30 տարվա մեթոդներն են. Հայաստանում չկեղծված ընտրություն չի եղել

«Հայաստանի պատմության ընթացքում 30 տարվա ընտրական գործընթացներում ամեն ինչ արել են, ամեն մեթոդաբանություն օգտագործել են, և չկա որևիցե ընտրություն, որը կեղծ չլինի»,- ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացների թափանցիկությանն ու հունիսի 7-ին սպասվող ընտրություններին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները քվեարկությանը մասնակցելու համար կարող են լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու վերաբերյալ։ Այս նոր կարգավորումը կասկածների տեղիք էր տվել՝ կապված ընտրացուցակների հնարավոր խախտումների հետ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգը բացատրեց, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է։ Նա նշեց, որ 1995 թվականից մինչ օրս բոլոր կարևոր ընտրությունները, որոնք ինչ-որ արժեք են ներկայացրել, կեղծվել են այնքան, որքան հնարավոր է եղել։ Ըստ նրա՝ միայն որոշ հեռավոր գյուղական համայնքներում կամ ոչ էական նշանակություն ունեցող ՏԻՄ ընտրություններում կեղծիքներ չեն արվել, քանի որ դրանք պարզապես իմաստ չեն ունեցել։

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների մասնակցության հարցում ևս կան լուրջ իրավական խոչընդոտներ։ Թեև նրանք ունեն ՀՀ կապույտ անձնագրեր, սակայն 070 կոդի պատճառով նրանց թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին։

Բադալյանի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանվածները պետք է դառնան ՀՀ քաղաքացի, որ կարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը, թեև նրանց մի մասն արդեն իսկ ունի այդ կարգավիճակը և կարող է մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։

Հիշեցնենք, որ հաշվառում չունեցող ընտրողները կարող են ժամանակավորապես ընդգրկվել ընտրողների ցուցակում, և դիմումները կարող են ներկայացնել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում ապրիլի 23-ից մինչև մայիսի 26-ը։

Ոստիկանության գվարդիայում պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 15-ին Ոստիկանության գվարդիայի վարչական համալիրում ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սարգսյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ընդգծելով, որ բազմաշերտ համագործակցությունը ՆԳ նախարարության ամբողջ մանդատի շրջանակում է։

Արփինե Սարգսյանը կարևորել է, որ միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, կիսում են Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը՝ ջանքերը կենտրոնացնելով ռազմավարական թիրախային ուղղությունների վրա։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների նման մոտեցումը և համատեղ իրականացվող նախաձեռնությունները վկայում են համագործակցության նոր մակարդակի մասին և խթանում հավակնոտ ծրագրերի մշակմանը։

Նախարար Սարգսյանը նշել է, որ նախկինում խոցելի համարվող ուղղություններով, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռների կատարման մասով կա դրական առաջընթաց։

ՆԳ նախարարը կարևորել է օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտի վերափոխման համատեղ հանձնառությունը՝ ընդգծելով այն մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում Զանգերի կենտրոնի ներդրմանը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցման համատեքստում կարևոր նշաձող է։

Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխն իր հերթին բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ արդյունավետ գործընկերությունը և նշել , որ համագործակցության օրակարգը շարունակում է ընդլայնվել՝ ընդգրկելով թիրախային նոր ուղղություններ։

Կարևորվել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից ուժի կիրառման նոր ստանդարտի գործադրման ուղղությամբ վերապատրաստումների շարունակականությունը։

Պատվիրակության անդամները ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել են Ոստիկանության գվարդիայի վարչական համալիրում, ծանոթացել ստորաբաժանումների աշխատանքին։

Մոնիթորինգի վարչության ծառայողները ներկայացրել են սոցիալական հարթակներում զանգվածային միջոցառումների վերաբերյալ հրապարակումների մշտադիտարկման ուղղությամբ աշխատանքի առանձնահատկությունները։

