Ռուսաստանն ուժեղ հարվածներ է նախապատրաստում․ Անդրեյ Սիբիգա


Ուկրաինական հատուկ ծառայությունների տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը ամսվա մեջ նախապատրաստում է յոթ խոշոր հարված հասցնել Ուկրաինային։ Այս մասին հայտարար…

Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

Այսօր` ապրիլի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…

Հնդկական ընկերություններն իրանական նավթի համար չինական յուանով են վճարում. Reuters

Երկու նավթավերամշակման գործարաններն էլ վճարումներ են կատարում ICICI-ի միջոցով, որն իր հերթին չինական յուանով փոխանցումներ է կատարում իր Շանհայի մասնաճյուղի միջոցով…

Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը

Թուրքիայում հերթական ընդդիմադիր համայնքապետն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։

Ուշաք նահանգի Էշմե շրջանի ղեկավար Յըլմազ Թոզանը, ով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է, ձերբակալվել է «կաշառք/ապօրինի եկամուտ ստանալու» հանցագործության հատկանիշներով հարուցված հետաքննության շրջանակում։

Նրա հետ միասին ձերբակալվել է նաև կինը՝ Բուրջու Թոզանը և ևս 3 անձ։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել համայնքապետարանում՝ առգրավելով թվայնացված նյութեր։ Քրեական գործով մեկ անձ դեռևս որոնվում է։ Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել էր «ԺՀԿ»-ի 2 ներկայացուցիչ. Իզմիրի Բորնովա շրջանի քաղաքապետ Օմեր Էշքին ձերբակալվել էր «բանկոմատի աշխատակիցների» գործով, իսկ Անկարայում ԺՀԿ-ի նահանգային կառույցի ղեկավար Ումիթ Էրքոլը՝ «İZBETON» ընկերության հետ անչվող «համագործակցային խախտումների» մասով հարուցված հետաքննության շրջանակում։

Ermenihaber

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, երբ ՀՀ Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները. Հաջիև

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները:

Այս մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի վերափոխման ուղղությամբ, այդ թվում՝ Բաքվիի և Երևանի միջև երկկողմ առևտրային կապերի զարգացման համար։

«Այս համատեքստում արդեն սկսվել են նաև երկկողմ առևտրային հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնականաբար, դեռևս կան չլուծված հարցեր։ Դրանք կապված են Հայաստանի Սահմանադրության հետ։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա։

ԱՄՆ-ն Իրանից ուրան կարդյունահանի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն կհամագործակցի Իրանի հետ՝ հարստացված ուրանը վերականգնելու և այն Միացյալ Նահանգներ արդյունահանելու համար։

«Մենք այն հավաքելու ենք։ Մենք Իրանի հետ աշխատելու ենք՝ հաճելի, հանգիստ տեմպերով։ Գնալու ենք ու սկսենք փորել մեծ մեքենաներով։ Մենք ուրանը կվերադարձնենք Միացյալ Նահանգներ»,- ասել է Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ։