
Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումներն այսօր մեկնարկեցին: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ կուսա…
«Խաղաղության գետը»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը անդրադարձել է մայրաքաղաքում առկա ենթակառուցվածքային խնդիրներին՝ հատկապես ջրահեռացման համակ…
Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը․ Հրաչյա Ռոստոմյան
Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարի բանտային ժամկետը երկարաձգվել է 9 տարով
Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում

Երևանի «Ազատության» հրապարակում ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած բազմամարդ հանրահավաքը առաջին հերթին ազդարարեց, որ Հայաստանում քաղաքակա…
«Արտացոլում են հունգար ժողովրդի կամքը». Փաշինյանը շնորհավորել է ընդդիմադիր Պետեր Մաջյարին Հունգարիայի ընտրություններում հաղթելու առիթով
Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել. Նարեկ Կարապետյան
Սաուդյան Արաբիան կիսով չափ կրճատելու է Չինաստանին մատակարարվող նավթի ծավալները․ Bloomberg
Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը բխում է աշխարհի բոլոր երկրների շահերից․ Չինաստանի ԱԳՆ
Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրել
Ասիական շուկաների բացման հետ մեկտեղ նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրել՝ կրկին հատելով 100 դոլարի սահմանագիծը։ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն աճել է 7,3%-ով՝ հասնելով 102,30 դոլարի, իսկ West Texas Intermediate (WTI) տեսակինը՝ 8,7%-ով՝ կազմելով 104,94 դոլար։
Շուկայի նման արձագանքը պայմանավորված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հանգստյան օրերին ընթացող բանակցությունների ձախողմամբ և նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավահանգիստները շրջափակելու որոշմամբ։
Էներգետիկ ճգնաժամի խորացման մտավախությունները մեծացել են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ երկշաբաթյա պայմանական հրադադարի շուրջ ձեռք բերված նախնական համաձայնությունը չի վերածվել վերջնական գործարքի։
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային էներգակիրների փոխադրումների մեկ հինգերորդ մասը, և փետրվարի 28-ից սկսված հակամարտության պատճառով այս կարևոր ջրային ուղին հայտնվել է փակուղում։ Չնայած որոշ երկրների հաջողվել էր նախապես պայմանավորվել իրենց նավերի անվտանգ անցման շուրջ, ընդհանուր առմամբ բեռնափոխադրումները մնում են կանգնած։