Ներկայացվել է խաղարկային իրավիճակ, որի ընթացքում Գվարդիայի ծառայողները ցուցադրել են հավաքների ժամանակ ծառայության կազմակերպման գործընթացն ու կարգախմբերի աշխատանքի առանձնահատկությունները։

Կարևորվել է զանգվածային միջոցառումների ժամանակ հնարավոր իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ Բանակցային ոստիկանության դերը։

Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև հասարակական կարգի պահպանության ստորաբաժանման անձնակազմի պատրաստվածությանն ու համալրվածությանը։

Ներկայացվել է Ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավվածության, ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման ուղղությամբ մանրամասներ։

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պատրաստ են ներդրում ունենալ Իրան-ԱՄՆ երկխոսության կազմակերպման մեջ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը կարծում են, որ ԱՄՆ-ն և Իրանը պետք է շարունակեն խաղաղ բանակցությունները՝ Պակիստանի միջնորդությամբ։

Դիվանագետները հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության օգտին։ Լավրովի և Ալ Սաուդի խոսքով՝ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պատրաստ են ներդրում ունենալ նման երկխոսության կազմակերպման մեջ՝ Մերձավոր Արևելքում կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։

Նաև արտաքին գործերի նախարարները հանդես են եկել անհապաղ ցանկացած թշնամական գործողությունների դադարեցման օգտին, որոնցից տուժում են Պարսից ծոցի ափամերձ երկրները, հատկապես քաղաքացիական ենթակառուցվածքների մասով։

Հունաստանն ու Կիպրոսը արձագանքել են Ֆիդանի հայտարարություններին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Արևելյան Միջերկրականում համագործակցությունների վերաբերյալ հայտարարություններին արձագանքել են Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը։

Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Ֆիդանի գնահատականները՝ դրանք որակելով «իրականությունը խեղաթյուրող»։ Միաժամանակ նշվել է, որ Կիպրոսը, որպես ԵՄ անդամ պետություն, գործում է միջազգային իրավունքի շրջանակում և չի հետապնդում տարածաշրջանային գերակայության նպատակներ։

Պաշտոնական հայտարարությունում նաև կրկնվել է Կիպրոսի դիրքորոշումը, ըստ որի՝ Թուրքիան շարունակում է «օկուպացնել ԵՄ տարածք»։

Նմանատիպ արձագանք է հնչել նաև Հունաստանից, որտեղ ընդգծվել է, որ իրականության խեղաթյուրումը չի կարող նպաստել տարածաշրջանային խնդիրների լուծմանը։

Հիշեցնենք, որ Ֆիդանը քննադատել էր Հունաստանի և Կիպրոսի համագործակցությունը Իսրայելի հետ՝ նշելով, որ այն կարող է ավելացնել լարվածությունն ու անվստահությունը տարածաշրջանում։

Ermenihaber

Լուկաշենկոն տուգանքներ է սահմանել ոչ ավանդական հարաբերությունների, սեռի փոփոխության քարոզի համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենք, որը, ի թիվս այլ բաների, տուգանքներ է սահմանում ոչ ավանդական հարաբերությունների, պեդոֆիլիայի, սեռի փոփոխության և անզավակության քարոզչության համար, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Վարչական պատասխանատվության մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։ Սա այդ օրենսգրքերի առաջին խոշոր փոփոխությունն է 2021 թվականին դրանց ընդունումից ի վեր»,- ասվում է հայտարարության մեջ։

Առանձին բլոկ է նվիրված ավանդական արժեքների պաշտպանությանը։

«Կներդրվեն պատիժներ համասեռամոլ հարաբերությունների քարոզման, սեռի փոփոխության, պեդոֆիլիայի և անզավակության համար՝ մինչև 900 բելառուսական ռուբլի տուգանքով (մոտավորապես 24,000 ռուսական ռուբլի), իսկ եթե կատարվել է անչափահասի նկատմամբ՝ մինչև 1,350 ռուբլի (մոտավորապես 36,000 ռուսական ռուբլի) կամ վարչական կալանքով»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Հայտնի է՝ ովքեր են ղեկավարելու ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները առաջիկա բանակցությունների ժամանակ

