Ռուսաստանը մեծացրել է նավթի արտահանումը Բալթյան նավահանգիստներից՝ չնայած ԱԹՍ-ների հարձակումներին

Text

Ըստ Reuters աղբյուրների՝ Բալթյան Ուստ-Լուգա և Պրիմորսկ նավահանգիստները, ինչպես նաև Սև ծովի Նովոռոսիյսկ նավահանգիստը, ապրիլի առաջին շաբաթում ընդհանուր առմամբ օրական մոտ 2 միլիոն բարել նավթ են բեռնել՝ մարտ ամսվա միջին օրական 1,9 միլիոն բարելի համեմատ…

Text

Ռուսաստանը մեծացրել է նավթի արտահանումը Բալթյան նավահանգիստներից՝ չնայած ԱԹՍ-ների հարձակումներին

Text

Ըստ Reuters աղբյուրների՝ Բալթյան Ուստ-Լուգա և Պրիմորսկ նավահանգիստները, ինչպես նաև Սև ծովի Նովոռոսիյսկ նավահանգիստը, ապրիլի առաջին շաբաթում ընդհանուր առմամբ օրական մոտ 2 միլիոն բարել նավթ են բեռնել՝ մարտ ամսվա միջին օրական 1,9 միլիոն բարելի համեմատ…

Text

Եվրախորհրդարանի պատգամավորները մտավախենություևն ունեն, որ հանդիպումներից ստացված տեղեկությունները Կրեմլ են արտահոսում

Նամակի համար առիթ են դարձել այն հաղորդագրությունները, ըստ որոնց Հունգարիայի կառավարության ներկայացուցիչները Ռուսաստանի իշխանություններին են փոխանցել ԵՄ խորհրդի նիստերում ստացված գաղտնի տեղեկությունները…

Աշխարհը պետք է պատրաստ լինի Իսրայելի հնարավոր սաբոտաժներին. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սիրիացի իր գործընկերոջ՝ Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ հանդիպումից հետո հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ֆիդանն ընդգծել է առկա ճգնաժամային իրավիճակներից դասեր քաղելու, ինչպես նաև ողջամտորեն գործելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Իսրայելի կողմից բանակցությունները խաթարելու գործողությունները:

«Աշխարհի հասարակությունը հատկապես պետք է պատրաստ լինի Իսրայելի հնարավոր սաբոտաժային գործողություններին հակադարձելուն, ինչպես նաև այնպիսի արձագանք տալուն, որն անհրաժեշտ է»,- հավելել է նա:

Բացի այդ, վերջինս անդրադարձել է ԱՄՆ-Իսրայել և Իրան բախումների ֆոնին Թեհրանի և Մերձավոր Արևելքի պետությունների միջև առկա հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ այդ հարաբերությունները, հիմնվելով ավելի առողջ հիմքի վրա, կկարգավորվեն, ինչպես նաև տարածաշրջանում կձևավորվի անվտանգության ու խաղաղության նոր ճարտարապետություն:

«Որպես Թուրքիա մենք շարունակելու ենք այս գործընթացում ակտիվ դերակատարում ունենալ: Ես ևս մեկ անգամ ասում եմ՝ պատրաստ ենք ամեն կերպ մեր ներդրումն ունենալ»:

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Իսրայելի կողմից Գազայում և Լիբանանում իրականացվող գործողության մասին՝ այն որակելով որպես «ցեղասպանություն»: «Իսրայելն այժմ Գազայում ընթացող ցեղասպանությունը տեղափոխում է Լիբանան»,- ասել է նա:

Ermenihaber

Իսրայելը հրաժարվել է թույլատրել Մակրոնին մասնակցել Լիբանանի հետ բանակցություններին

Իսրայելը հրաժարվել է թույլատրել Մակրոնին մասնակցել Լիբանանի հետ բանակցություններին

Ադրբեջանցի կինը պոկել է մոր ականջները՝ գազի վարձի պարտքի պատճառով


Ադրբեջանի Ջալալաբադի շրջանում կինը կոմունալ վարձերի՝ գազի վարձի առաջացրած պարտքի պատճառով կռվել է մոր հետ ու պատճառել նրան մարմնական վնասվածքներ՝ պոկել ականջ…

ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում կպահանջի ազատ արձակել Իրանում ձերբակալված ամերիկացիներին. Washington Post

Դա տեղի կունենա Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու նպատակով առաջիկա բանակցությունների շրջանակում…

Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ


Քաղաքականություն


Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է բրիտանական ստորջրյա մալուխների և խողովակաշարերի դեմ «գաղտնի գործողություն» իրականացնելու փորձի համար։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում։

Ռուսաստանը, «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների քողի տակ», Մեծ Բրիտանիայի ափ և հարակից ջրեր է ուղարկել երեք սուզանավ՝ «չարամիտ գործունեություն» իրականացնելու նպատակով, հաղորդում է DW-ն։

Պարբերականը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ, Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի միջազգային ջրերում հայտնաբերել է ռուսական երեք սուզանավ և դրանց նկատմամբ իրականացրել 24-ժամյա հսկողություն: Հասկանալով, որ հսկողության տակ են և իրենց «չարամիտ գործունեությունն» այլևս գաղտնիք չէ, ռուսական սուզանավերը հեռացել են տարածքից:

Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ։ Դուք պետք է իմանաք, որ վնաս հասցնելու ցանկացած փորձ անպատիժ չի մնա և կհանգեցնի լուրջ հետևանքների»։

Ռուսաստանը հերքել է ռուսական սուզանավերի սպառնալիքի մասին Մեծ Բրիտանիայի մեղադրանքները: ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ Մոսկվան «չի սպառնում Թագավորության ստորջրյա ենթակառուցվածքին» և «այդ հարցում ագրեսիվ հռետորաբանություն չի օգտագործում»,- հաղորդում Է ՏԱՍՍ գործակալությունը: