Էդ ի՞նչ գույք ա, որ չունեք, հլը վրա մի տվեք. Արագածավանի դպրոցում փորձում էին լռեցնել ֆիզկուլտուրայի ուսուցչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 21-ը ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) ծննդյան օրն է․ այդ առիթով «Վալմար» արվեստի սրահում բացվել է անվանի նկարչի «Աշնանային բնապատկերների շարք» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է Վալմարին ծննդյան օրվա կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական բեղուն գործունեություն:
«Արդեն ավանդույթ է ձևավորվում ամեն տարի ապրիլի 21-ին ներկա լինել Ձեր նոր ցուցադրության բացմանը․ Ձեր ծննդյան օրը մեզ նվեր եք մատուցում՝ նոր ցուցադրությամբ ներկայացնելով նախորդ տարվա աշխատանքը: Ուզում եմ սիրով շնորհավորել նաև ցուցադրության առիթով և մաղթել, որպեսզի Ձեր էներգիան և նոր գործեր ստեղծելու եռանդն անսպառ լինեն։ Շնորհավորում եմ նաև բոլորիս, որ ամեն տարի առիթ ունենք վայելելու Ձեր ստեղծագործությունները»,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել անվանի նկարչին ցուցահանդեսի համար:
ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և գնահատանքի համար՝ նշելով. «Այսօր ներկայացնում եմ անցյալ մեկ տարվա աշնանային թեմայով ստեղծագործություններս: Ինքս եմ պահանջում իմ ներքնաշխարհից՝ ներկայացնել, թե ինչ եմ արել մեկ տարվա ընթացքում: Ստեղծագործելիս միշտ լսում եմ ներքին ձայնս և փորձում ապրած զգացողություններս հաղորդել ստեղծագործություններիս»:
Ժաննա Անդրեասյանը Վալմարի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել նկարչի ստեղծագործություններին՝ աշնանային նկարաշարին, զրուցել արվեստագետի առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Ցուցադրությանը ներկայացված է Վալմարի 2024-2025 թվականներին ստեղծված Հայաստանի աշնանային բնապատկերների նկարաշարը: Վարպետը պատկերել է հայաստանյան բնապատկերները՝ վաղ աշնանից մինչ ուշ աշուն, և նկարաշարն ամփոփել այս տարվա հունվարին ստեղծած Ծաղկաձորի ձմեռային պատկերով:
Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է ավելի քան 58 անհատական ցուցահանդեսներով Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում։ Նկարիչը նաև 140 խմբային ցուցահանդեսի է մասնակցել աշխարհի տարբեր երկրներում:

Այսօր մենք հրապարակել ենք մի գաղտնի փաստաթուղթ՝ մայիսի 4-5-ին Երեւանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի հետ կապված Եւրոպական միությունից ստացված խորհրդատվությո…
Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին այդ երկում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին կանչել է ԱԳՆ։ Պատճառը ռուսական հեռուստատեսությամբ կրեմլի քարոզիչ համարվող Վլադիմիր Սոլովյովի կողմից Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարություններն են եղել։
Սոլովյովը, օգտագործելով իտալերեն հայհոյանքներ, Մելոնիին անվանել է «ֆաշիստ», «հիմար» և «անբարոյական»։ Նա Իտալիայի վարչապետին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «դավաճանելու» մեջ՝ հայտարարելով, որ «դավաճանությունը Մելոնիի երկրորդ անունն է»։
ՌԴ դեսպանը, ըստ իտալական լրատվամիջոցների, հայտարարել, որ Սոլովյովի խոսքերը կառավարության պաշտոնական դիրքորոշումը չեն, և ռուսական ղեկավարությունից ոչ ոք երբեք «վիրավորական գնահատականներ չի հնչեցրել Մելոնիի և Իտալիայի հասցեին»
«Մելոնին,- գրել է դեսպանը,- պետական օրինական պաշտոնյա է, և ռուսական իշխանությունների ոչ մի ներկայացուցիչ երբևէ վիրավորական դիտողություններ չի արել նրա կամ Իտալիայի հասցեին։ Ոչ մի ողջամիտ մարդ երբեք որևէ մեկի անձնական գնահատականները չէր դիտարկի որպես օտարերկրյա պետության կառավարության պաշտոնական հայտարարություններ»։

«Բոլորին դեմ եմ»-ը թղթերը բերել է ԿԸՀ
Meta ընկերությունը ԱՄՆ-ում աշխատող իր անձնակազմի համակարգիչներում տեղադրում է նոր հետագծող ծրագրային ապահովում, որը արձանագրում է մկնիկի շարժումները, սեղմումները և ստեղնաշարի հարվածները։ Հավաքագրված տվյալները նախատեսվում է օգտագործել արհեստական բանականության մոդելների ուսուցման համար՝ որպես ինքնավար առաջադրանքներ իրականացնող ԱԲ գործակալների ստեղծման լայնածավալ ծրագրի մաս։ Ընկերությունը այդ մասին տեղեկացրել է աշխատակիցներին ներքին հուշագրերով, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ծրագիրը, որը կրում է Model Capability Initiative (MCI) անվանումը, գործելու է աշխատանքային հավելվածներում և կայքերում՝ պարբերաբար իրականացնելով նաև էկրանի լուսապատճենում (snapshot)։ Հուշագրերից մեկում նշվում է, որ նախաձեռնության նպատակը ԱԲ մոդելների կատարելագործումն է հատկապես այն ոլորտներում, որտեղ դրանք դժվարությամբ են վերարտադրում մարդու և համակարգչի փոխազդեցությունը, օրինակ՝ բացվող ընտրացանկերի օգտագործումը կամ ստեղնաշարի «թեժ» համադրությունների կիրառումը։
«Սա այն դեպքն է, երբ Meta-ի բոլոր աշխատակիցները կարող են նպաստել մեր մոդելների զարգացմանը՝ պարզապես կատարելով իրենց առօրյա աշխատանքը»,- ասված է հուշագրում։
Facebook և Instagram հարթակների սեփականատեր Meta-ն ակտիվորեն ընդլայնում է արհեստական բանականության կիրառումը իր աշխատանքային գործընթացներում՝ միաժամանակ վերակազմավորելով անձնակազմը այդ տեխնոլոգիայի շուրջ։ Ընկերության համոզմամբ՝ այս քայլերը կբարձրացնեն գործունեության արդյունավետությունը։
Meta-ի տեխնիկական տնօրեն Էնդրյու Բոսվորթը երկուշաբթի տարածված մեկ այլ հուշագրում նշել է, որ ընկերությունը կուժեղացնի տվյալների ներքին հավաքագրումը «AI for Work» նախաձեռնության շրջանակում, որը ներկայումս վերանվանվել է Agent Transformation Accelerator (ATA)։