Ոստիկանությունը հերքում է Սամվել Կարապետյանի հետ կապված հատուկ հանձնարարականի մասին լուրը

Այսօր լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունը, թե, իբր, պարեկներին հատուկ հրահանգ է տրվել գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված գործողություններ իրականացնելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանությունը պարզաբանում է, որ ծառայողները բոլոր դեպքերում գործում են օրենքի շրջանակում՝ ապահովելով հասարակական կարգն ու արձանագրելով իրավախախտումները:

«Այսօր լրատվական կայքերից մեկում հոդված էր հրապարակվել, թե իբր «․․․Պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել։ Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ և արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու»։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, այդ թվում պարեկները, մշտապես պետք է «աչալուրջ» լինեն և աչալուրջ են իրավախախտումներ կատարող բոլոր անձանց նկատմամբ։ Ավելին, «․․․կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ․․․» ոստիկանությունը պարտավոր է նաև ապահովել մարդկանց անվտանգությունն ու հասարակական կարգը։ Եվ եթե տրանսպորտային միջոցի վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոցը չի ունենում տեխնիկական զննություն կամ ԱՊՊԱ պայմանագիր, հայտնաբերվում է կանգառ-կայանման խախտում կամ տրանսպորտային միջոցի վրա խախտվում է գովազդի կանոնները, ապա, բնականաբար, ոստիկանության ծառայողները պետք է իրականացնեն, և իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները։

Հավելենք, որ հրապարակման մեջ նշված տրանսպորտային միջոցների վարորդները կատարել են վերոհիշյալ բոլոր իրավախախտումները»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Երդվում էին որոշ անուններով. ՔՊ-ից դարձան ընդդիմադիր, որովհետև դատվում են. Փաշինյան

09.04.2026, 15:04

Քաղաքականություն

Բազմաթիվ մարդիկ էդ բաները տեսել են կինոյում, գրքում չեն տեսել, որովհետև գիրք չեն կարդացել, և պատմել են իրենց

Մայիսի 28-ին կտեսնեք՝ ինչ է փոխվել բանակում. Մնացածը քաղաքական նկատառումներ են

09.04.2026, 15:04

Հասարակություն

Բազմաթիվ մարդիկ էդ բաները տեսել են կինոյում, գրքում չեն տեսել, որովհետև գիրք չեն կարդացել, և պատմել են իրենց

Էսօր բոլոր սարերում ու ձորերում ինտերնետ կա. Տասնյակ մարդիկ Երևանից են գնում՝ Ենոքավանում աշխատում

09.04.2026, 15:04

Հասարակություն

Բազմաթիվ մարդիկ էդ բաները տեսել են կինոյում, գրքում չեն տեսել, որովհետև գիրք չեն կարդացել, և պատմել են իրենց

ԵԱՏՄ կարգավորումները գործում են այդ թվում՝ իմ որոշմամբ. ՀՀ-ն վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին

09.04.2026, 15:04

Քաղաքականություն

Բազմաթիվ մարդիկ էդ բաները տեսել են կինոյում, գրքում չեն տեսել, որովհետև գիրք չեն կարդացել, և պատմել են իրենց