ԱՄՆ-Իրան բանակցության երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա ավարտին՝ կրկին Իսլամաբադում․ հաղորդում է Geo ՀԸ-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ բանակցային խումբը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կազմում կլինեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները։

Իրանական կողմը կներկայացնեն Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Էջմիածնում կրակոցներ արձակողն ու մասնակիցները հայտնաբերվել են 

Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սևակ Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար՝ Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Էջմիածնի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի ապրիլի 11-ին Էջմիածին քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կոմիտասի անվան հրապարակում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ միջադեպի 3 մասնակիցների նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ու դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարչության պետ Ս․ Խաչատրյանի և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Արամ Ղուկասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրից փախուստի դիմած 2 կասկածյալներին, իսկ առաջինին վտանգելով իրենց կյանքը վնասազերծել էին Վաղարշապատի համայնքային ոստիկանները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը Վաղարշապատի համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում օպերատիվ տեղեկություն են ստանում, որ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Շատ արագ համայնքային ոստիկանները հասնում են դեպքի վայր, որտեղ նկատում են, որ մի անձնավորություն ինքնաձիգից կրակոցներ է արձակում «20 MG 001» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Համայնքային ոստիկանը վտանգելով իր կյանքը վազում է այդ անձի ուղղությամբ և կարողանում է կրակոցներ արձակողին վնասազերծել։ Իսկ մինչ համայնքային ոստիկանը կհասներ կրակոցներ արձակողին, Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Վարդանյանը նրա ձեռքից վերցնում է ինքնաձիգը, ապա իր կողմից վարվող մեկ այլ ավտոմեքենայով դիմում է փախուստի։

Համայնքային ոստիկանին հաջողվում է կրակոցներ արձակած անձին վնասազերծել, ինչից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցների հետ նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 45-ամյա Յուրա Գալստյանն է՝ Կ․ Վարդանյանի մտերիմ ընկերը, իսկ 2 հոգին դիմում են փախուստի։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա Ալլեն Կիրակոսյանը, իսկ նրա ավտոմեքենայում եղել է Էջմիածին քաղաքի բնակիչ 34-ամյա Մխիթար Գազազյանը և վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և ևս 3 հոգու միջև։

Պարզվել է, որ դեպքի վայրից փախուստի դիմած անձնավորությունը Կ․ Վարդանյանի որդին է՝ Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Վարդանյանը։

Արմավիրի քրեական ոստիկանները, Վաղարշապատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Գ․ Վարդանյանը գտնվում է Լոռու մարզում և ժամեր անց Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերում են նրան և տեղափոխում ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչն այնուհետև դիմում է դատարան, որպեսզի քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվի Կ․ Վարդանյանի տանը, որտեղ խուզարկությամբ հայտնաբերվում է է 1 հատ օդաճնշիչ ատրճանակ, 3 հատ 7.62 մմ տ/չ և 1 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի կրակված պարկուճներ:

Իսկ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ժամեր անց օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ հնարավոր է հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը կասկածյալներից մեկը թաքցրել է Էջմիածին քաղաքի դպրոցներից մեկի տարածքում։

Ոստիկանները մի քանի ժամ Էջմիածին քաղաքի դպրոցների տարածքւոմ փնտրողական աշխատանքների արդյունքում թիվ 9 հիմնական դպրոցի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերում են ինքնաձիգը՝ 1 փամփշտատուփով, որի մեջ առկա են եղել թվով 36 հատ չկրակված փամփուշտներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել միայն ՔՊ-ն

ԿԸՀ-ից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 15-ին, ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Այս պահին այլ ուժերից առաջադրման փաստաթղթեր չեն ստացվել: