Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ընտրությունները Հայաստանում և ՀԱՊԿ-ի դերը

Զախարովան հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը կողմ ընտրողները կկարողանան իրացնել ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը հավասար պայմաններում…

«Հազարավոր մարդիկ գիտեն Նիկոլի վերարտադրության գինը, բայց նստած սպասում են աղետին»․ Սամվել Ֆարմանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հազարավոր մարդիկ գիտեն Նիկոլի վերարտադրության գինը, բայց նստած սպասում են աղետին»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավիճակը շատ նման է 2018թ. ապրիլ-մայիսին:
     Գուժում ենք Նիկոլի հերթական վերարտադրությունը, եթե ամեն ինչ մնա այսպես:
     Գուժում ենք դրանից հետո գալիք զուլումը:
     Քաղաքականությամբ զբաղվող կամ հետևող հազարավոր մարդիկ գիտեն, որ ճիշտ ենք ասում:
     Գիտեն նաև Նիկոլի վերարտադրության գինը:
     Գիտեն, բայց ձև են անում, որ լավ չեն հասկանում: Վախենում են անգամ մի «լայք» դնել:
     Ինչպես 2018թ. ապրիլ-մայիսին:
     Գիտեն ու նստած սպասում են աղետին:
     Հույսով, որ ճանապարհին մի բան «կկպցնեն» կամ կլինեն «հաղթողների» բանակում:
     Ղարաբաղը դաս չեղավ»:

Ի՞նչ մասնագիտություն ընտրել․ «USOOMFest 2026»-ում կստանաս բոլոր պատասխանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի՞նչ մասնագիտություն ընտրել․ «USOOMFest 2026»-ում կստանաս բոլոր պատասխանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն

Միայն այդ ճանապարհով է հնարավոր կերտել օրենքի դիկտատուրայի ուժով, իրավունքի գերակայությամբ, ազգային արժանապատվությամբ առաջնորդվող Արևային Հայաստան…

Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն

Միայն այդ ճանապարհով է հնարավոր կերտել օրենքի դիկտատուրայի ուժով, իրավունքի գերակայությամբ, ազգային արժանապատվությամբ առաջնորդվող Արևային Հայաստան…

Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն

Միայն այդ ճանապարհով է հնարավոր կերտել օրենքի դիկտատուրայի ուժով, իրավունքի գերակայությամբ, ազգային արժանապատվությամբ առաջնորդվող Արևային Հայաստան…

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մասնակցեց Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովին։

Համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվող բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ ներառյալ պետական աջակցության և միջազգային ծրագրերի շրջանակում ձևավորված հնարավորությունները, ինչպես նաև քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման ուղիները։

IDBank-ն իր նորարար գործիքներով մշտապես փորձում է ավելի հեշտ դարձնել իր գործընկեր բիզնեսների ինչպես առաջին քայլերը, այնպես էլ հետագա զարգացումն ու գործունեությունը։

Բանկի նոր և բացառիկ ֆինանսական գործիքի՝ IDDistributor-ի մասին էլ պանելային քննարկման ընթացքում խոսեց IDBank-ի Առևտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Գրիգորի Յոլյանը՝ նշելով, որ այն միտված է հենց ՓՄՁ ոլորտի զարգացմանն անկախ գտնվելու վայրից։ Այս գործիքի միջոցով ապահովվում է ֆինանսների հասանելիություն նույնիսկ հեռավոր մարզերում գտնվող տնտեսավարողներին և նրանց ու մատակարար կազմակերպությունների միջև ձևավորում առավել կայուն, անընդհատ հարաբերություններ։

Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:           

«Սահմանաչափի միջոցով, օրինակ, խանութն ունենում է լրացուցիչ «գրպան», որտեղից կարողանում է վճարել մատակարարին, եթե այդ պահին ունեցած միջոցները չեն բավարարում։ Այդպիսով, խանութում անհրաժեշտ տեսականին չի պակասում, հաճախորդները որևէ ապրանքի բացակայության խնդիր չեն տեսնում և առևտրի շարունակականությունը չի խաթարվում», – ասաց Գրիգորի Յոլյանը։

Բացի այդ, գործիքը լուծում է նաև կանխիկ գումարների հավաքագրման խնդիրը, ինչը կա թե՛ Երևանում, թե՛ ավելի շատ մարզերում։ IDDistributor-ով IDBank-ը ևս մեկ քայլով նպաստում է անկանխիկ Էկոհամակարգի և թվային վճարային համակարգերի զարգացմանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