Ինչո՞ւ էր Օնիկ Գասպարյանը լուռ, երբ 2023-ին Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց շրջափակված Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեց այն. Աբրահամյան

44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել թեմային վերաբերող բոլոր հարցերին՝ «պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։

Ինչո՞ւ ԳՇ նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում և վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։

Ի՞նչ էր զգում գեներալական ճանապարհ անցած մարդը, երբ Եռաբլուրում քաշքշում ու բռնության էին ենթարկվում իր նահատակված զինվորների ծնողները։

Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հուզական հայտարարություններ չէր անում, երբ ադրբեջանցիները 2021–23 թթ.-ին ներխուժում և օկուպացնում էին ՀՀ ինքնիշխան տարածքները։

Ինչո՞ւ էր Գասպարյանը լուռ, երբ 2023 թվականին ադրբեջանցիները ագրեսիա նախաձեռնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ հետո՝ բռնազավթեցին այն։

Ինչու՞ է Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։

Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված»։

Որևէ մեկս դատավոր չենք, ոչ էլ զերծ սխալներից, սակայն երբեք ավելորդ չէ դրանց համար ներողություն խնդրելը և ճիշտ ճանապարհով շարժվելը։

Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն՝ առնվազն իշխանափոխությունից հետո»։

«Խաղաղության դարաշրջան», բայց Ադրբեջանը պահանջներ ունի

Մինչ հաստատված խաղաղության մասին հեքիաթներ ենք լսում՝ Հաագայում ընթացող գործընթացները ցույց են տալիս միանգամայն այլ պատկեր։

Միջազգային հարթակներում զարգացումները վկայում են, որ տարածաշրջանային հակասությունները ոչ միայն չեն մարել, այլև շարունակվում են իրավական պայքարի դաշտում, որտեղ կողմերը շարունակում են ակտիվորեն առաջ մղել իրենց դիրքորոշումները։

Փաստորեն Ադրբեջանը այս օրերին միջազգային դատարաններում ակտիվորեն պաշտպանում է իր ներկայացրած հայցերն ընդդեմ ՀՀ-ի։ Խոսքը վերաբերում է տարբեր իրավական գործընթացների, որոնք քննվում են միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Հաագայում։

Փաստաթղթերից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը ներկայացնում է նոր փաստարկներ և զարգացնում արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող գործերը՝ փորձելով ամրապնդել իր դիրքերը։

Միևնույն ժամանակ, հայկական կողմում այս գործընթացների վերաբերյալ տեղեկատվական դաշտը բավականին սահմանափակ է։ Հանրության լայն շերտերը հաճախ բավարար տեղեկացված չեն այն դատական գործընթացների մասին, որոնք կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ երկրի համար։

Փաստորեն Ադրբեջանը այս օրերին միջազգային դատարաններում ակտիվորեն պաշտպանում է իր ներկայացված հայցերն ընդդեմ ՀՀ֊ի, իսկ մեր ազգաբնակչությունը Նիկոլ Փաշինյանի թմբուկի ձայների պատճառով անտեղյակ է իր դեմ ընթացող և սպասվող դատական հայցերից։

«Էս քաղաքական դեմքերը մեր քաղքից ու քաղաքացուց ի՞նչ են ուզում». Արթուր Գևորգյան

Գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանը գրել է․ «Մարդը համերգ է անում Գյումրիում, որին մարդ չի գալիս ու հայտնվում ծիծաղելի վիճակում։
     Իրոք, ուզում եմ հասկանալ, թե էս քաղաքական դեմքերը մեր քաղքից ու քաղաքացուց ի՞նչ են ուզում։
     Հարց լինի` Երևանով եք առաջ տալիս, ու ոչ մի բնակավայրի քաղաքացու կարծիք հաշվի առնող չեք։
     Ընչի՞ եք ընտրություններից առաջ քշում` գալիս Գյումրի, լավ իմանալով, որ ոչ մի իշխանություն էստեղից ձայն չի տարել, տանողն էլ ըշտը վայնաճարի։
     Մեկ էլ` մեր քաղաքն ինքն է իր ոտքերի վրա կանգնել։
     Ու գոնե էս իշխանությունը բացի բռնել-փակելուց գյումրեցուն օգուտ չի տվել»։

Titanic-ի վերապրած ուղևորուհու փրկարարական բաճկոնն աճուրդում վաճառվել է գրեթե 1 մլն դոլարով

Այն դարձել է Արևմտյան Անգլիայի Դեվիզես քաղաքում Henry Aldridge & Son աճուրդի տան կազմակերպած «Հիշատակի իրեր Titanic-ից» աճուրդի գլխավոր լոտը

Լույս չի լինի Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Մյասնիկյան պողոտա 1-20, 12-35 առանձնատներ, Նորք թաղամաս 1-16 առանձնատներ, Նորքի Այգիներ 1, 19 առանձնատներ, Կոնդ թաղամաս 34-243 առանձնատներ, Կոնդ թաղամաս 19-189 առանձնատներ մասնակի, Ռուսթավելու փողոց 3-102, 17-41, 68-98 առանձնատներ, Ս․ Երևանցու փողոց 24-38, 32-73 առանձնատներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Սիլիկյան թաղամաս՝ 7, 9 փողոցներ մասնակի,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Բաբաջանյան փողոց 1, 1/1, 1/2, 3/1, 5/1, 6, 8, 21, 23/1, 25/1, 27/1, 29/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00–16:00 Արշակունյաց պողոտա 75 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00-17:00 Նոր Նորքի 5-րդ զանգված՝ Միկոյան փողոց 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 14 շենքեր, Գալշոյան փողոց 6, 8, 8/1, 10, 14, 16, 18, 20, 22, 26, 28, 46, 48, 50 շենքեր, Գալշոյան փողոց 18/19 առանձնատուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 159 դպրոց, «Բրենդլիդեր», «Կորոնա Սոլարե», «Ն․Թ․Ֆ․», «Հորիզոն-95» ՍՊԸ-ներ, «Սուրբ Սարգիս» ԵԿ, ՀՀ Կադաստրի Կոմիտեի մասնաշենք, «Վեոլիա Ջուր», «Յուքոմ» ՓԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ; թիվ 268 մսուր մանկապարտեզը, «Ա․ Շիրակացու անվան ճեմարան» ՓԲԸ, «Երևանտրանս» ՓԲԸ, «Ինժնախագիծ», «Հայնախագիծ» ԲԲԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ; «Ինտել» , «Ջի Էս Թի Փաուեր» ՍՊԸ-ներ,

Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Փարաքար, Թաիրով, Մուսալեռ և Պտղունք գյուղեր մասնակի,

Արարատի մարզ՝

11:00-12:30 Դալար գյուղ մասնակի,
11:00-13:00 Մասիս քաղաք՝ 1-7-րդ, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Ազատամարտիկների, Գարեգին Նժդեհի, Շիրակի, Շիրազի փողոցներ մասնակի, 1-ին, 2-րդ և Նոր թաղամասեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա» ընկերություն, ՀՀ Կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, Քաղաքապետարան, Երաժշտական դպրոց, Շուկա և կից խանութներ ոչ բնակիչ բաժանորդներ, Խաչփառ, Նորաբաց, Դարակերտ գյուղեր մասնակի,
11:00–14:00 Մասիս քաղաք՝ 5–8 փողոցներ, Հանրապետության փողոց մասնակի և 6-րդ նրբանցք մասնակի, Կենտրոնական հրապարակի հարակից տարածք մասնակի,
13:30–15:00 Արտաշատ քաղաք՝ Աբովյան, Աղայան, Չարենցի և Կոմիտասի փողոցներ մասնակի, Մրգավան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00-13:30 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի,
11:00-16:00 Նոր Ազնվաբերդ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00–17:00 Աբովյան քաղաք՝ Պիոներական փողոցի ոչ բնակիչ-բաժանորդներ, Պտղնի, Զովք, Վերին Պտղնի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-13:00 Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-15։00 Կարճաղբյուր գյուղ՝ 13, 15, 19 փողոցներ մասնակի,
11:00-17:00 Ձորագյուղ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

10:00–12:00 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց 271 հասցե և 8-րդ նրբանցք 17 հասցե,
12:30–14:30 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց 141, 168 հասցներ,
11:00-13:30 Դիլիջան քաղաք՝ Վասիլև, Կամո փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Տ. Պետրոսյան և Կալինինի փողոցներ մասնակի,

Շիրակի մարզ՝

11։00-16։00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիա գյուղի Հարասլավական թաղամաս,

Սյունիքի մարզ՝

10:00-12:00 Աղիտու, Նորավան, Որոտան, Վաղատին գյուղեր,
11:30–14:30 Սիսիան քաղաք՝ Խանջյան փողոց մասնակի, Անդրանիկ Մանուկյան, Երիտասարդական, Գետափնյա, Այգեստան և Վ. Խորենու փողոցներ:

«Ահավոր վտանգը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակումը, ցավոք, ինչպես և սպասվում էր, հետապնդեց զուտ քաղաքական նպատակ՝ տարածելու այն ակնհայտ կեղծ թեզը, թե իբր հակառակորդ քաղաքական ուժը վիրավորական խոսույթով է արտահայտվում հանրության հասցեին։ Նախ, օժանդակ աշխատակցի ակնհայտ անթույլատրելի մասնավոր արտահայտությունը ոչ մի պարագայում չի կարող դիտվել իբրև հավաքական դիրքորոշում, իսկ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա հարկ կլինի հիշել այլոց մեղադրող իշխանական քաղաքական ուժի արդեն պատասխանատու ներկայացուցչի հայտնի «պողոսներ» արտահայտությունը, որոնց կարծիքը չեն պատրաստվում հաշվի առնել, ինչը բնավ եզակի դեպք չէ։ Վերջապես, այս ներքին երկպառակությունը, միջանձնային հարաբերություններում ատելության և վիրավորանքի համատարած խոսույթը պատահական չի ձևավորվել, ավելին՝ հենց վերը նշված զուտ մասնավոր դեպքը անհարկի հանրայնացնելու նկրտումների արդյունք է։
     Երբ այս ամենը դեռ նոր էր սկսվում ծիլեր տալ, սրա ահավոր վտանգավորությունը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին, ուստի վերջին տարիներին հարկադրված էր իր քարոզչության առանցքը դիտարկել ազգային ներքին համերաշխության հաստատումը։ Ցավոք, նաև Հայ Եկեղեցին և եկեղեցականները դարձան ներկայումս մեղադրանքներով հրապուրված քաղաքական ուժի և իրենց համակիրների հայհոյախոսության թիրախ։
     Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»։
     Հ.Գ. Այն մթնոլորտը, որում հայտնվել ենք, բնավ օրինաչափություն չէ։ Նայեք ինչ միջանձնային հարաբերությունների մշակույթ է ձևավորվել մեր հարևան իրանցիների մոտ։ Առնվազն 5 միլիոնի հասնող սփյուռք ունեն, որոնք ամենօրյա ռեժիմով քննադատում են իրենց հայրենիքի քաղաքական ռեժիմը, բայց իրենց թույլ չեն տա մի վիրավորական խոսք իրենց հայրենակիցների հասցեին, չեն մոռանա, որ իրանցի են և սրբորեն պահպանում են ազգային ինքնության արժեքները։ Նույնը նաև բնիկ իրանցիների պարագայում է»։