«Սա ուղղիղ հայհոյանք է հարյուր հազարավոր քաղաքացիների հասցեին»․ Արթուր Սուքոյան

«Սա ուղղիղ հայհոյանք է հարյուր հազարավոր քաղաքացիների հասցեին»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից վիրավորեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են կամ տալու են «Հայաստան դաշինք»-ին, «Ուժեղ Հայաստան»-ին և «ԲՀԿ»-ին՝ անվանելով այդ ընտրողներին «շուն ու շանգյալ»։
     Ես երկար ժամանակ մեր ուժի հասցեին հնչեցվող վիրավորանքներին վերաբերվել եմ սառնությամբ։ Բայց սա արդեն այլ է։ Սա ուղղիղ հայհոյանք է հարյուր հազարավոր քաղաքացիների հասցեին։
     Եվ հիմա իսկապես բարդ ընտրության առաջ եմ՝
     մի կողմից պարտավոր եմ արձագանքել, և ոչ միայն,
     մյուս կողմից՝ հարգելով հետևորդներիս՝ չեմ կարող ինձ թույլ տալ հանրային հարթակում հնչեցնել հայհոյանքներ սրա հասցեին։
     Սիրելի ընդդիմությանը ընտրողներ, այս գրառումս ընդունեք իբրև ուղիղ հայհոյանք Նիկոլ Փաշինյանին, իսկ թե կոնկրետ ինչ հայհոյանք էր գրածս, թողնում եմ ձեր ծայրաստիճան վառ երևակայությանը»։

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ


«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջող տնային կալանքը դատավոր Վահե Դոլմազյանը 3 ամսով երկարաձգեց, դատավորը մերժեց պաշտպանե…