան է, փորձելու են կառչել այն թեզերից, որոնց վրա արդեն ջանքեր են գործադրել, տարիներ շարունակ քարոզել են»,-հավելեց Քոչարյանը։

Քոչարյանի կարծիքով` ՀՀ իշխանությունները խնդրել են, որ ԱՄՆ-ից հայտարարեն, թե ԹՐԻՓՓ-ը դեռ ուժի մեջ է։

«Ուժի մեջ չէ. որպես քարոզչական գործիք՝ գուցե այո, բայց իրականում՝ ոչ: Չկա, այդ մեխը ծռվել է»,- ասաց նա։

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված զեկույց․ ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից


«Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շարունակելով. «Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հան…

Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim

Իրանը կարծում է, որ բանակցությունների սկզբում Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների խախտման և մինչ օրս շարունակվող վարքագծի պատճառով բանակցությունների հնարավոր հաջորդ փուլը քիչ հավանական է, որ արդյունք տա…

Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ


Եվրագոտու տնտեսությունը շեղվել է Եվրոպական կենտրոնական բանկի բազային կանխատեսումից։ Պատճառը՝ էներգակիրների թանկացումն է։ Այս իրավիճակում, Եվրոպային սպասում ե…