Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին

Ընկերությունը Կառավարության առաջարկությունը փոստով ստանալով 25․02․2026 թվականին, առհասարակ զրկվել է առաջարկության վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց…

«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան

«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարօրինակ զանգեր ենք ստանում թե՛ ես, թե՛ քաղաքացիության ընդունման հարցով նախկինում արցախցիներին աջակցած մեր աշխատակիցները։ Զանգահարողները ներկայանում են որպես արցախցիներ և փորձում են ինչ-որ աջակցություն խնդրել՝ միաժամանակ շեշտելով, թե իրենց ձայնն անպայման տալու են Սամվել Կարապետյանին։
     Այո՛, հենց այդպես էլ ասում են։
     Հարգելի՛ բանսարկուներ, արցախցու բարբառը նմանակելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Մի փորձեք, պարզապես «պալիտ եք լինում»։
     Իսկ քաղաքացիություն ընդունած արցախցին իր ընտրությունը կատարելու է գիտակցված ու առանց որևէ նախապայմանների։ Եվ այդ ընտրությունը լինելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։
     Ինչո՞ւ։
     Որովհետև դա ընտրություն է արժանապատվության, անվտանգության և կայուն ապագայի օգտին»։

Գարեգին Բ–ի հրավերով ՀՀ է ժամանել Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն

Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական…

Գարեգին Բ–ի հրավերով ՀՀ է ժամանել Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն

Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական…

Զանգում են, ներկայանում են արցախցիներ և աջակցություն են խնդրում՝ շեշտելով, թե ընտրելու են Սամվել Կարապետյանին. փաստաբան

Որովհետև դա ընտրություն է արժանապատվության, անվտանգության և կայուն ապագայի օգտին…

«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)

«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ստամբուլում հրավիրված Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը: «Մեծ պատիվ է այս վեհաժողովին դիմել մի թեմայով, որը մեր սերնդի համար բարոյական հրամայական է: Ես Հայաստանից եմ, մի երկրից, որը շարժվում է դեպի կայունության նոր դարաշրջան: 2025 թվականի օգոստոսի 8-ին մենք շրջեցինք պատմական էջ. Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագիրն ավելին էր, քան պարզապես կարեւոր իրադարձություն: Այն փոխադարձ ինքնիշխանության հանձնառություն էր՝ ամրագրված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում: Այսօր, տասնամյակների ընթացքում առաջին անգամ, արդեն գրեթե երկու տարի է մեր սահմաններին զոհեր չեն եղել: Զենքերի լռությունը մեր հույսի ամենահզոր ուղերձն է:

Հույսը դառնում է տեւական, երբ այն իրական օգուտներ է բերում: «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի միջոցով մենք Հարավային Կովկասը վերածում ենք հաղորդակցության հանգույցի: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքը հասավ Հայաստան Վրաստանի տարածքով՝ 1991 թվականից ի վեր առաջին անգամ: Մենք նաեւ պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տարանցիկ փոխադրումներին՝ հավատալով, որ փոխկախվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է:

Իմ կառավարությունն ընդունել է «Իրական Հայաստանի» տեսլականը՝ մի պետություն, որը խարսխված է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դիվանագիտությունն ընտրելով՝ մենք նաև ապահովել ենք մեր քաղաքացիների վերադարձը գերությունից:

Մոտենալով 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին՝ մեր նպատակն է խաղաղությունն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի: Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են: Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի: Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ»,- ասել է պատգամավորը:

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել

Ճապոնիայում 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել, հայտնում է NHK-ը։ Այդ պահին Իվատե պրեֆեկտուրայի մերձակայքում ցունամիի առավելագույն բարձրությունը կազմում է 80 սանտիմետր։

Սերժ Սարգսյանի և ՓԲ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78.86 մլն դրամ

Սերժ Սարգսյանի և ՓԲ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78.86 մլն դրամ